Рубрика: ֆիզիկա 7

22․05-25․05

Կրկնել տարվա անցած բոլոր նյութերը,լինելու է բանավոր հարցում։

15․05-16․05

Թեման.Ճնշման բնույթը հեղուկներում:Հեղուկի ճնշում:Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում:Պասկալի օրենք:Հիդրոստատիկ ճնշում:Հեղուկի ճնշումը անոթի հատակին և պատերին

Կարդալ,ծանոթանալ,սովորել  Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 110-ից մինչ և էջ120 -ի

Պատասխանել. Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 112-ի և էջ116 -ի<<Հարցեր և առաջադրանքների>>հարցերին

Լրացուցիչ առաջադրանք.ցանկացողները պատրաստեն նյութ  Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ120, 121-ի և էջ109 -ի թեմաներով։

Рубрика: ֆիզիկա 7

17․04-21․04;25․04-28․04

Թեման․Ճնշման ուժ և ճնշում

Դասարանում քննարկվող հարցեր․

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

2.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

P=F/S

3.Որո՞նք են ճնշման միավորները

Ճնշման միավորը 1Պասկալն է ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի։

Գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝ հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա).
1 հՊա = 100 Պա, 1 կՊա = 1000 Պա, 1 ՄՊա = 1000000 Պա

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ51-ից խնդիրների բացատրում,քննարկում և լուծում։

Տանը կատարել Է․Ղազարյանի դասագրքից էջ 104 -ի 6-րդ առաջադրանքը՝տեսանյութ պատրաստել,դնել բլոգներում,հղումը ուղարկել ինձ։

Սովորել․Է․Ղազարյանի դասագրքից էջ էջ102 -ի խնդիրներ105։ Կատարել․Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ51ից մինչև էջ54 խնդիրները 

Рубрика: Без рубрики, ֆիզիկա 7

3․04-7․04;10․04-14․04

Տանը իրականացնել Նախագիծ՝Զատկային ծես

Թեման․Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:Մեխանիզմի Օ․Գ․Գ․

Գործնական աշխատանք․Ղազարյանի դասագրքից էջ էջ174 -ի խնդիրներ107-ից մինչև117 ևԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ81ից մինչև էջ85 խնդիրների բացատրում,քննարկում և լուծում։

Դասարանում քննարկվող հարցեր․

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները

2.Ի՞նչ է լծակը:

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված

13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից

14.՞Որ մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից՝ էջ90-ից մինչև էջ100

Рубрика: ֆիզիկա 7

27․02-3․03;6.03-10.03

Թեման.Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:                                                                                                                                                                                                              Լաբորատոր աշխատանք «Շփման ուժի չափումը ուժաչափով,տարբեր մակերևույթների վրա»

Քննարկվող հարցեր.

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Շփումը մեր առորայում պետք է գալիս: Օրինակ շփման շնորհիվ է, որ ավտոմեքանաները կանգ են առնում:

2.Ինչով է պայմանավորված շփումը

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

10.Որ ուժն է կոչվում համազոր:

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և 

ինչպես է որոշվում նրա մոդուլը:

13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ75-ից մինչև էջ81

Լրացուցիչ առաջադրանք.Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ39-ից մինչև էջ 51

Պատրաստել ուսումնական նյութ Է․Ղազարյանի դասագրքի էջ77և էջ79 <<Հետաքրքիր է իմաալ>․բաժնում գտնվող նյութի վերաբերյալ՝՝Լեոնարդո դա Վինչին,որպես ճարտարագետ-գիտնական։

Рубрика: ֆիզիկա 7

13.03-17.03

Նախագիծ՝ՈՒժեր

13.03-17.03

Կրկնել <<ՈՒժեր>> թեմաները,կարգի բերել բլոգները։Պատրաստ լինել հարցմանը։

Թեման.Մեխանիկական աշխատանք:Հզորություն:Խնդիրների լուծում։

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Երբ ինչ որ ուժի շնորհիվ մարմինը անցնում է ինչ որ ճանապարհ:

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը

Այն կախված է մարմնի վրա ազդող ուժից և այդ ուժի շնորհիվ մարմնի անցած ճանապարհից:

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

A=Fs Աշխատանքը =  ուժ* ճանապարհ

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Այն արտահայտվում է ջոուլով /Ջ/:

5.Ի՞նչն է կոչվում հզորություն

Որոշ ժամանակում կատարված աշխատանքը կոչվում է հզորություն:

6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

N=A:t հզորություն=աշխատնք : ժամանակամիջոց

7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

A=Nt աշխատանքը= հզորություն * ժամանակամիջոց:

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ82-ից մինչև էջ89,պատրաստել նյութ էջ89-ի«Հետաքրքիր է իմանալ»թեմայից

Լուծել Է. Ղազարյանի դասագրքից էջ էջ174 -ի խնդիրներ107-ից մինչև110

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ81ից 

մինչև էջ85

Рубрика: Без рубрики, ֆիզիկա 7

30․01-3․02

Թեման․նախորդ թեման՝«Ինքնաստուգում՝բանավոր»կրկնել

Նոր թեմա․Թեման.Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Ինչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը

2.Որ ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):
1Ն ուժը նշանակում է, որ մեկ վարկյանում մարմինը անցնում է մեկ մետր։

3.Ինչպիսի մեծություն է ուժը:
ուժը վեկտորական մեծութունն է :

4.Որ ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար
Սկայլարը ունի արժեք ,իսկ վեկտորականը ուժը ունի ուղություն։

5.Ուժի ազդեցության արդյունքը ինչ մեծություններից է կախված
կախված է արագությունից, տիեզերական ձգողության ուժից եւ այլն:

6.Որ մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով
Տիեզերքում գտնվող բոլոր մարմինները փոխազդում են տիեզերական փոխազդեցության ուժով: Լուսնի փոխազդեցության հետեւանքով տեղի են ունենում մակընթացություններ եւ տեղատվություն, Մոլորակներն են Արեգակի շուրջը պտտվում նրա ձգողության հետևանքով:

7.Ինչից է կախված տիեզերական  ձգողության ուժը
Մարմինների միջև հեռավորությունից է կախված ձգողության ուժը:

8.Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը:
F=mg

Լուծել հետևյալ խնդիրնեը

1.Որքան է 2տ զանգվածով փղի վրա ազդող ծանրության ուժը:

m(տ)=2
F=?
Լուծում՝
2×1000=2000
2000×9,8=19600

3.Հաշվել ջրի զանգվածը,եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 90Ն է:
F=90
m=?
Լուծում՝
90/9,8=9,2

Рубрика: ֆիզիկա 7

Նյութի խտություն։Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

1.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։

2.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը

Խտությունը որոշելու համար անհրաժեշտ է իմանալ մարմնի զանգվածը և ծավալը
և բաժանել իրար։

3.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

ՄՀում խտության միավորը 1կգ/մ^3։

4.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը

v=m/p

5.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:


m=p.v