Рубрика: Պատմություն 7

Տարևերջյան Ամփոփում

  1. Ինչ դասերից էր կազմված ավատատիրական հասարակությունը: Ներկայացրեք ավատատիրական աստիճանակարգությունը: 



    Առաջին դասը (նրանք, ովքեր աղոթում են) կազմում էին հոգևորականները։

    Երկրորդը (նրանք, ովքեր կռվում են) ավատատերերը։

    Երրորդը (նրանք, ովքեր աշխատում են) գյուղացիները և քաղաքացիները, այսինքն նյութական բարիքներ ստեղծողները։
  2. Որոնք էին հողատիրության հիմնական ձևերը.Նշեք դրանց ընդհանրություններն ու առանձնահատկությունները: 

    Միջնադարի Հայաստանում կար հողագործության շատ ձևեր՝  

    Արքայից հետո խոշոր հողատերեր էին՝ բդեշխները, գործակալները նախարարական տոհմերի անդամները։ 

    Պետական՝ թագավորական հողային սեփականություն։
    Թագավորն էր երկրի խոշոր հողատերը։ 


    Առքուվաճառքի ենթակա կալվածքներ՝ դրանք կոչվում էին գանձագին։

    Պետական պաշտոնյաններին, հատկապես զինվորականներին ծառայության դիմացարքան հողեր էր տալիս՝ դա կոչվում էր պարգևականք։ 

    Հորից որդուն ժառանագաբար անցնող հողերը՝ այն կոչվում էր հայրենիք։ 
     
  3. Երբ է քրիստոնեությունը հռչակվել Հայաստանի պետական կրոն: ով էր գլխավորում Հայոց եկեղեցին: 

    Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն։

    Եկեղեցին գլխավորել է Գրիգոր Լուսավորիչը։
  4. Գնահատեք հայ Արշակունի արքաների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը: 

    Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։

    Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը։

    Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ։
  5. Ներկայացրեք 5-րդ դարի ազատագրական պատերազմները:: Թվարկեք նշանավոր ճակատամարտերը: 

    Մասնավորապես, 428 թվականին Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության անկումից հետո՝ մինչև 855-885 թվականները՝ նախ՝ ընդդեմ Իրանական պետության, հինգից յոթերորդ դարերում, ապա՝ արաբական արշավանքներից հետո, և Հայկական կիսանկախ պետականության՝ Արաբական խալիֆայության կողմից նվաճվելուց հետո՝ ընդդեմ արաբական տիրապետության։ Մեծ Հայքում՝ Բագրատունյաց պետության, իսկ Կիլիկիայում՝ տեղական Հայկական թագավորության անկումից հետո՝ Հայ ազատագրական շարժումը շարունակվել է ընդդեմ տարբեր օտար նվաճողների՝ նպատակ ունենալով դարձյալ վերականգնել Հայկական անկախ պետականությունը։

301թ. Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն։

350-368թթ -Արշակ II-ի գահակալումը։

354թ -Աշտիշատի ժողովի գումարումը։

363թ-Պասկաստանի և Հռոմեկան կայսրության միջև պայմանգրի կնքում։

370-374թթ Պապի գահակալումը։

371թ-Ձիրավի ճակատամարտը։

405-Հայոց գրերի գյուտը։ 

451թ-Մայիսի 26 Ավարայրի ճակատամարտը։

481-484թթ-Վահանանց ապստամբությունը։

484թ -Նվարսակի պայմանգրի կնքում։

591թ -Հայաստանի բաժանումը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։

639թ- Հայաստանի արևելյան և արևմտյան մասերի վերամիավորումը Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Թշտունու գլխավորությամբ։

640թ-Արաբական ներխուժումների սկիզբը Հայաստան։ 

869թ-Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հայ իշխանների ժողովի հրավիրումը, Աշոտ Բագրատունուն արքա հռչակելու մասին որոշման ընդունումը։

885թ, օգոստոսի 26 Գևորգ Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունուն Հայաստանի թագավոր օծելը։

961թ-Անիի հռչակվելը մայրաքաղաք։

1071թ -Մանասկերտի ճակատամարտը․ Բյուզանդիայի պարտությունը սելջուկներից։

1187-1219թթ-Լևոն II Ռուբինյան, 1198 թ․ հունվարի 6-ից ՝ Կիլիկյան Հայաստանի թագավոր։

1254թ. Աշուն Հայ-մոնղոլական պայմանգր կնքումը  Կարակորումում Մանգուխանի և Հեթում I-ի միջև։

Рубрика: Պատմություն 7

Մայիսի 10-17 առաջադրանքներ

Հեթումյան արքայատոհմի հաստատումը: Հեթում Առաջին: Թագավորության թուլացումն ու անկումը:

  •  Պատմել Հեթումյան արքայատոհմի հաստատման ընթացքի մասին:

  • Հայոց արքունական խորհուրդը որոշեց Զաբելին ամուսնացնել Անտիոքի իշխանի որդու՝ Ֆիլիպի հետ՝ Անտիոքի և Կիլիկիայի միջև շարունակվող թշնամանքին վերջ դնելու նպատակովՖիլիպը Կիլիկիա ժամանեց 1222 թ., ամուսնացավ Զաբելի հետ և հռչակվեց հայոց թագավորԳահը նրան հանձնվեց որոշակի պայմաններովՆա երկիրը պետք է կառավարեր հայկական օրենքներով և հարգեր Հայոց եկեղեցու դավանանքըՍակայն Ֆիլիպը սկսեց արհամարհել հայոց ծիսակարգը և հովանավորել խաչակիրներինկողոպտել արքունի գանձերը և ուղարկել ԱնտիոքԶայրացած հայ իշխանները նրան ձերբակալեցինԲանտում նա թունավորվեց և մահացավ: 
  • Գահակալության խնդիրը լուծելու համար հայ ավագանին Տարսոն քաղաքում ժողով հրավիրեց և որոշեց այս անգամ Զաբելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի որդի Հեթումի հետ: 1226 թ. Զաբելի և Հեթումի ամուսնությամբ վերջապես լուծվեց գահակալության խնդիրը: Հեթումը հռչակվեց (1226–1270 թթ.), և հիմք դրվեց Հեթումյանների արքայատոհմին:
  • Ներկայացնել 1254թ.-ի հայ-մոնղոլական դաշինքի դրական, բացասական կողմերը Կիլիկյան Հայաստանի տեսանկյունից:

  • Կոռիկոսի ծովային բերդը կառուցված 13-րդ դարում: Դեռևս Զապելի և Հեթում Ա-ի իշխանության օրոք, մոնղոլները ստեղծեցին մի պետություն, որ ձգվում էր Միջին ԱսիայիցՄերձավոր Արևելք` նվաճելով Միջագետքն ու Սիրիան: 1243 թ-ի հունիսի 26-ին մոնղոլները ջախջախեցին սելջուկ-թուրքերին Կոսե-Դաղի ճակատամարտում: 
  • Մոնղոլների արշավանքներն աղետաբեր էին Մեծ Հայքի հայ բնակչության համար, սակայն ոչ Կիլիկիայի համար, քանի որ Հեթում Ա թագավորը որոշեց համագործակցել նրանց հետ: Նա ուղարկեց իր եղբորը`Սմբատ Գունդստաբլին Կարակորում 1247 թ., որպեսզի կնքվի խաղաղության պայմանագիր: 1250 թ-ին խաղաղության պայմանագրով, որով մոնղոլները չէին հարձակվելու Կիլիկիայի Հայկական Թագավորության վրա, և խոստանում էին ռազմական օգնություն` վերագրավելու սելջուկների կողմից գրավված բերդերն ու ամրոցները: Սակայն վերջնական համաձայնության համար Հեթումն անձամբ պետք է մեկներ Կարակորում: 
  • 1253 թ-ին Հեթումը վերջապես ժամանեց Կարակորում և սկսեց բանակցությունները նորահռչակ Մոնգկե խանի հետ: Հեթումին դիմավորեցին արքայավայել: Ըստ նրանց միջև կնչված պայմանգրի, դեպի Սուրբ Երկիր և Սիրիա կատարվող մոնղոլների արշավանքերի ժամանակ Կիլիկիան պետք է զորքով աջակցեր նրանց, իսկ մոնղոլներն էլ իրենց հերթին Կիլիկիայի վրա հարձակման ժամանակ պետք է օգնեին Կիլիկիայիհայերին: Ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն, ըստ որի հայ առևտրականները Մոնղոլական կայսրության տարածքում ստանում էին արտոնություններ և մոնղոլները չէին գանձելու հարկեր Մեծ Հայքի հայկական եկեղեցիներից և վանքերից: 

  •  Պատմել Կիլիկյան թագավորության և Եգիպտոսի մամլուքյան սուլթանության պայքարի ընթացքի մասին:
  • ՆերկայացրուԿիլիկյան Հայաստանում  Կաթոլիկ եկեղեցու և արևմտաեվրոպական ասպետների հետապնդած նպատակների մասին:
  •  Ներկայացնել Կիլիկյան Հայաստանի թուլացման անկման մի քանի պատճառները, հիմնավորել:

Կիլիկյան մանրանկարչություն, Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ

Տեսաֆիլմերից մեկը դիտելուց հետո ամփոփել 20 նախադասությամբ:

Հայոց Կիլիկյան թագավորություն/ Մաս 1/,

Հայոց Կիլիկյան թագավորություն/ Մաս 2/

Կիլիկյան թագավորություն 

Рубрика: Պատմություն 7

Ամփոփում

1.Ովքեր էին սելջուկ-թուրքերի։Երբ հայտնվեցին մեր տարածաշրջանում։

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին: 1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից:

2.Ինչ քայլեր ձեռնարկեց Բյուզանդիան Հայաստանում Անիի թագավորության անկումից հետո։

Բյուզանդիան Հայաստանին օգնելու փոխարեն, սկսեց վարել անհեռատես քաղաքականություն զավթելով հայկական հողեր, թուլացնելով երկիրը , հայ իշխաններին Հայաստանից հեռացնելով և հարկերը բրձրացելով:

3.Թվարկել էյուրք-սելջուկների արշավանքները, նրանց հետեւանքները։

Թյուրք Սելջուկները ավարառության նպատակով 11-րդ դարի սկզբին մտան Վասպուրական։ Հայ բնակչությունը համառ դիմադրություն ցույց տվեց թշնամուն։ Սակայն նման հարձակումները կրկնբում էին։ Ի վերջո Սենեքերիմ թագավորը որոշեց չշարունակել պայքարը և իր բազմաթիվ ազգակիցներով հեռացավ Փոքր Հայք։11-րդ դ․ կեսերին Անիի Բագրատունյաց թագավորության անկումից 2 տարի անց 1047 թ․ Սելջուկյան հրոսականները ներխուժեցւն Հայաստան։ Նրանք գրեթե անարգել հասան կենտրոնական գավառներ և և նրանց զորքը բաժանվեց մի քանի մասի և ասպատակեցին երկիրը։ Բարձր Հայքում՝ Մանանաղի գավառում նրանկ սոսկալի կոտորեցին հայերին։1048 թ․ նրանք նույն դաժանությամբ վարվեցին նաև Արծն քաղաքի բնակչության հետ։ Չունենալով պաշտպանական պարիսպներ՝ քաղաքի բնակչությունը որևէ դիմադրություն չցուցաբերոց։ Արծնը ավերվեց, կողոպտվեց , իսկ բնակչության մի մասը գերի տարվեց։1054 թ․ Սելջուկյան հերթական արշավանքը գլխավորեց իրենց օետության առաջնորդ Տուղրիլը։ Այս անգամ նրանք համառ դիմադրության հանդիպեցին Կարին քաղաքում և ստիպված եղան դադարեցնել քաղաքի պաշարումը։ Նրանք փորձեցին նաև գրավել Կարս բերդաքաղաքը, բայց այստեղ ևս նրանք անակընկալի եկան՝ հանդիպելով կարսեցիների համառ դիմադրությանը։ Նրանք որոշում են իրենց վրեժը լուծել Մանազկերտի բնակչությունից, սակայն այն ևս մեկամսյա դիմադրությունից հետո մնում է անառիկ։

4.Որտեղ ե երբ տեղի ունեցավ վճռական ճակատամարտը բյուզանդացիների ե սելջուկների միջև, ինչ արդյունք ունեցավ այն։

1071 թ Մանազկերտի դաշտում Սելջուկները հաղթեցին ճակատամարտը:

5.Ինչպես զարգացան հայ-վրացական հարաբերությունները Դավիթ Շինարարի օրոք։

Դավիթ Շինարարի օրոք (1089-1125) հայ-վրացական զինակցությունը նոր փուլ թևակոխեց, ձևավորվց հայերի ու վրացիների ռազմական դաշինքը:

6.Ներկայացրեք Զաքարյանների ազատագրական պայքարի արդյունքները։

Զաքարյանների իշխանապետությունը: XII դարում քայքայվող սելջուկյան տիրակալության դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալվեց ազատագրական պայքար, որը գլխավորում էին վրաց Բագրատունիների շուրջ համախմբված Օրբելյանները և Արծրունի-Զաքարյանները: Վերջիններիս նախնի Խոսրով Արծրունին XI դարի երկրորդ կեսին, խուսափելով սելջուկյան նվաճողների բռնություններից, իր րնտանիքով տեղափոխվել էր Գուգարք և ծառայության մտել Տաշիր-Ձորագետի Բագրատունյաց արքունիքում; Վասալական ծառայության դիմաց Կյուրիկե I Բագրատունին ( 1048-մոտ 1090) Խոսրով Արծրունուն և նրա որդի Զաքարիային շնորհել էր Խոժոռնի բերդը և շըջակա հողերը: Մեծ հեղինակություն ձեոք բերած Զաքարիայի անունով էլ Խոժոռնու Արծրունյաց իշխանատունն այնուհետև կոչվեց Զաքարյան, թեև նրա թոռները՝ Սարգիս Մեծի որդիներ Զաքւսրեն ե. Իվանեն Ամբերդի արաբաւոառ արձանագրության մեջ հիշատակված են նաև «Արծրունիներ»:

7.Մոնղոլական ցեղերը ում գլխավորությամբ միավորվեցին։ Ինչ տարածքներ նվաճեցին մոնղոլները։

8.Ինչպւսին էր Հայաստանի վիճակը XVդարում։Հայկական ինչ իշխանություններ կային այդ ժամանակ 

9.Մեկնաբանել

Չինգիզ խան

Կուրմանի ճակատամարտ

Լենկ ԹեմուրԳեորգի Լաշա

Рубрика: Պատմություն 7

Լենկթեմուր

Քաղաքական և տնտեսական կացությունը

Լենկթեմուրի մահվան լուրը (1405թ.) ցնծությամբ է ընդունվում նվաճված ժողովուրդների կողմից։ Նա ստեղծել էրանծայրածիր մի պետություն, որը նրա մահից հետո սկսեց արագորեն քայքայվել։ Նրա ժառանգների միջև ծայր առանգահակալական արյունալի կռիվներ, որոնցից օգտվեցին կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական ցեղերիառաջնորդները։ Սրանք դեռևս XIII դ. վերջին Միջին Ասիայից ներգաղթել էին Փոքր Ասիա և Հայաստան։ Նրանցդրոշների վրա պատկերված էին սպիտակ (ակ) և սև (կարա) ոչխարներ, ինչից և ծագել են այդ ցեղերի անունները։

Լինելով քոչվոր անասնապահ ցեղեր՝ նրանք ժամանակին օգտվում էին մոնղոլ տիրակալների հովանավորությունիցև իրենց ոչխարների հոտերով շրջում էին նրանց տերության արևմտյան երկրամասերով։ Միաժամանակ նրանցզինված ջոկատներն զբաղվում էին նվաճված ժողովուրդներին թալանելով և ահաբեկելով։

Աղավնավանք

Դաժան բռնակալը՝ արյունախում Լենկթեմուրը, իր հսկայական զորքով ներխուժում է  Հայաստան: Նրա վայրենի զինվորները ոտնատակ էին անում ու վառում տներն ու մարդկանց, կողոպտում էին վանքերի ունեցվածքը: Նրանք ոչնչացնում էին անգամ թանկարժեք մագաղաթյա ձեռագրերը, իսկ դրա հետ մեկտեղ և հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Թողնելով իր հետևում միայն ավերակներ՝ այդ անգութ չարչարիչը հասավ մինչև Մոկս քաղաքն ու հանկարծ ծանր հիվանդացավ:

Լենկթեմուրը դարձավ մի վախկոտ ու մեղկալի արարած: Նա հասկացել էր (ինչպես և շատ ուրիշ բռնակալները ահավոր վախենում էին իմանալ), որ ինքն էլ է մահկանացու: Հիվանդ ժամանակ նա խոստում է տալիս, թե ով ուզում է լինի, եթե կկարողանա նրան բուժել, նա կպարգևի այդ բժիշկին ցանկացած ընծայով: Բայց ոչ ոք չէր հասկանում Լենկթեմուրի հիվանդության պատճառն, չէր կարող նրան օգնել և թեթևացնել հիվանդի վիճակը:Եվ այդ ժամանակ տեղի վանքի վանահայրը Առաքել անունով՝ հանձն առավ բուժել Լենկթեմուրի հիվանդությունը: Քայց երեք պայման դրեց. որ զավթիչները հետ տան բոլոր հափշտակած մագաղաթե ձեռագրերն ու գրքերը, ազատեն գերի վերցրած մարդկանց թվով այնքան, ինչքան կտեղավորվի Մոկսի վանքի տաճարում և, վերջապես, ընդմիշտ հեռանան Հայաստանից: Լենկթեմուրը համաձայնեց այդ պայմաններին:Առաքել Մոկացին միայն իրեն հայտնի սակավադեպ հանդիպող խոտերով, հմայական խոսքերով ու աղոթքներով բուժեց Լենկթեմուրին: Եվ նա, սիրտը պնդելով, վերադարձրեց գողացած ձեռագրերը: Մնացել էր վերադարձնել գերիներին՝ թվով այնքան, ինչքան կտեղավորվեն Մոկսի վանքի տաճարում: Եվ գերիները սկսեցին ներս մտնել տաճարի դռնից սկզբում մեկ առ մեկ, իսկ հետո տասնյակներով ու հարյուրներով: Մտնում էին, բայց հետ չէին դառնում:- Այս ի՞նչ է կատարվում, — Լենկթեմուրը չէր հավատում իր աչքերին: — Ինչպե՞ս կարող է այսքան փոքր տաճարը այդքան մարդ տեղավորել: Սա ի՞նչ հրաշք է: Սրանք ի՞նչ տեսակ մարդիկ են: Չէ, քանի չեն սկսվել ինչ-որ մի ուրիշ տեսակ հրաշքներ, պետք է շտապ-շտապ այստեղից հեռանալ: Դու՜րս այստեղից, դու՜րս:Յոթանասուն հազար գերի մտավ այդ մոգական տաճարը: Ասում են, թե վանահայր Առաքելը դարձնում էր նրանց փոքրիկ աղավնիներ ու բաց էր թողնում տաճարի նեղ պատուհանից: Այդ աղավնիները թռչում էին, գալիս իրենց հարազատ սարերը, իջնում էին իրենց տների մոտ ու նորից մարդ դառնում: Իսկ Հայաստանը ազատվեց Լենկթեմուրի ոհմակներից:




ՀԱՐՑԵՐ

Որ թվականին է մահացել ԼԵնկթեմուրը

Մահվան պատճառը

Ով բուժեց Լենկթեմուրին

Բուժողը ինչ պահանջեց բուժելու դիմաց

Рубрика: Պատմություն 7

Առաջադրանք , 7-րդ դասարան, ապրիլի 17-23-ը

Posted on 

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

11 դարի կեսերին՝Անիի Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց, սելջուկները ներխուժեցին Հայաստան: Վասպուրականում բյուզանդացիները փաստորեն որևէ փորձ չկատարեցին թյուրքերին կանգնեցնելու համար: Սելջուկները մոտավորապես հասան Հայաստանի կենտրոնական գավառներ և զորքը մասերի բաժանելով, սկսեցին ավիրել երկիրը: Նրանք հայ բնակչության սոսկալի կոտորած կազմակերպեցին Բարձր Հայքում՝Մանանիղի գավառում: 1048թվականին նրանք նույն դաժանությամբ վարվեցին Կարինի հարևանությամբ, Արծն քաղաքի բնակչության հետ: Այդ քաղաքը հռչակված էր իր աշխույժ շուկաներով: Պաշտպանական պարիսպներ չունենալով՝քաղաքի բնակիչները որևէ դիմադրություն չցուցաբերեցին քոչվոր սելջուկներին, սակայն դա նրանց չփրկեց: Արծնը հիմնահատակ ավերեց ամբողջ բնակչությունը:

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:

Բյուզանդիական կայսրությունը, գրավեց հայաստանի մեծ մասը: Գրավելուց հետո Բյուզանդական կայսրությունը ձեռնամուխ եղավ այնտեղ իր կայսրությունը ամրապնդել:Այդ նպատակով Բյուզանդիական կայսրությունը սկսեց վարել Հայասըտանը, որպիսի կայսրություն:

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:

Բագրատունյաց թագաորությունը հիմնադրվել է  885 թվականին իսկ  Զաքարյանների իշխանապետությունը ավելի ուշ 1008-1490 թվականներին:Երկիրը կառավարել է Բագրատունիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 250 000 քառ. կմ՝ Աշոտ Գ Ողորմած շահնշահիվ:Զաքարյանների իշխանապետությունը  կառավարել են Զաքարյան տոհմի ներկայացուցիչները:

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում:

Ոչ որովհտև երբ սերջուկ թուրքերը գրավեցին Հայաստան, սկսեցին կիսով չափով կառավարում էին օրինակ ՝ զինուճը, տնտեսությունը, զեկավարը, ու կազմակերպող ուժերը:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 111-117, համացանց

Լրացուցիչ -«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»/ Պարտադիր նշել աղբյուները/:

«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»

Քոչվորների կայսրապաշտությունը 

Առաջադրանք 2

Հայաստանը և մոնղոլները 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Ներկայացրու հայերի  դրությունը,իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/

Լրացուցիչ աշխատանք / ձեր ընտրությամբ մեկ  առաջադրանք կատարել/

7 փաստ Բաթու խանի մասին / թարգմանություն/

Չինգիզ Խանը հավանական է, որ 1220թ-ին եղել է Հայաստանում/   /վերլուծիր այս հոդվածը/:

Լենկ  Թեմուր/ Տեսաֆիլմը դիտելուց հետո  վերլուծիր նրա կերպարը/

Մոնղոլական արշավանքները/ հետազոտական աշխատանք/

  • Նախաբան
  • «Մեծ Յասա»՝ մոնղոլների հիմնական օրենք
  • Մոնղոլական ցեղերի միավորումը Թիմուչինի կողմից
  • Սիբիրի գրավումը Չինգիզ խանի կողմից և արշավանք դեպի Չինաստան
  • Մոնղոլների արևմտյան արշավանքները
  • Ոսկե Հորդայի ստեղծումը
  • Մոնղոլական տերության անկման հիմնական պատճառը
  • Վերջաբան․ Շատ հնարավոր է, որ Չինգիզ խանը եղել է Հայաստանում

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,7-րդ դասարան դասագիրք, էջ 118-122, համացանց

Рубрика: Պատմություն 7

Ամփոփում

Բագրատունիներ 

  1. Նկարագրել Բագրատունյաց թագավորության վերականգնման նախադրյալները: 

  2. Համեմատել Աշոտ Երկաթի և Գագիկ Առաջին թագավորների գործունեությունը: 

    Ա.ներքին քաղաքականությունը 

    Բ.Արտաքին քաղաքականությունը 

Գ.Գնահատել գործունեությունը 

      3. Համեմատել և գնահատել Խոսրովանույշ և Կատրամիդե թագուհիների գործունեությունը: 

      4.Ինչով է քաղաքը տարբերվում մայրաքաղաքից: Բագրատունիների ժամանակաշրջանում ինչ մայրաքաղաքներ են եղել: 

5. Լրացնել ժամանակագրությունը.  

885-1015թթ. 

885-890թթ 

890-914թթ —

914-928թթ — Աշոտ II Երկաթի գահակալությունը

928-953թթ -Աբաս Բագրատունու գահակալությունը

953-977թթ -Աշոտ III Ողորմածի գահակալությունը

977-990թթ -Սմբատ II Բագրատունու գահակալությունը

990-1020թթ- Գագիկ I-ն դառցավ Հայաստանի արքա։

1042-1045թթ -գահ բարձրացավ Աշոտ չորոդի 16 ամյա որդին Գագիկ II-ը:

893թ -երկրաշարժից կործանվեց Դվինը,

921թ -տեղի ունեցավ Սևանի ճակատամարտը Աշոտ Երկաթի և արաբների միջև

948թ -Աբասը կաթողիկոսական աթոռը Անանի Մոկացու կաթողիկոսի օրոք Աղթամարից տեղափոխեց կարս։

961թ — Աշոտ 3-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։

908-1021թթ — Վազպուրական թագավորություն

978-1113թթ -Ձորագետի (Լոռիի) թագավորությունը.

987-1170թթ -Սյունիքի թագավորությունը

1044թ —

6.Բագրատունյաց թագավորության անկման պատճաները 

7. Մի քանի նախադասությամբ ամփոփել Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանը: 

Рубрика: Պատմություն 7

Առաջադրանք, 7-րդ դասարան, ապրիլի 3-9-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Կազմել 10-րդ  դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:

Աբասի գահակալում – 928/953

Աշոտ Գ Ողորմած – 953/977

Անի մայրաքաղաքի կառուցում – 961

Սմբատ Բ Տիեզերակալ – 977/990

Գագիկ Ա – 990/1020

Դավիթ Անհողի ապստամբություն – 1001

Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը

Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:
Աշոտ Ողորմածի (953-977) գահակալության 14-րդ տարում՝ 966 թվականին, Խոսրովանույշ թագուհին կառուցել է տալիս Սանահինի վանքը, ապա՝ 976 թվականին՝ Հաղպատավանքը։ Դրանք միջնադարում դարձել են գիտաուսումնական կենտրոններ, Սանահինում բացվել են համալսարան ու մատենադարան։ Ավելի ուշ, Հաղպատի դպրոցի հիման վրա, կառուցվել է Հաղպատի գրադարանը ու մատենադարանը։

Խոսրովանույշ թագուհին Սանահինի վանքը կառուցել է Սմբատի ու Գուրգենի արևշատության համար։ Այն հետագայում դարձել է Լոռու թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը։

:

Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք  Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր  գագաթնակետին:

Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:

գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Տիեզերակալ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ։

Աշոտ Ողորմածի (953-977) գահակալության 14-րդ տարում՝ 966 թվականին, Խոսրովանույշ թագուհին կառուցել է տալիս Սանահինի վանքը, ապա՝ 976 թվականին՝ Հաղպատավանքը]։ Դրանք միջնադարում դարձել են գիտաուսումնական կենտրոններ, Սանահինում բացվել են համալսարան ու մատենադարան։ Ավելի ուշ, Հաղպատի դպրոցի հիման վրա, կառուցվել է Հաղպատի գրադարանը ու մատենադարանը։Խոսրովանույշ թագուհին Սանահինի վանքը կառուցել է Սմբատի ու Գուրգենի արևշատության համար։ Այն հետագայում դարձել է Լոռու թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը

Քարտեզի վրա նշիր Աշոտ Ողորմածի,Գագիկ Առաջինի օրոք  կառուցված շինությունները:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , դասագիրք 7-րդ դասարան, էջ 88-91, համացանց, Բագրատունյաց թագավորություն/տեսանյութ/

Լրացուցիչ աշխատանք

Անի մայրաքաղաքի մասին

640px-Ani_seen_from_Armenia
Անին Հայաստանից

Առաջադրանք 2

Անիի թագավորության տրոհումն ու անկումը

Թվարկիր Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման պատճառները:

Պատմիր ենթակա թագավորությունների ստեղծման, հետևանքների  մասին:

Հիմնավորիր, կամ հերքիր Բյուզանդիայի կողմից Հայաստանի նկատմամբ նվաճողական քաղաքականությունը:

Պատմիր Անիի թագավորության անկման հետևանքների մասին:

Լրացուցիչ աշխատանք

Արծրունիների տոհմի պատմությունը:

Рубрика: Без рубрики, Պատմություն 7

Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 28-ից մարտի 4-ը

Առաջադրանք 1


Հարցեր և առաջադրանքներ

Քո կարծիքով՝ հակաարաբական ո՞ր ապստամբությունն էր.

ա. առավել կազմակերպվածը.

Իմ կարծիքով ավելի կազմակերպված էր Սասանյան Պարսկաստանի դեմ պայքարը ,ուժերը շատ էին ու մարդկանց դուր էր գալիս խալիֆայուէյուն ունելու միտքը ։ Ցեղերի միավորվելուց հետո նրանք կարողացան իրենց հնազանդեցնել նրանց ու տարածել իրենց կրոնը ՝ իսլամը


բ. առավել լայնածավալը.

Արյան լճի մոտ 852 թ. Գուրգեն Արծրունի իշխանը900 ռազմիկով կռվում է Բուղայի 15000-անոց զորքի դեմ և հերոսական հաղթանակ տանում:


գ, առավել վտանգավորը արաբական իշխանության
համար։

1․Կարին քաղաքի ապստամբության ժամանակ ապստամբները պաշարում են քաղաքը ու արաբական զորքը սովի է մատնվում ։
2․ 826 թ., Հայոց իշխան դարձավ Աշոտ Մսակերի ավագ որդին՝ Տարոնի տեր Բագարատը: Խալիֆը նրան շնորհել էր իշխանանց իշխան տիտղոսը ։Աշոտ Մսակերի և Բագարատի ժամանակ երկրի վիճակը շատ ավելի լավ էր , հարկերը հավաքում էր հայոց իշխանը , արաբներին չէր թողնում հարկ հավաքեն ։ Դա տեսնելով խալիֆը զգում է , որ իր ուժերը թուլանում են , որոշում է 849թ․ նոր ոստիկան ուղարկի Հայաստան


Հիմնավորի՛ր պատասխաններդ՝ հիմնվելով թեմայի
տեքստի վրա։


2. Այս թեմայում դու ուսումնասիրեցիր VIII-IX դարերի
հակաարաբական ապստամբությունների պատմությունները։ Ինչպե՞ս ես քեզ համար սահմանել «ապստամբություն» հասկացությունը, եթե բառարաններում
փնտրել ես բառի, հասկացության բացատրությունները, ապա դրանք կարող են նպաստել քո սահմանման ձևակերպմանը։

Ապստամբել , այսինքն չհամաձայնել ուրիշի կարծիքի , որոշման հետ ։
Հայաստանի ժողովուրդը դեմ էր , չէր ուզում , ապստամբում էր այն պետությունների դեմ որոնք ուզում էին զոռով Հաստան բերեին իրենց կրոնը , ոստիկանին , չէին ուզում իրենց աշխատածը տային հարկ խալիֆին ։ Այդ պատճառով էլ համախմբվում էին զորք կազմում ու ապստամբում նրանց դեմ ։


3. Փորձի՛ր թեմայի տեքստից հասկանալ և նշել, թե արաբ
պաշտոնյաների, ոստիկանների, ամիրաների ո՞ր գործողություններն էին պատճառ դառնում Հայաստանում ապստամբությունների ծագման համար։
4. Հովհան Օձնեցուն իր մոտ հրավիրած Օմար Բ
խալիֆը, ինչպես տեսանք մեջբերված հատվածում,
շատ զարմացավ՝ տեսնելով Հովհան Օձնեցու՝ այծի
մորթուց կարված հագուստը։ Սակայն սկզբում նա
դրա մասին չգիտեր և կարծում էր, թե հայոց կաթողիկոսը պարզապես սիրում է շքեղ հագնվել։ Փորձիր
նկարագրել կամ նկարել կամ այլ կերպ պատկերել
Օմար Բ-ի զարմանքը, հիացմունքը Հովհան Օձնեցու
անձի և իմաստնության նկատմամբ:

Հայաստանում ապստամբությունների ծագման համար ամենա մեծ պատճառը մարդկանցից ավելի ու ավելի շատ հարկեր հավաքելն էր ։ Սկզբում հավաքում էին տներից , հետո սկսեցին հավաքել ամեն մարդուց , փող էին ուզում , իսկ այդ ժամանակ մարդիկ փող չէին աշխատում , այլ բնամթերքով էին հարկ տալիս ։

Рубрика: Без рубрики, Պատմություն 7

Փետրվա ամսվա ամփոփում

Այս ամիսը ինչպես և մնացաց ամիսները ինձ օգտակար ինֆորմացիաներ փոխանցեցին:

Рубрика: Без рубрики, Պատմություն 7

Առաջադրանք, 7-րդ դասարան, փետրվարի 20-27-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 2

Բնութագրել «դասային միապետություն» հասկացությունը:

Ազգային պետությունների կազմավորումը

Բնութագրիր «ազգային հերետիկոսություն»  հասկացությունը, այդ գործողությունների արդյունքում ինչ փոփոխություններ տեղի ունեցան Եվրոպայում:

Հիմնավորիր  ստորև գրված մտքերից  քո ընտրածը:

  • Վալերի Լազարև կողմից առաջարկվում է պետության հետևյալ սահմանումը. դա «հասարակության քաղաքական իշխանության հատուկ կազմակերպություն է, որն իր տրամադրության տակ ունի հարկադրանքի հատուկ գործիք և արտահայտում է իշխող դասակարգի կամ ամբողջ ժողովրդի կամքն ու հետաքրքրությունները»
  • «Պետությունը գոյություն ունի ոչ նրա համար, որպեսզի երկրային կյանքը դրախտի վերածի, այլ՝ որպեսզի խանգարի նրա՝ վերջնականապես դժոխքի վերածվելուն», — Նիկոլայ Բերդյաև
  • «Յուրաքանչյուր պետության կայացածության աստիճանը պայմանավորված է այն ստեղծող ժողովրդի դավանած ազատության և արդարության իդեալների որակով»։ -Շանթ Հարությունյան
  • Չի կարելի անպատիժ կառավարել պետությունը առանց ժողովրդի և հակառակ ժողովրդի կամքի։/Մորիս Թորեզ/
  • Քաղաքացիների համար առավել օգտակար է, երբ պետությունը ծաղկում է ամբողջությամբ, այլ ոչ թե երբ առանձին մարդիկ բարգավաճում են, իսկ ամբողջը` քայքայվում։/Թուկիդիտես/
  • Վատ կառավարվող երկրի համար առաջին սպեղանին դրամական արժեզրկումն է, երկրորդը` պատերազմը։ /Էռնեստ Հեմինգուեյ/
  • Միայն ուժեղ պետությունն է ապահովում քաղաքացիների ազատությունը:/Ռուսո/
  • Պետությունը պետություն չէ, ուր կառավարում է մեկը։/Սոֆոկլես/

Տալ «պետության» սահմանման քո տարբերակը :

Հիմնավորիր կամ հերքիր ազգային լեզուների նշանակությունը ազգային պետությունների ձևավորման հարցում:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն , 7-րդ դասարան , դասագիրք էջ 72-81, համացանց