Рубрика: Без рубрики, Մաթեմ առանց բանաձև 7

Տրամաբանական հարցեր

1. Այն ի՞նչն է, որ պատկանում է ձեզ, բայց ուրիշներն ավելի շատ են օգտագործում։

Պատասխան-անուն

2. Արդյոք աքաղաղը կարո՞ղ է իրեն թռչուն անվանել։

Պատասխան-Ոչ, քանի որ աքաղաղը խոսել չգիտի

3. Այն ի՞նչն է, որ կարելի է պատրաստել, բայց ուտել չի կարելի։

Պատասխան-Դասերը

4. Քառակուսի սեղանի մի անկյունը կտրեցին։ Քանի՞ անկյուն ունի այժմ սեղանը։

Պատասխան-հինգ

5. Ի՞նչը չի մտնի ամենամեծ կաթսայի մեջ։

Պատասխան-Կաթսայի կափարիչը

6. Տղան աջ ձեռքում բռնել է մեկ կիլոգրամ երկաթ, իսկ ձախում մեկ կիլոգրամ բամբակ։ Ո՞ր ձեռքն է ավելի ծանրաբեռնված։

Պատասխան-Ձեռքերը համաչափ են ծանրաբեռնված։

7. Ո՞ր կենդանիներն են միշտ բաց աչքերով քնում։

Պատասխան-ձկները

8. Գյուղացին պետք է գետի մի ափից մյուսը տեղափոխեր գայլին, այծին ու կաղամբ։ Սակայն նավակի մեջ կարող են տեղավորվել միայն գյուղացին և կամ գայլը, կամ այծը, կամ կաղամը։ Սակայն, եթե գայլին այծի հետ թողնեն ափի վրա, գայլը կուտի այծին, իսկ եթե այծին ու կաղամբը թողնեն ափի վրա՝ այծը կուտի կաղամբը։ Ինչպե՞ս պետք է վարվի գյուղացին։

Պատասխան-

Լուծում 1. Գյուղացին, այծին տեղափոխելով մյուս ափ, վերադառնում է ու նավակի մեջ տեղադրում գայլին։ Գայլին թողնելով մյուս ափին, գյուղացին կրկին նավակի մեջ է վերցնում այծին։ Վերաառնալով մյուս ափը, այծին իջեցնում է և նավակի մեջ բեռնելով կաղամբը, այն տեղափոխում է գայլի մոտ, ապա վերադառնում այծի հետևից։

Լուծում 2. Գյուղացին առաջինը տեղափոխում է այծին ու դատարկ նավակով վերադառնում մյուս ափ։ Այնտեղ նա վերցնում է կաղամբը ու բերում այն այծի մոտ, ապա այծի հետ վերադառնում դեպի գայլը։ Այծին թողնելով ափին, գայլին տեղափոխում է կաղամբի մոտ, ապա վերադառնում այծի հետևից

9. Ինչո՞ւ մացառախոզը չի կարող խեղդվել։

Պատասխան-Մացառախոսի փշերը սին են։

10. Ո՞րն է ամենաբարձր խոտը։

Պատասխան-Բամբուկը

Рубрика: Մաթեմ առանց բանաձև 7

Մաթեմատիկա առանց բանաձևի

Թիմի անունը ՝

թիթիզներով

Թմի մասնակիցները ՝

Միլենա Հակոբյան

Եվա խաչատրյան

Լիլիա Խալաթյան

Այս շաբաթվա թմի ավաքն է ՝

Միլենա Հակոբյան

Թմի վաստակած Միավորները՝

6,5 միավոր

Մեր պատրաստած խնդիրները

1․Խնդիր

2․Խնդիր

Երկու թվերի գումարը 65 է: Այդ թվերից մեկի և 64-ի գումարը 72 է: Գտեք մյուս թիվը: