Рубрика: Պատմությւն 6

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

Ավելի համառոտ՝

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։ Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը, և հայոց ազգը, որ մինչև այդ օտարների լծի տակ էր հեծում, դարձնում է օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ։ Նա լիացնում է Հայոց աշխարհը ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով, շքեղ ու գունագեղ զգեստներով։ Նրա օրոք հայոց հետևակ մարտիկները դառնում են ձիավորներ, պարսավորները՝ դիպուկ աղեղնավորներ, մահակավորները զինավառվում են սուսերներով ու տեգավոր նիզակներով, անզրահ մարտիկները վահանավորվում են ու զրահավորվում։ Եվ երբ բոլոր այդ զորատեսակները ի մի էին հավաքվում, ապա նրանց շքեղ զինավառության, շողշողուն զենք ու զրահի գեթ փայլը բավական էր թշնամուն ընդմիշտ վանելու և հալածելու համար։ Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

Ավելի խորացված՝

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։

Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը, և հայոց ազգը, որ մինչև այդ օտարների լծի տակ էր հեծում, դարձնում է օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ։ Նա լիացնում է Հայոց աշխարհը ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով, շքեղ ու գունագեղ զգեստներով։ Նրա օրոք հայոց հետևակ մարտիկները դառնում են ձիավորներ, պարսավորները՝ դիպուկ աղեղնավորներ, մահակավորները զինավառվում են սուսերներով ու տեգավոր նիզակներով, անզրահ մարտիկները վահանավորվում են ու զրահավորվում։ Եվ երբ բոլոր այդ զորատեսակները ի մի էին հավաքվում, ապա նրանց շքեղ զինավառության, շողշողուն զենք ու զրահի գեթ փայլը բավական էր թշնամուն ընդմիշտ վանելու և հալածելու համար։

Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։

Տիգրանը խարտյաշ, գանգրահեր տղամարդ էր՝ գունեղ երեսով, մեղմահայաց, թիկնեղ ու վայելչակազմ, ուտել-խմելու մեջ պարկեշտ էր ու չափավոր, խրախճանքների մեջ՝ օրինավոր, վարքուբարքով՝ ժուժկալ։

Իբրև թագավոր՝ արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։

—————————

* Այս շարքն ամբողջապես շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ «Վիպասանքը» կամ «Երգք վիպասանացը» հայ հնագույն և առաջին առասպելաբանական վեպն է, հյուսված հայոց Տիգրան, Երվանդ, Արտաշես, Արտավազդ, Տրդատ անուններով տարբեր թագավորների արարքների շուրջը՝ առասպելաբանական մոտիվներով հարակցված կամ գունավորված։

Рубрика: Պատմությւն 6

Ապրիլի 11-17-ը,

1.10 նախադասությամբ հիմնավորիր Հռոմեկան կայսրության «ծաղկումը» ժամանակաշրջանը:

Եղավ շրջան երբ միապետություները շեշտված հարգանքով էին վերաբերվում պետության ավանդույթներին:Այդ ժամանակ պետությունը զարգանում էր:Մեծ առաջընթաց ապրեց մշակույթը:Կառուցվեցին հիասքանչ շինություններ:Ճանապարների օգնությամբ Հռոմը միաթավ ամենա հեռու նահանգների հետ: Գեզեցիկ էին կամուրջները:Այդ շրջաները կապեցին երկու թագավորներ Մարկոս Տրայանոսը և Մարկոս Ավրելիոսը: Մարկոս Տրայանոսը զբաղվեց ռազմությամբ իսկ Մարկոս Ավրելիոսը բնակչությամբ:Այդպիսով Հռոմեացիները շատ հպարտ էին իրենց կայսրերով:

  • 2.Բնութագրիր Մարկոս Տրայանոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը:

Մարկոս Տրայանոսի օրոք Հռոմեական կայսրությունը հասավ իր ռազմական հզորության գագաթնակետին:Նա նաև կարողացավ գրավել Պարթևստանը, Աեմնինչ արեց մարդկանց համար, բայց իրենից հետո Հռոմը եկավ իր սովորական տեսքին:

3.Համեմատիր այս երկու կայսրերին:

Երկու կայսրներն էլ շատ լավ բաներ են արել իրենց պետության համար մեկը տարածքներով զբաղվեց միյուսը բնակչությամբ

5.Մեկ տեսանյութը դիտելուց հետո ամփոփիր 20 նախադասությամբ:

6.Ներկայացրու Դիոկղետիանոս կայսեր կատարած բարեփոխումները, հիմնավորիր վարած քաղաքականության թույլ, ուժեղ կողմերը:

Ուժեղ կողմը-Հռոմը դարձավ միապետություն,պայքար քրիստոնեության մեջ,

Թույլ կողմը-Հռոմը կորցրել էր իր դերը տեպետ համարվում էր մայրաքաղաք,Կայսրությունը բաժանել երկու մասի

7.Ներկայացրու Հռոմեկան կայսրության տրոհման պատճառները:

Պաճառը այն էր, որ Արևելյան և Արևմտյան տարբերությունը:Արևելքը ավելի զարգացած էր քան Արևմուտքը:Այդպես Հռոմը բաժանվեց երու մասի

Рубрика: Без рубрики, Պատմությւն 6

Առաջադրանք 1

Հռոմեկան կայսրության ծաղկումն ու անկումը

  • 1.10 նախադասությամբ հիմնավորիր Հռոմեկան կայսրության «ծաղկումը» ժամանակաշրջանը:
  • 2.Բնութագրիր Մարկոս Տրայանոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը:
  • 3.Բնութագրիր Մարկոս Ավրելիոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը;
  • 4.Համեմատիր այս երկու կայսրերին:

  • 5.Մեկ տեսանյութը դիտելուց հետո ամփոփիր 20 նախադասությամբ:
  • 6.Ներկայացրու Դիոկղետիանոս կայսեր կատարած բարեփոխումները, հիմնավորիր վարած քաղաքականության թույլ, ուժեղ կողմերը:
  • 7.Ներկայացրու Հռոմեկան կայսրության տրոհման պատճառները:

Առաջադրանք 2

  • Կրոնը, հռոմեկան մշակույթը
  • Տալ «Կրոն» հասկացության բացատրությունը:
  • Տալ «Հեթանոսություն» հասկացության բացատրությունը, ծագումը:
  • Նկարագրել հին հավատալիքների ձևավորման պատճառները
  • Ընտրել Հռոմեական աստվածություններից մեկը, նկարագրել, համեմատել հունական, հայկական տվյալ աստվածության հետ:
  • Քրիստոնություն. առաջացումը, տարածումը, նկարագրությունը
  • Հետաքրքիր փաստեր քրիստոնության հետ կապված:
  • Համեմատել քրիստոնեությունը, հեթանոսությունը:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, համացանց

Рубрика: Պատմությւն 6

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հանրապետական կարգի ճգնաժամը

Նկարագրել Ք՚.ա. II-I դարերի ճգնաժամը:

Ներկայացնել, համեմատել Գրաքոս եղբայրների՝ Տիբերիոսի, Գայոսի և Կոռնելիոս Սուլլանի բարեփոխումների ծրագիրը, գործունեությունը:

Ներկայացրու ՝ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին:

Պատմիր Սպարտակի ապստամբության մասին.Սպարտակը Հին Հռոմում մ. թ. ա. 74/73–71 թթ-ի ստրուկների խոշոր ապստամբության առաջնորդն է, հանուն ազատության պայքարի խորհրդանիշը:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, /էջ120-124/

Դասարանական

Общество в древнем Риме. Раб и гражданин в Римской империи/թարգմանություն/

Առաջադրանք 2

Անցում պրինցիպատին

Տալ«Պրինցիպատ» հասկացության բացատրությունը:

Հիմնավորել կամ հերքել «Առաջին եռապետության» անհրաժեշտությունը:

Ներկայացնել Հուլիոս Կեսար բարեփոխումները, հիմնավորել այդ բարեփոխումների կարևորությունը:

Բնութագրել Գայոս Օկտավիանոսին, ներկայացնել նրա բարեփոխումները, հիմնավորել կարևորությունը:

«Չի կարելի ճակատամարտ կամ պատերազմ սկսել, եթե վստահ չես, որ հաղթելու դեպքում ավելի շատ կշահես, քան կկորցնես պարտության ժամանակ»:

 Օգոստոս Օկտավիանոս

Ներկայացնել Մարկոս Անտոնիոսի գործունեությունը:

Բացատրել «Անցնել Ռուբիկոնը», «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜» , «Եվ դո՞ւ, Բրուտոս» թևավոր խոսքերը:

Рубрика: Պատմությւն 6

Գարնանային նախագիծ

Քանդակագործության մասին

Քանդակագործության տեխնիկա

Հին հույների ժամանակաշրջանից սկսած դասական քանդակագործության սիրված տեխնիկան եղել է քանդակի օգտագործումը դիմացկուն նյութի բլոկի վրա քանդակագործելու համար: Քանդակելը նշանակում է կտորներ դուրս բերել բլոկից ՝ ցանկալի ձևը տալու համար:

Քանդակներ ստեղծելու այլ մեթոդներ բաղկացած են ձուլվածքից, փորագրությունից, հալվելուց կամ ձուլելուց առարկաներ ընտրված նյութերի մշակման կամ փորագրման միջոցով:

Քանդակագործության նյութեր

Քանդակի ստեղծման համար ցանկացած նյութ կարող է օգտագործվել, քանի դեռ այն արվեստագետին տալիս է ձևեր ստեղծելու ունակություն: Դուք կարող եք օգտագործել, օրինակ, տարբեր նյութեր ՝ քար, փայտ, կավ, կավ, ոսկի, արծաթ, բրոնզ, ավազ, սառույց, մրգեր և շատ ավելին:

Քանդակի տեսակները

Քանդակները կարող են խմբավորվել ըստ օգտագործված նյութի տեսակի, ինչպիսիք են `փայտե, բրոնզե, մարմար, ավազե քանդակներ, ի թիվս այլոց: Դասակարգման մեկ այլ ձևը `ըստ պատմական ժամանակաշրջանի կամ ըստ կառուցվածքի դասերի:

Տարօրինակ քանդաներից մեկը

Հսկայական օլմեկ-գլուխներ (Մեքսիկա)

Մ.թ.ա. 900-ական թվականներից գոյություն ունեցող այս գլուխ-քանդակները պատրաստված են բազալտային խոշոր ժայռաբեկորներից: Դրանք հնագույն Մեզոամերիկայի Օլմեկ քաղաքակրթության խորհրդանիշն են: Ըստ հայտնի աղբյուրների՝ օլմեկները, ում գլուխները քանդակված են, տաղանդավոր արվեստագետներ ու քանդակագործներ են եղել: Նրանց գոյությունը հսկայական ազդեցություն է ունեցել հետագայում ացտեկների և մայաների քաղաքակրթությունների ստեղծման վրա: Օլմեկները բազմաթիվ արձաններ, գահեր ու դիմակներ են ստեղծել: Հուշարձանն ընդհանուր առմամբ բաղկացած է 17 գլուխներից, որոնցից բոլորը գրեթե նույն տեսքն ունեն՝ հաստ շուրթեր, մեծ քթանցքեր և գլխաշորեր:

Рубрика: Պատմությւն 6

Մարտ ամսվա ամփոփում

Մարտի 2-7-ը, առաջադրանք

https://evakhachatryancom.wordpress.com/category/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d6%82%d5%b6-6/

Մարտի 8-14-ը, առաջադրանք

https://evakhachatryancom.wordpress.com/category/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d6%82%d5%b6-6/

Մարտի 14-20-ը, առաջադրանք

https://evakhachatryancom.wordpress.com/category/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d6%82%d5%b6-6/

Գարնանային նախագիծ

Թարգմանություն

Հետազոտական աշխատանք

https://evakhachatryancom.wordpress.com/category/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d6%82%d5%b6-6/

Ներկայացնել, հիմնավորել այս ամսվա ամենադուր եկած թեման:

Բոլոր թեմաներնել իրենց հետաքրքիր կողմերը ունեին:

Այս ամսվա աշխատանքը գնահատել 10 բալանոց սանդղակով.

Սովորող՝-10

Ծնող՝-8

Рубрика: Պատմությւն 6

Առաջադրանք 2

2. Պատմել «Հին աշխարհի յոթ հրաշալիքների» մասին/նկարներով/, ներկայացնել  «21-րդ դարի 7 հրաշալիքները»/ըստ քեզ/, ներկայացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յոթ հրաշալիքները /ըստ քեզ/:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յոթ հրաշալիքները

1.-ուսուցիչները

2.-սովորողներ

3.-բլոգուսուցում

4.-կանաչապատ լանջեր

5.-մարզասրահներ

6.-ընտությամբ գործունեության դասեր

7.-ազատ հագուստ

Աշխարհի յոթ հրաշալիքները

1. Քեոպսի բուրգը

Աշխարհի 7 հրաշալիքներից առաջինն ընդունված է համարել Եգիպտոսի փարավոն Քեոպսի  բուրգը (4-րդ դինաստիաի 2-րդ փարավոնն է 2589-2566 гг. մ.թ.ա.) և միանգամից ասենք, այն միակ հրաշալիքն է 7-ից , որը հասել է մինչև մեր օրերը: Նմանատիպ բորգերը մի քանիսն են Եգիպտոսում, սակայն ամենահսկայականը հենց Քեոպսինն է: Կառուցման տարեթիվը ճշգրիտ հայտնի չէ:

Ի սկզբանե բուրգի բարձրությունը եղել է 146 մ. (մոտավորապես 5 հատ 9 հարկանի շենք), ժամանակի ընթաքում որոշակի քայքայումներից հետո այժմ նրա բարձրությունը կազմում է 138 մ.: Բուրգի կողմերն ունեն 51°-53° թեքություն հորիզոնի նկատմամբ, իսկ յուրաքանչյուր բլոկի քաշը, որոցից կառուցված է բուրգը, կազմում է 2,5 տ., իսկ որոշների քաշը հասնում է մինչև 80 տ:

Բլոկների ամրացման համար որևիցե նյութ կիրառված չէ, դրանք պարզապես դրված են միմյանց վրա: Արտաքին տեսքից երևում է, որ բուրգն ի սկզբանէ պատված է եղել կրաքարի սալիկներով, այժմ սակայն  այդ արտաքին շերտից գրեթե ոչինչ չի պահպանվել:

Բուրգի ներսում գտնվում են երեք խցեր՝ ստորգետնյա խուց, խուց փարավոնի համար, խուց թագուհու համար: Բուրգն ուներ ընդհամենը մեկ մուտք, որը գտնվում է գետնից 15 մ. վրա, սակայն 820 թ. բացվել է ևս մեկը:

Piramida-Heopsa-1
Piramida-Heopsa-2

Մինչ օրս հստակ հայտնի չէ, թէ բուրգերը կոնկրետ ինչ նպատակով են կառուցված եղել, սակայն ենթադրվում է, որ ամենայն հավանականությամբ նրանք օգտագործվել որպես փարավոնների և նրանց հարազատների գերեզմաններ:

2. Շամիրամի կախովի պարտեզները:

Երկրորդ հրաշալիքը համարվում է Շամիրամի կախովի պարտեզները, որոնք կառուցվել են մ.թ.ա. 605 թ., սակայն 562 թ. արդեն կործանվել են մեծ ջրհեղեղի պատճառով:

Չնայած, որ կախովի պարտեզները կոչվում են Շամիրամի աունով, սակայն իրականում այն կառուցվել է Բաբաելոնի Նաբուգոդոնոսոր II թագավորի կողմից իր կնոջ՝ Ամետիսի պատվին, սակայն այս հրաշքը պատմության մեջ մնացել է իբրև Շամիրամի պարտեզներ:

Պարտեզները բաղկացած են եղել  հարկերից, իսկ հարկերից յուրաքանչյուրում եղել են սենյակներ, որտեղ միշտ պահպանված է եղել սենյակային ջերմաստիճան՝ հատուկ թագավորի համար: Հարկերը միմյանց վրա պահվում էին 25 մ. բարձրություն ունեցող սյուների օգնությամբ:

Կտուրները պատված են եղել հատուկ կապարե թիթիղներով, իսկ նարնց վրա եղել են հատուկ լուծույթով շաղախված ավազի շերտեր (մեր օրերում ասֆալտ հիշեցնող բաղադրութուն): Այնուհետև նրանց վրա լցված են եղել հող, այնքան քանակությաբ, որ հնարավոր լինի աճեցնել բուձսեր և ծառեր: Հետաքրքիր է միյան պատկերացնել թե ինչ ահռելի ծանրություն են իրենց վրա պահել սյուները:

Visyachie-sadyi-Semiramidyi-1
Visyachie-sadyi-Semiramidyi-2

Ջրամատակարարման համար ահրաժեշտ ջուր վերցվում էր Եփրատ գետից, բավական հնարամիտ համակարգի միջոցով. դրված է եղել թիանիվ, որի միջով անցնում էին մեծ քանակությամբ ձկներ՝ հրելով թիերը, որպեսզի կարողանան անցնել, ուստի անիվն ինքնստնիքյան սկսվում էր պտտվել՝ ջուրը դույլերով բարձրացնելով դեպի վերին հարկեր:

Շամիրամի կախովի պարտեզների ավերկաները հայտնաբերվել են այժմյան Իրաքի տարածքում:

3. Զևսի արձանը Օլիմպոսում

Յոթ հրաշքներից երրորդ տեղում է հույն դիցաբանության մեջ գերագույն աստված Զևսի արձանը Օլիմպոսում: Տաճարը, որի մեջ կանգնեցված է եղել արձանը, կառուցված է եղել մ.թ. ա. 465 թ.,իսկ արձանն այնտեղ հայտվել է միայն 30 տարի անց:

Այս գլուխգործոցի հեղինակը եղել է այն ժամանակվա Աթենքում հայտնի ճարտապետ Թեոդոսը:

Ինքն արձանը կառուցված է եղել փղոսկրից և ունեցել է 17 մ. բարձրություն (մոտավորապես 5 հարկանի շենքի բարձրությամբ): Արձանը դրված է եղել քառակուսի պատվանդանի վրա, որի կողմերն ունեցել են 6 մ երկարություն, 1 մ բարձրութունը:

Արձանն իհարկե ունեցել է ահռելի տեսք, տաճար մտնելիս այնպիսի տպավորություն է եղել, որ կարծես Զևսը ուր որ է կանգնի իր գահից:

Զևսն իր տաճարում մնաց մոտ 800 տարի, որից հետո (մոտավորապես 5-րդ դ.) հեթանոսական տաճարն ավերվել է իսկ արձանը, որպես արվեստի հրաշագեղ գործ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս (Ստամբուլ) , սակայն 425 թ. այն ևս ոչնչացել է մեծ հրդեհից:

4. Արտեմիսի տաճարը Եփեսոսում

Հին Հունաստանի Եփեսոս քաղաքում մ.թ.ա 560 թ. կառուցվեց հունական դիցաբանության մեջ հայտնի Արտեմիս աստծո տաճարը, որն էլ հետագայում դառձավ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:

Տաճարն ուներ 18 մ. բարձրություն, 52 մ. լայնություն և 105 մ. երկարություն, որի տանիքը պահվում էր 127 սյուների վրա:

Այս հանճարեղության վրա աշխատել են ժամանակահատվածի լավագույն մասնագետները: Ներսում գտնվում էր Արտեմիսի արձանը, որը կառուցված էր ոսկուց և փղոսկրից: Տաճարն ունեցել է ոչ միայն կրոնական նշանակություն, այլև համարվել է մշակույթային և ֆինանսական հարցերով կենտրոն:

Ո՞վ այրեց Եփեսոսի տաճարը

Մ.թ.ա. 356 թ.-ի ամռանը ոմն Հերոստատ, որը Եփեսոս քաղաքի բնակիչ էր, որոշեց այրել այս գեղեցիկ ստեղծագործությունը մի պարզ (նույնիսկ կարելի է ասել հիմար) պատճառով: Նպատակը միակն էր, ճանաչված դարձնել իր անունը պատմության մեջ: Ու թեև հանցագործին մահապատժի ենթարկեցին, այնուամենայնիվ նա հասավ իր նպատակին. արդեն անցել է 2 հազարամյակից ավելի ժամանակ, սակայն ամենքս էլ գիտենք նրա անունը (ի դեպ, ճանաչված դառնալու այս տարբերակը, խորհուրդ չենք տալիս ոչ ոքի))):

храм Артемиды Эфесской 1
храм Артемиды Эфесской

Հետագայում Ալեքսանդր Մակեդոնացին վերանորոգեց տաճարը, տրամադրելով հսկայական միջոցներ դրա համար: 263 թ այս չորրորդ հրաշալիքը թալանվեց գոթերի կողմից: Տաճարի ավերակները պահպանվել են մինչ օրս. գտնվում են այժմյան Թուրքիայի տարածքում Իզմիր նահանգի Սելչուկ քաղաքում:

5. Հալիկառնոսի դամբարանը

Այս հրաշալիքը «Հալիկառնոսի դամբարան» անվանումով պատմության մեջ հայտնվել է  մ.թ.ա. 351 թ. Դամբարանի հեղինակներն են եղել Մավսոլ թագավորն իր կնոջ՝ Արտմիսիայի հետ միասին: Նրանք պարզապես որոշեցին հետևել եգիպտական փարավորնների օրինակին և ստեղծել իրենց համար հավիտենական հանգրվան իրենց մահից հետո:

Դամբարանն ունեցել է 3 հարկեր:

Առաջին հարկն արտաքինից ողջ պարագծով շրջապատված է եղել հին հունական պատմական հերոսերի արձաններով: Հենց այս հարկում էլ նախատեսված է եղել թագավորի և թագուհու աճյունների հուղարկավորությունը նրանց մահից հետո:

Երկրորդ հարկը ծառայել է, որպես փոքրիկ հեթանոսական տաճար, որը շրջափակված է եղել 36 սյուներով, որոնց վրա էլ հիմնված է եղել վերին՝ երրորդ հարկը:

Երրորդ հարկն ունեցել է բրգաձև տեսք՝ կազված 24 աստիճաններից: Ամենավերևում՝ գագաթի վրա տեղադրված է եղել տաճարի հիմնական խորհրդանիշը: Այ իրենից երկայացում էր թագավորական կառք՝ որի վրա նստած էին թագավոր ու թագուհին:

Mavzoley-v-Galikarnase-1
Mavzoley-v-Galikarnase-2

Անհավատալի է, սակայն այդ քարե խորհրդանիշը ոչ վատ տեսքով պահպանվել է մինչ օրս, և գտնվում է Մեծ Բրիտանիայի թանգարաններից մեկում:

Աշխարհի հրաշալիքների մեջ դասվող Հալիկառնոսի դամբարանը կործանվել է 13 դարում՝ հզոր երկրաշարժի պատճառով: Դամբարանը գտնվել է այժմյան Թուրքիայի Բոդրում քաղաքում, որտեղ էլ մինչ որս կարելի է տեսնել այն վայրը, որտեղ մի ժամանակ կանգուն է եղել դամբարանը:

6 Հռոդոսի կոթողը

Հռոդոսի կոթողն անցել է հրաշալիքների յոթնյակին, կարելի է ասել անմիջապես կառուցվելուց հետո 280 թ. մ.թ.ա: Նրա ստեղծման պատմությունը հետևյալն է. Դեմիտրիոս I-ը Ալեկսանդր մեծի մահից անմիջապես հետո որոշեց հարձակվել Հռոդոս քաղաքի վրա, որն այն ժամանակ համարվում էր հզոր նավահագստային քաղաք:

Գրեթե մեկ տարի տևած քաղաքի շրջափակումից հետո Դեմիտրիոսն ինչ-որ անհասկանալի պատճառով թողնում է քաղաքն ու ետ քաշում իր զորքերին:

Որպես շնորհակալություն իրենց արևի աստծուն Հելիոսին՝ Հռոդոս քաղաքի բնակիչները որոշեցին վաճառել իրենց թանկարժեք իրերը և հանգանակված գումարով կառուցել մի հսկա կոթող նվիրված Հելիոսին:

Կոթողի հեղինակն էր Հերես անունով մի ճարտարապետ: Ի սկազբանե որոշված էր եղել, որ կոթողի  բարձրութունը պետք է կազմեր 18 մ., սակայն քաղաքի բնակիչներն ընթացքում որոշեցին ավելի հզոր կոթող տեսնել, և շարունակեցին գումար հավաքել, տրամադրելով այդ գործի համար վիթխարի միջոցներ:

Շուրջ 12 տարի տևած աշխատանքներից հետո անտիկ աշխարհն իմացավ նոր հրաշալիքի մասին՝ դա 36 մ.  բարձրություն ունեցող Հռոդոսի կոթողն էր: Այն ուներ երկաթյա կոնստրուկցա, ներսից  լցված էր կավով, իսկ արտաքինից պատված էր բրոնզով:

Ուշագրավ է հենց ճարտարապետ Հերեսի կայնքի ավարտն այս պատմության մեջ: Հայտնի է, որ գործի ավարտից անմիջապես հետո, նա հետապնդման մեջ է գտնվում  ինչ-որ վարկատուների կողմից և ի վերջո ինքնասպան լինում: Կա վարկած, որ արձանի կառուցմանն այնքան շատ գումար է հարկավոր եղել, որ բնակիչների հնարավորությունն ուղղակի չի բավականացրել, բայց քանի որ արդեն որոշված էր մեծացնել արձանի չափսերը, Հերեսն այլևս չեր կարողացել դադարեցնել աշխատանքը, այդ գործի մեջ ներգրավելով որոշ վարկատուների իսկ գումարներն էլ  ամենանայն հավանականությամբ էլ ետ չեն վերադարձվել:

Ընդհանուր առմամաբ կոթողի աշխատանքի համար պահանջվել է  13 տ. բրոնզ և 8տ. երկաթ: Սակայն մոտ 65 տարի անց մոտավորապես 225թ. մ.թ.ա. կոթողն ուղղակի փլուզվոմ է մինչև ծնկները՝ բեկորները թափելով ծովի մեջ:

Koloss-Rodosskiy-1

Ասում են արձանի մեկ մատն այնխան ծանր է եղել, որ երկու հասուն մարդկանցով հազիվ էին կարողանում  բարձրացնել: Փլուզված վճակում կոթողը մնացել է մոտ 900 տարի, իսկ հետագայում  մասնատվել է վաճառվել արաբների կողմից, որոնք այդ ժամանակ գրաված են եղել այդ տարածքները:

Վերջում ուղղակի նշենք, որ ստույգ տվյալներ Հռոդոսո կոթողի արտաքին տեսքի մասին հայտնի չեն:

7 Ալեկսանդիայի փարոսը

Վերջին հրաշալիքը այս յոթնյակից Ալեկսանդրիայի փարոսն է, որը կառուցվել է մ.թ.ա. 3-րդ դարում:

Փարոսի ստեծման գաղափարն այն ժամանակ բավականին տեղին է եղել: Բանն այն է, որ Ալեքսանդրիա քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Փարոս կղզու մոտ (հունարեն՝Ֆարոս, որն էլ նշանակում է առագաստ) եղել է մի ծովածոց, որն էլ իր հերթին բավականին մեծ նշանակություն է ունեցել մոտակայքով անցնող առևտրական նավերի համար: Արդեն պարզ է դառնում, որ Փարոսը կառուցվել է առաջին հերփին ծովի մեջ տեղաշարժվող նավերին դեպի ափ ուղղություն ցույց տալու համար:

Դա մի հսկայական կառույց էր՝ կառուցված սպիտակ մարմարից և ուներ 160 մ. բարձրություն, իսկ տեսանելիության շառավիղը հասնում էր 80 մ.:Փարոսն ունեցել է եռահարկ կառույց:

Առաջին հարկը քառակուսի ձև է ունեցել՝ 30մետր բարձրությամբ:Պատերից յուրաքանչյուրն ուղղված է եղել աշխարհի 4 կողմը:
Երկրորդ հարկը իրենից ներկայացնում էր ութանիստ աշտարակ:Աշտարակի 8 նիստերը կողմնորոշում էին 8 գլխավոր քամիների ուղղությունը:Ութանիստ աշտարակը զարդարել են բրոնզե արձանները:Դրանցից մի քանիսն ունեցել են մեխանիզմներ,մի քանիսն էլ ծառայել են որպես քամու ուղղությունը ցույց տվող հողմացույցեր:Փարոսը տեսած նավաստիները հրաշքներ են պատմել արձանների մասին:Իբրև թե արձաններից մեկը ձեքով ցույց է տվել արեգակը՝երկնակամարով նրա շարժման ամբողջ ճանապարհի ընթացքում,և իջեցրել է ձեռքը ներքև,երբ արևը մայր է մտել:Մյուս արձանը գիշեր ու ցերեկ խփել է յուրաքանչյուր ժամը,և այսպես շարունակ:
Երրորդ հարկը՝լապտերը,ուներ կլոր ձև,այն պսակված էր գմբեթով,որի վրա կանգնած էր ծովերի աստված Պոսեյդոնի 7 մետրանոց բրոնզե արձանը:

Այն կառուցվել է Եգիպտոսի Պտղոմեոս արքայի օրոք: Աշտարակի ճարտարապետն էր Սոստրատ Կինդացին: Ի սկզբանե հաշվարկված է եղել, որ Փարոսի կառուցումը պետք է տևեր 20 տարի, սակայն Սոստրատն այն ավարտին հասցրեց 5 տարի անց:

Ըստ երևույթին Սոստրատն ինչպես որոշ պատմական հերոսներ ևս ցանկացել է անմահացնել իր անունը պատմության մեջ: Դրա մասին է վկայում մի հետաքրքիր փաստ. երբ Պտղոմեոսը հրամայել է Սոստրատին աշտարակի գագաթին փորագրել իր անունը, Սոստրատը վարվել է բավականին խորամանկ: Նա սկզբից փորագրել է հետևյալ գրությունը. «Կինդացի Սոստրատն այս նվիրում է փրկարար աստվածներին՝ի սեր ծովագնացների», այնուհետև իր անվան վրայից ծեփել է Պտղոմեոսի անունը՝ շատ լավ հասկանալով, որ երկար տարիներ հետո ծեփի շերտը մի օր պոկվելու, իսկ տակից երևալու է ի անունը: Դե ինչ. Սոստրատը չեր սխալվել և ժամանակն արեց իր գործը, փորագրության մեջ թողնելով միայն Սոստրատի անունը:

Հին աշխարհի այս հրաշալիքը ծառայել է նաև որպես ամրոց:Աշտարակի ստորերկրյա մասում տեղավորված է եղել պաշարման դեպքում խմելու ջրի հսկայական ջրամաբար:Փարոսը եղել է նաև դիտակետ,քանի որ մետաղե հայելիների սրամիտ համակարգը թույլ է տվել աշտարակի բարձրունքից հայտնաբերել հակառակորդի նավերը ավելի շուտ, քան դրանք կհայտնվեին քաղաքի մոտ:
Կոթողը կանգուն մնաց մոտավորապես 700 տարի:14-րդ դարում երկրաշաժը ավերեց այն:1995թ-ին,ֆրանսիացի հնէաբանները,Միջերկրական ծովի հատակին գտան փարոսի մուտքի մոտ կանգնեցված Պտղոմեոսի արձանը:Այսօր,կղզում՝փարոսի նախկին վայրում,մամլուկների կառուցած անշուք ամրոցն է կանգնած:

Рубрика: Պատմությւն 6

Առաջադրանք 1

1.Ընտրել հունական աստվածներից մեկին , կարդալ իր մասին , ներկայացնել բլոգում/պատումի կամ տեսանյութի տեսքով:

Աֆրոդիտեն Հին Հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհի: Նա 12 մեծ օլիմպիական աստվածների թվին էր պատկանում: Նրան համարում էին նաև պտղաբերության, հավերժ գարնան և կյանքի դիցուհի:

Ավելի խորացված

Ափրոդիտեն աստվածային գեղեցկության և անանց երիտասարդության մարմնացումն է: Երբ նա քայլում է`   իր գեղեցկությամբ շողալով, բուրումնավետ զգեստների մեջ, այդ ժամանակ արևն ավելի պայծառ է շողում, ծաղիկները`   ավելի փարթամորեն ծաղկում: Անտառի վայրի գազանները թավուտից դուրս են գալիս ու վազում նրա մոտ, երամ-երամ դեպի Ափրոդիտեն են թռչում հավքերը, երբ նա քայլում է անտառի միջով: Առյուծները, հովազներն ու արջերը հեզորեն գգվում են նրան: Իր հմայքը տարածելով և հիասքանչ գեղեցկությամբ նա անսասան քայլում է վայրի գազանների միջով: Օրեադներն ու քարիսները`   գեղեցկության ու նազանքի աստվածուհիները, ծառայում են նրան. շքեղազարդ զգեստներ են հագցնում, սանրում ոսկեփրփուր վարսերը, պսակում գլուխը շողշողուն ապարոշով:

2. Պատմել «Հին աշխարհի յոթ հրաշալիքների» մասին/նկարներով/, ներկայացնել  «21-րդ դարի 7 հրաշալիքները»/ըստ քեզ/, ներկայացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յոթ հրաշալիքները /ըստ քեզ/:

Рубрика: Պատմությւն 6

Առաջադրանք 1

Հունաստանը Ք․ա․ 5-րդ դարում

Պատմել հույն-պարսկական պատերազմների ընթացքների, արդյունքների մասին։

Պարսիների գլխավոր արշավանքը տեղի ունեցավ Ք. ա. 480-479 թ., Քսերքսես արքայի ղեկավարությամբ:Թեմիստոկլեսը մշակեց ծովային պատերազմի ծրագիրը Պարսիկներին դիմավորելու նպատակով: Այս անգամ Պարսիները մտան Թերմոպիլյան կիրճից: Հունական զորքերը Լեոնիդասի գլխավորությամբ պարտության կրեցին Պարսիներին: Պարսիկները ներխուժեցին Ատտիկա, որտեղից բնակչությունը տեղափոխվեց Սալամին կղզի: Սալամի ծովածոցում աթենական նավատորմը հաղթանակ տարավ:Քսերսեսը թողեց իր բանակը և վերադարձավ:

Նկարագրել, գնահատել Պերիկլեսի գործունեությունը:

Պերիկլեսը (Ք․ ա․ 444 — 429 թթ․) կարգավորեց հասարակական կյանքի բոլոր կողմերը՝

  • Առաջ քաշեց քաղաքացիության հարցը, համաձայն որի ճանաչվեցին շուրջ 50000 չափահաս տղամարդ, որոնց ծնողները աթենացի էին:
  • Կանայք և օտար երկրացիները կազմում էին երկրի ազատ բնակչությունը:
  • Ստրուկները կազմում էին անազատների դասը և իրավազուրկ էին:
  • Պերիկլեսն սահմանեց Աթենքի քաղաքացիների իրավունքների հավասարությունը:
  • Պետական պաշտոն վարելու համար սահմանվեց աշխատավարձ:
  • Մեծացավ աշխարհաժողովի դերը: Քանի որ այն ընդունում էր բոլոր օրենքները և որոշում քաղաքականությունը:
  • Աթենքը դարձավ արվեստի և գիտության կենտրոն: Քանի որ Աթենքում բնակվել էին շատ հայտնի արվեստագետներ: Քաղաքում կառուցվեցին բազմաթիվ տաճարներ պետական ու բնակելի շինություններ:

Թվարկել պոլիսային կարգի անկման պատճառները:

  • Երկրի տնտեսությունը քայքայվեց պատերազմների պատճառվ:
  • Ի հայտ եկավ քաղաքական գործիչների մի նոր սերունդ, որն առաջնորդվում էր սեփական շահերով։
  • Ընտրակաշառքով և գեղեցիկ խոստումներով նրանք ժողովրդին դարձնում էին կույր գործիք։
Second_Persian_Invasion.jpg (1076×1500)

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն,  համացանց

272px-Model_of_a_greek_triremeԵռաշար թրիերով հունական թեթև նավերը ծանոթ լինելով լեռնային Հունաստանի տեղանքին հեշտությամբ կռվում էին պարսից նավատորմի դեմ։ Աթենացիները նավաթքին ամրացված մետաղյա սուր ժանիքով հարվածում էին թշնամու նավին և խորտակում այն Եգեյան ծովի ջրերում։

Persian_ship_during_grego-persian_warՊարսկական ռազմանավերն ի տարբերություն ճկուն հունական տրիերների, չափերով ավելի մեծ էին և դանդաղաշարժ։ Ծանրաշարժ պարսից նավերը հարմարեցված էին բաց ծովում լողալուն և Սալամինի ծանծաղ նեղուցում դժվարությամբ էին կռվում հույների մարտունակ նավատորմի դեմ։

Լրացուցիչ 

«Մարաթոնյան վազքի պատմությունը»

Առաջադրանք 2

Դասական դարաշրջանի հունական մշակույթը

Սահմանել մշակույթ, կրոն  հասկացությունները:

Պատմիր, համեմատիր քո հասակակցի կրթությունը, դաստիարակությունը հին Հունաստանում  ապրող քո հասակակցի հետ:

Հիմնավորիր , այն միտքը, որի հետ համաձայն ես: /Ցիցերոնի Ցիցերոն.խոսքեր, որոնք ստիպում են մտածել:/

  • Պարծենկոտ խոսքերը թուլության առաջին հատկանիշն են, իսկ մեծ գործերի ընդունակ մարդիկ լեզուն փակ են պահում:
    Աշխարհում ընտանեկան օջախից քաղցր ոչինչ չկա:
  • Մոլորվելը հատուկ է յուրաքանչյուրին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները:
  • Մարդը գեղեցիկ է իր վարքի գունագեղությամբ:
  • Սերը ծնողների հանդեպ բոլոր առաքինությունների մայրն է:

Աղբյուրը ՝Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 84-88, համացանց

Рубрика: Պատմությւն 6

Առաջադրանք 1.

Արտաշիսյան արքայատոհմ/մ.թ.ա.189-մ.թ.1թթ./

1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:

Զինանշանը երկրի խորհրդանիշն է:

  • պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը

  • գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:

Սա Արտաշեսյան տոհմի զինանշանն է։ Այս զինանշանը առկա է Արտաշեսյանների հատած դրամների՝ թագի վրա։ Լավագույն օրինակը պապհանվել է Տիգրան Մեծի թագի վրա։ Մեջտեղի ութաթև աստղը, որը հավանաբար արևն է, խորհրդանշումէ հավերժություն, իսկ արծիվները ուժի և իմաստության խորհրդանիշ են։

Արտաշեսյանների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ. 1: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք։

2.Արտաշես Առաջինի կառավարման թվականները

Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա. 189 – մ.թ.ա. 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189 թվականից։

3.Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:

Արտաշեսին հաջողվում է հետ գրավել տարածքները փաստորեն Արտաշես առաջինը Մեծ Հայքի թագավորության  մեջ միավորեց հայկական տարածքների մեծ մասը։ Զարեհի մահվանից հետո Արտաշես առաջինը փորձեց Մեծ Հայքին վերամիավորել նաև Ծոփքի թագավորությունը, որը սակայն չհաջողվեց։Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես Առաջինի թոռը՝ Տիգրան մեծը։ Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշեսը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա 183-179թթ Փոքր Աիայի տարածքում հինգ փոքր պետություններ  պատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի ազդեցիկ երկու ուժեր ՝ Հռոմն արևմուտքից և Մեծ Հայքն արևելքից միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքաման ընթացքում  Արտաշես Առաջինը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը՝ Պոնտոսի հաշվին՝  հեռանկարում հայկական  բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելու ծրագրով։ Նա վարում էր իր գլխավոր հակառակորդ Սելևկյան  տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր (Ք․ա 162-160 թթ․), Արտաշես առաջինն անմիջապես օգնեց նրան իր զորքով։ Երկրի ներքին կյանքում Արտաշես Առաջինը մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարությունների ՝ ըստ աշխարհի չորս կողմերի։ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։ Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը։ Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես Առաջինը նշանակեց իր մերձավորներին։ Ավագ որդի Արտավազդին (ապագա Արտավազդ Առաջին) նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար։ Արևմտյան  զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիայինը Զարեհ անունով որդուն, հարավայինը իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Հազարապեության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայր Մովսես Խորենացին հիշատակում է որպես <<այր իմաստուն և բանաստեղծ>>: Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։ Արտաշես Առաջինի օրոք Հայաստանը մեծ զարգացում ապրեց։ Մովսես Խորենացու բնորոշմամբ՝ նրա օրոք Հայոց աշխարհում <<անմշակ հող չէր մնացել>>։ Հողային բարեփոխուման հետ են կապվում սահմանաքարերը, որոնց վրա կան արամեատառ արձանագրություններ։ Դրանցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով։ Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից։ Արտաշես Առաջինն ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում տիրում էր դեռևս Վանի թագավորության ժամանակաշրջանում։Արտաշատում կառուցվեց Մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները։ Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի  վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ։

4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:

Արտաշատը հիմնադրվել է Ք․ա 185 թվականին, հատակագծի կազմողն եղել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննի բալը։Նա հալածվելով Հռոմից որոշ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում։Քաղաքում կառուցվեցին ճոխ ապարանքներ, թատրոններ և այլ շինություններ։

Քաղաք, որպես կանոն՝ գյուղի համեմատությամբ ավելի մարդաշատ ու խոշոր բնակավայր, որի բնակչությունը գերազանցապես զբաղված է ոչ գյուղատնտեսական բնագավառներում։

Մայրաքաղաք, պետության կամ վարչական միավորի (մարզի, նահանգի, գավառի և այլն) այն քաղաքը  , որտեղ գտնվում են համապետական կամ մարզային կենտրոնական իշխանությունը կամ այդ իշխանության օրենսդիր մարմինը:

5.Գնահատիր Արտաշես Առաջինի գործունեությունը որպես թագավոր:

6. Հայ հին վիպաշխարհ  էջ 68-73 կարդալ  ,տասնհինգ նախադասությամբ ամփոփիր:

Armenian_Empire_of_Tigran_II_the_Great.tif

Աղբյուրներ՝ Արտաշիսյան արքայատոհմ

՝Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը

Լեգենդներ և ավանդազրույցներ/Արտաշես Առաջին և Սաթենիկ/

Նոր Հարստության հիմնումը, Արտաշես Առաջին/տեսաֆիլմ/