Рубрика: Կենսաբանոթյուն 7, Կենսաբանություն 7

Մայիսի 15-21

Դասագրքի հղում

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Թռչունների ընդհանուր բնութագիրը: Արտաքին և ներքին կառուցվածքը, նրանց ձեռք բերած տարբեր հարմարությունները՝ կապված օդային կենակերպի հետ :Թռչնի սաղմնային զարգացումը: Կարող եք գտնել հետաքրքիր կարճամետրաժ տեսանյութեր թռչունների մասին, թարգմանել և նյութ պատրաստել:

Ներկայացնելու եմ նոր թեմ․

Կաթնասունների  ընդհանուր բնութագիրը:Արտաքին և ներքին կառուցվածքը, նրանց ձեռք բերած տարբեր հարմարությունները, առավելությունները՝ տարբեր արտաքին պայմաններին հարմարվելու, ապրելու համար:

Կարող եք գտնել հետաքրքիր կարճամետրաժ տեսանյութեր տարբեր կաթնասունների մասին, թարգմանել և նյութ պատրաստել:

Մուկը, չղջիկը, վագրը, արջը, մարդը կաթնասուններ են, որո՞նք են նրանց ընդհանուր հատկանիշները , որոնց պատճառով նրանք դասվում են կաթնասունների խմբին:




Թռչյունների արտաքին կառուցվածքը

Թռչյունները տաքարյուն, ցամաքային, ողնաշարավորներ են։ Նրանց մարմինը պատված է փետուրներով, կլորավուն կամ ձվաձև է, ունի երկար պարանոց, վրան փոքր գլուխ։ Գլխի անջևի մասում կտուցն է, որը կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Թռչուններ մաշկը չոր է, կազմված է երկու շերտերից՝ վերնամաշկից և բուն մաշկից։ Պոչի մոտ գտնվում է պոչուկային գեղձը։Պոչային գեղձի արտազատուկով թռչունները օծում են իրենց մարմինը։
Փետրածածկույթն առաջնային նշանակություն ունի թռչնի կյանքում:  Փետուրներն  ունեն բազմազան և վառ գունավորում: Փետուրները բաժանվում են մի քանի խմբի, հիմնականը եզրագծային կամ  ուրվագծային տիպի փետուրն է՝ կոթունից, բնից, առանցքից, հովհարներից կազմված։ Հովհարները  կազմված են բնից դուրս եկող առաջնային քիստերից, որոնք միմյանց միանում են  երկրորդային քիստերով:
Հաջորդը աղվափետուրներն են և բմբուլը, որոնք գտնվում են եզրագծային փետուրների տակ և պատում են նրա ամբողջ մարմինը։

Կմախքի բոլոր ոսկրերը բարակ են և ամուր։Թռչունների կմախքը ունի նույն հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:
Գանգ. կազմված է գանգատուփից և կտուցի ոսկրերից:
Ողնաշարը կազմված է պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչային բաժիններից։
Գլուխ. իր երկու կողմերին կրում է զույգ խոշոր աչքերը, Թռչունը կարող է գլուխը շրջել 180o և նույնիսկ 270o-ով։
Կտուցը թռչնի կարևորագույն օրգաններից մեկն է, որը պաշտպանական,  հարձակվողական, այնպես էլ աշխատանքային և սննդառական օրգան:
Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին։
Իրան. կրում է առջևի և հետին զույգ վերջույթները և փետրային պոչը:
Առջևի վերջույթներ — թևերը կազմված են բազկից, նախաբազկից, դաստակից
Հետևի վերջույթներ — ոտքերը կազմված են ազդրից, սրունքից, կրնկաթաթից  և մատներից:

Թռչունների ներքին կառուցվածքը
Կենտրոնական նյարդային համակարգի և զգայարանների բարձր զարգացած լինելու շնորհիվ թռչունները ունեն բարդ վարքՇարժունությամբ և մեծ հեռավորությունների վրա տեղաշարժվելու ունակությամբ թռչուններն առաջին են։
Ցուրտ պայմաններում գոյատևելու, մարմնի կայուն ջերմաստիճանի  և ակտիվ կենսակերպի համար ունեն՝
1. Թթվածնի ինտենսիվ կլանում՝ կրկնակի շնչառությունը և օդապարկեր։
2. Քառախորշ սիրտ՝ մ աքուր զարկերակային արյան մատակարարում։
3.Փետրածածկույթ՝ կատարում են ջերմության պահպանման և բաշխման գործառույթ։
4. Զարգացած ազդանշանային համակարգ։

Рубрика: Կենսաբանոթյուն 7, Կենսաբանություն 7

Մարտ ամսվա կնեսաբանության ամփոփում

1.Պոլիփ հիդրաի արտաքին կառուցվածքը և ինչես է նա շարժվում։

Կառուցվածք-Հիդարայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերանը, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Մարմնի հետին մասում գտնվում է ներբանը, դրա շնորհիվ նա շարժվում է և կպչում է ինչ-որ բանի։ Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա: Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու բևեռները՝ բերանային բևեռը, որտեղ գտնվում է բերանը, և հետին բևեռը, որտեղ գտնվում է ներբանը։

2. Հիդրաի սեռական և անսեռ բազմացում։

Բազմանում է սեռական ճանապարհով և բողբոջմամբ։ Հիդրայի որոշ տեսակներ բաժանասեռ են, մյուսները՝ հերմաֆրոիդիտ։ Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ ճանապարհով։ Նրա մարմնի վրա առաջանում է երիկամ: Վերջինս մեծանում է, այնուհետև՝ ձևավորվում են շոշափուկները և բերանը։ Երիտասարդ հիդրան առանձնանում է մայրական օրգանիզմից և վարում է ինքնուրույն կյանք։ Աշնանը հիդրան անցնում է սեռական բազմացման իջով։ Ձվի բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում։

3. Սպիտակ պլանարիաի արտաքին և ներքին կառուցվածք։

4. Լյարդի ծծանի բազմացումը և տարածվածությունը։

5. Մարդը ինչպես է վարագվում լյարդի ծծանով։

6. Կլոր որդերի արտաքին և ներքին կառուցվածք։

7. Ասկարիտի բազմացումը։

8. Ինչպես է մարդը վարագվում ասկարիդով և ինչ վնաս է հասցնում մեր որգանիզմին։

9. Ներկայացնել բլոգային աշխատանքի հղումները։

Рубрика: Կենսաբանություն 7

Անձրևորդ

  • Անձրևորդը հողում ապրող օղակավոր որդ է։ Նրա մարմինը ծածկված է լորձով, որը հեշտացնում է հողի մեջ տեղաշարժվելը։ անձրևորդը սնվում է փտած բույսերով, որոնք կուլ է տալիս հողի հետ։ Սնունդն աղիքային ֆերմենտների ազդեցությամբ մարսվում է իսկ մնացորդներ ը դուրս են գալիս ու հողը հարստանում է հումուսով։ Դարվինը անձրևորդներին անվանել է <<անտեսանելի հողագործներ>>։ Արյունատար համակարգը կազմված է մեջքային ու փորային անոթներից։ Արյունը փորային անոթով շարժվում է հետ իսկ մեջքային անոթով՝ առաջ։
    Անձրեվորդը չունի շնչառական համակարգ։ Թթվածինը մարմնի մակերեսից անցնում է արյան մեջ։ Նյարդային համակարգը հանգուցավոր է։ Արտազատման համակարգը մարմնի յուրաքանչյուր հատվածի փորային կողմում գտնվող զույգ ձագարաձև խողովաներն են։ Անձրևորդը օժտված է ռեգեներացիայի հատկությամբ։
    Անձրևորդը հերմաֆրոդիտ է։ Անձրևորդի ձվարաններն ու սերմնարաններն գտնվում են տարբեր հատվածներում, բազմացման շրջանում 2 առանձյակներ միմյանց, երբ կատարվում է սերմնահեղուկի փոխանակում։ Բեղմնավորված ձևաբջիջները դնում են բոժոժի մեջ, որտեղ զարգանում են երիտասարդ որդերը։ Անձրևորդը բազմանում է նաև մարմինը երկու և ավելի մասերի բաժանելով։
    Անձրևորդը մեծ նշանակություն ունի բնության մեջ և մարդու կյանքում։ Այն հողի մեջ անքեր բացելով փխրեցնում է այն, նպաստում հողի մեջ ջրի և թթվածնի ներթափանցմանը, որոնք անհրաժեշտ են արմատներին և հողի մանրէներին։
Miñoca066eue.jpg
Рубрика: Без рубрики, Կենսաբանոթյուն 7, Կենսաբանություն 7

Փետրվարի 20-26

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք․

  • Բազմաբջիջ կենդանիներ, հիդրա, հիդրայի կառուցվածքը, բազմացումը։
  • Բազմաբջիջ կենդանիներ
  • Բազմաբջիջ օրգանիզմները միաբջիջներից տարբերվում են նրանով, որ դրանց մարմինը կազմված է բազմաթիվ բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների բոլոր բջիջների կառուցվածքի ընդհանուր գծերով նման են միաբջիջներին, կազմաված են թաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից: Բազմաբջից օրգանիզմներում առանձին բջիջները, հյուսվածքները և օրգանները փոխկապակցված են: Ենթադրվում է, որ միաբջիջներից բազմաբջիջների ծագումն ընթացել է վոլվոքսանման գաղությաին ձևերի բջիջների մասնագիտացումով։
  • Հիդրա, հիդրայի կառուցվածքը, բազմացումը
  • Հիդրայի մարմնի արտաքին՝ էկտոդերմային շերտում կան մաշկամկանային, նյարդային, խայթող և միջակա բջիջներ: Մաշկային բջիջները կազմում են հիդրայի ծածկույթը և միաժամանակ կատարում տեղաշարժման դեր: Հիդրան տեղաշարժվում է մերթ ներբանով, մերթ շոշափուկներով՝ հենվելով ստորջրյա առարկաներին:
  • Հիդրայի մարմնի արտաքին՝ էկոդերմային շերտում կան մաշկամկանային, նյարդային, խայթող և միջակա բջիջներ: Մաշկամկանային բջիջները կազմում են հիդրայի ծածկույթը և միաժամանակ կատարում տեղաշարժման դեր: Հիդրան տեղաշարժվում է մերթ ներբանով, մերթ շոշափուկներով՝ հենվելով ստորջրյա առարկաներին: Խայթող բջիջները նույնպես գտնվում են հիդրայի մարմնի արտաքին շերտում, հատկապես շոշափուկների վրա: Եթե հիդրայի մարմինը վնասվում է, ապա միջակա բջիջների բազմացման շնորհիվ այն ընդունում է իր նախկին տեսքը: Մարմնի վնասված մասը վերականգնելու հատկությունը կոչվում է ռեգեներացիա: Հիդրայի մարմնի ներքին շերտում գտնվում են գեղձային բջիջներ, որոնք մարսողական հյութ են արտադրում, որն էլ քայքայում է մարմնի խոռոչ մտած սննդանյութերը: Ներքին շերտի որոշ բջիջներ ունեն մտրակներ: Դրանք առաջացնում են ամեոբանման կեղծ ոտիկներ: Հիդրայի, ինչպես նաև բոլոր աղեխորշավորների մարսողությունը մասամբ ներբջջային է, ինչպես դա տեղի է ունենում նախակենդանիների օրգանիզմում, մասամբ էլ՝ արտաբջջային: Հիդրան շնչում է ջրում լուծված թթվածինը մարմնի ամբողջ մակերեսով, և նույն մակերեսով էլ հեռացվում է ածխաթթու գազը: 
  • Բազմացումը- Բարենպաստ պայմաններում հիդրայի մարմնի արտաքին և ներքին շերտերն արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն աստիճանաբար մեծանում է, իսկ նրա ազատ ծայրին առաջանում է բերանայի անցք՝ շրջապատված շոշափուկներով: Այդ բողբոջը,աճում, մեծանում, անջատվում է մայրական օրգանիզմից և վարում ինքնուրույն կենսակերպ: Սա բազմացում է բողբոջներով և համարվում է անսեռ բազմացման ձևերից մեկը: Հիդրիան մյուս աղեխորշավորների նման, բազմանում է սեռական եղանակով: Այդ դեպքում նրա մարմնի վրա առաջանում են փոքրիկ թմբիկներ, որոնց մի մասում զարգանում են արական սեռական բջիջներ՝ սպերմատոզոիդներ, իսկ մյուսներում՝ իգական սեռական բջիջներ՝ ձվաբջիջներ: Այսպիսի կենդանիները հերմաֆրոդիտ են, որովհետև միաժամանակ ունեն երկու սեռի հատկանիշներ: Արական և իգական սեռական բջիջների հասունացումը միաժամանակ չի կատարվում, որպեսզի կանխի ինքնաբեղմնավորումը: Սպերմատոզոիդները հասունանալով դուրս են գալիս ջրային միջավայր և իրենց մտրակներով շարժվում, թափանցում են մեկ այլ հիդրայի մեջ, միանում նրա ձվաբջջին: Տեղի է ունենում բեղմնավորում: Բեղմնավորված բջիջը պատվում է ամուր պատյանով, ընկնում է ջրի հատակ և ձմեռում: Աշնանը մայր հիդրան մահանում է, իսկ գարնանը նպաստավոր պայմաններում սաղմի զարգացումը շարունակվում է, թաղանթը լուծվում, վերանում է, և փոքրիկ հիդրան դուրս է գալիս արտաքին միջավայր:
  • Համացանցից գտնել տեղեկություններ նախակենդանիների առաջացրած հիվանդությունների (քնախտ, դիզինթերիա, մալարիա և այլն) վերաբերյալ
  • դրանց ախտանիշները , տարածման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը:

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Լրացուցիչ աշխատանք

  • Պատրաստել տեսնյութ նշված հիվանդություններից մեկով
  • Ստուգելու եմ բլոգոյին աշխատանքները
  • Համագարգիչների մեջ ներբեռնեք դասագիրքը
Рубрика: Без рубрики, Կենսաբանոթյուն 7, Կենսաբանություն 7

փետրվարի 13-19

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․

  • Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքըև սեռական բազմացումը
    Լրացուցիչ աշխատանք
  • Պատրաստել ուսումնական նյութ
  • Ստուգելու եմ բլոգային աշխատանքները․
  • Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և սեռական բազմացումը
  • Ինֆուզորիանեի մոտակա չափեսերը տատանվում են 12 միկրոնից մինչև 3 մմ։ Մարմինը կազմված է ամուր և պինդ թաղանթից՝ կորտեքսից և դոնդողանման հատիկավոր շերտից։ Շարժման օրգանենները պրոտոպլազմային թարթիչներն են, որոնք առջևից դեպի ետ թիավարումով ինֆուզորիաները լողում են։ Ինֆուզորիաները ունեն 2 տեսակ կորիզ: Սեռական պրոցեսը կոնյուգացիայի ձևով է, միաձուլվում են ոչ թե գամետները, այլ անհատները։ Բազմանում են նաև անսեռ ճանապարհով՝ լայնակի կիսվելով կամ բողբոջմամբ։ Լինում են նստակյաց և ազատ լողացող ձևեր: Գաղութներով կամ էլ առանձին են լողում։ Ինֆուզորիաների մեծ մասը սնվում է մանր սնկերով, որոնցից մի քանիսը գիշատիչ են։ Սնունդը մարսվում է սննդառական վակուոլներում, չմարսված մասնիկները դուրս են թափվում արտաթորման անցքից։ Ինֆուզորիաների դասն ընդգրկում է մոտ 6000 տեսակի իսկ բաժանվում են 5 ենթադասի։ Ապրում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ճահիճներում, մտնում են պլանկտոնի և բենթոսի կազմում։ Լինում են նաև խոնավ հողում, մամուռների մեջ։ Հիմնականում մակաբույծներ են, կան նաև խիստ մասնագիտացված մակաբույծ տեսակներ։
Рубрика: Без рубрики, Կենսաբանոթյուն 7, Կենսաբանություն 7

Հունվարի 30-ից փետրվարի 5

Սիրելի՛ սովորողներ, ներկայացնում եմ այս շաբաթվա դասը, որը դասարանում բացատրելու եմ.

artworks-000683351455-6yprjv-t500x500 (1)
Կառուցվածքը
Կանաչ էվգլենայի առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Նրա երկարությունը 0,05 մմ է, իլիկաձև է, սրացած հետևի ծայրը կայունություն է տալիս մարմնին։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, ծածկված է առաձգական ամուր թաղանթով: Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Մարմնի հետևում կա բշտաձև կորիզ, որը կարգավորում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝ Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։
Տարածումը
Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, խոնավ հողերում, ջրափոսերում, չհոսող ջրամբարներում։ Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։
Реклама

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ
Բազմացումը
Էվգլենան հիմնականում բազմանում է անսեռ եղանակով՝ կիսվելով:Կիսվում է մարմնի երկարությամբ, սկզբում բաժանվում է կորիզը, որի մասերը միմյանցից հեռանում են, այնուհետև մտրակի կողքին աճում է երկրորդ՝ նոր մտրակ:
Զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում է ջրի «ծաղկում», թվում է՝ ջուրը ներկված է կանաչ, կարմիր կամ այլ գույնի։
Սննդառությունը
Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։ Եթե էվգլենային երկար ժամանակ տեղավորենք մթության մեջ, նրա քլորոֆիլը կանհետանա, նա կդառնա անգույն։ Դրա հետևանքով ֆոտոսինթեզը դադարում է, և էվգլենան սկսում է յուրացնել լուծված օրգանական նյութերը, որոնք առաջանում են մահացած տարբեր օրգանիզմների քայքայման ժամանակ։
Արմատամտրակավորնորի տիպի բնութագիրը
Արմատամտրակավորների տիպ. Արմատամտրակավորներն ունեն պարզագույն կառուցվածք և շարժվում են կա՛մ կեղծ ոտիկների, կա՛մ մտրակների օգնությամբ: Ինչպես արդեն գիտեք, արմատամտրակավորների տիպն ունի երկու դաս՝ արմատոտանիների և մտրակավորների: Տվյալ դասերն ունեն մեծ բազմազանություն, ինչպես սննդառության ձևերի, եղանակների, այնպես էլ բջջային արտաքին կառուցվածքի և բնակության միջավայրի:
78.jpg
Արմատոտանիների դաս: Այս դասի մեջ ընդգրկված են այն նախակենդանիները, որոնք չունեն բջջի կայուն ձև և զուրկ են արտաքին ամուր թաղանթից: Նրանց բջջի ցիտոպլազմայի շարժումը որևէ ուղղությամբ առաջացնում է արտափքումներ՝ ելուստներ, որոնք էլ դրսևորվում են որպես կեղծ ոտիկներ: Կեղծ ոտիկներով նրանք կարողանում են տեղաշարժվել և սնունդ հայթհայթել: Արմատոտանիներին բնորոշ ներկայացուցիչը սովորական ամեոբան է: «Ամեոբա» թարգմանաբար նշանակում է փոփոխվող:
Рубрика: Կենսաբանություն 7

Սեպտեմբեր ամսվա կենսաբանուտյան ամփոփում 

Ներկայացնել բակտերիաներ թեման նրանց կառուցվածքը և տարածվածություն

Ներկայացնել օգտակար կամ վնասակար բակտերիաները

Օգտակար բակտերիաները կենցաղում ինչպես են օգտագործում

Նկարագրել սնկեր թեման

Հայտնի է սնկերի մոտ 100 ից ավելի տեսակներ: Սնկերը լինում են միաբջիջ կամ բազմաբջիջ: Սնկերը քրոլոֆին չունեն,  սնվում են պատրաստի օրգանական նյութերով հետևաբար նրանքհետերոտրոֆ են: Սնկերի մարմինը կազմված է թելերից,հիֆերից`:  Հիֆերի ամբողջությունըկոչվում է միցել:

Օգտակար և վնասակար բորբոսնած սնկեր

Սնկերը լինում են երկու  տեսակի օգտակար կամ վնասկար, սնկերի շատ տասակներ կան , րանք օրգանիզմ  են համարվում բայց չունեն բջիջներ: Սնկերը լինում են ամենտեղ օդում, ջրում, ցամաքում , խոնավ պատերում և նույնիսկ մարդու օրգանիզմնետի մեջ:

Կենցաղում ինչպես են օգտագործում 

Բորբոսնած սնկերը

Բորբոսնած Սնկերը լինում են գրեթե ամենուրեք, հիմնականում հանդիպում ենբանջարեղենում, մսամթերքի մեջ, սննդամթերքներում, և այլն:

Աշխատանքի բովանդակությունը․

  • Ներկայացնել այն գործոնները որոնք, նպաստում են ժողովրդական պայթյունին ևժողովրդագրական ճգնաժամին։  Յուրաքանչյուր գործոնի դերը ներկայացնել  առանձիներկրների օրինակով։

Մարդկության պատմության մեջ բնակչության թիվը ամենաարագ տեմպերով աճել է 1950-1970 թվականներին։ Այս դեպքին, երկրի բնակչությունը անվանեց, ժողովրդական պայթյուն:

  • Ներկայացնել աղյուսակի միջոցով ռասանների տարբերիչ գծերը։
  • Սխեմատիկ ձևով պատկերել Համաշխարհային կրոնները և դրանց ենթաճյուղերը։

Քրիստոնեություն

Մահմեդականություն կամ Իսլամ, Մուսուլմանություն

Բուդդայականություն

  • Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել բնակչության կրոնական, ռասայական ևազգային կազմի