Рубрика: Без рубрики, Մայրենի 6

Վիլյամ Սարոյան: Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Ամբողջական ընթերցանությունը՝ Վիլյամ Սարոյան: Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր (wordpress.com)

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

Տենչանք-ցանկություն

գավակ-ձիու հետևի կողմ

շառավիղ-սերունդ, զարմ, հետնորդ

որթատունկ-մատղաշ՝ նորատունկ վազ

դարման-բուժել

2. Գողությու՞ն էր Մուրադի արածը՝ Արամի կարծիքով, քո կարծիքով:

Արամի կարծիքով դա գողություն չէր, նա մտածում էր, որ պարզապես Մուրադը ձին վերցրել էր. իսկ որոշ ժամանակ անց, երբ կհոգներ ձիուց, կտաներ և ձին կվերադարձներ իր իսկական տիրոջը:

Իմ կարծիքով, ինչ էլ վերցնես առանց տիրոջը հարցնելու, այն գողություն է համարվում, իսկ եթե տերը թույլ է տալիս, ժամանակավոր այն տալիս է քեզ օգտագուծելու համար, արդեն գողություն չէ:

3. Բնութագրիր Արամին:

Արամը նպատակասլաց, կենդանասեր և մի քիչ էլ ստախոս տղա է:

4. Մեղադրիր Մուրադին, արդարացրու, բնութագրիր:

Մուրադը գողություն էր արել և այդ արարքը արդարացում չունի:

Մուրադը շատ էր ցանկանում ձի ունենալ, բայց գումար չուներ, դրա համար էլ գողություն արեց և ձին թաքցրեց: Նա ձիուն ուժեղացրեց և տիրոջը ետ վերադարձրեց: Իմ կարծիքով դա գողություն չէ:

Մուրադը խենթ տղա էր:



5.Բնութագրիր Խոսրով քեռուն:

Խոսրով քեռին բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ 

6.Ինչու՞ էր ձին դարձել ավելի ուժեղ ու մեղմ, քան առաջ

Մուրադը գիտեր ձիերի լեզուն, հավանաբար ձիուն լավ վարժեցրել էր, լավ կերակրել էր, դրա համար էլ ձին ուժեղացել էր:

Оставьте комментарий