Рубрика: Պատմություն 8

8-րդ դասարանի ամփոփում

Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

Պատմությունը մեծ դեր է կատարում մեր կյանքում։
Մենք պետք է իմանանք թե մեզնից առաջ ինչ է կատարվել մեր երկրում, կամ աշխարհում։ Պետք է իմանալ մեր ազգի պատմությունը։ Ըստ իս ոչ միայն պետք է սովորել պատմություն, քանի-որ պարտադիր է, կամ պետք է պարտադիր իմանալ մեզնից առաջ ինչ է կատարվել,
այլ նաև այն զարգացնում է հիշողությունը և մտածելակերպը։

8-րդ դասարանի առաջադրանքների փաթերի հղումը տեղադրել։

Նախագծային աշխատանքների հղումը տեղադրել:

1.Որոնք էին հայ ազատագրական պայքարի արտաքին և ներքին նախադրյալները:Նշեք շարժման հայտնի գործիչներին:

Շարժումը նպատակ ուներ ստեղծել ինքնիշխան հայկական պետություն պատմականորեն հայերով բնակեցված տարածքներում, որոնք գտնվում էին Օսմանյան կայսրության տիրապետության տակ։

2.Ինչ դեր են խաղացել Հակոբ Դ Ջուղայեցին և Իսրայել Օրին:

3.Ինչու հենց Սյունիքում և Արցախում տեղի ունեցավ զինված պայքարը օտար տիրապետությունների դեմ: թվարկեք այդ պայքարի նշանավոր ղեկավարներին:

4. Ինչպես էին կոչվում Արցախում ստեղծված հայկական ինքնավարությունը: Ինչ նշանակություն է ունեցել այն:

5. Որ պատերազմների արդյունքում Ռուսաստանը գրավեց Անդրկովկասը: Ինչ ակնկալիքներ ուներ հայությունն այդ պատերազմներից: Պատերազմներիարդյունքում  որքան հայ վերաբնակվեց Հայաստանի արևելյան հատվածում: Պարզաբանեք դրա բացասական և դրական կողմերը:

Այս հարցերին կարող եք պատասխանել՝ օգտվելով Հայոց պատմություն 8-րդ դասարան, էջ 3-52

  1. Ինչ բարեփոխումներ իրականացվեվին 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում: Ներկայացրեք դրանց ազդեցությունն Արևելյան Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման վրա: Ինչու ցարիզմը հայերի նկատմամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը:ընդհանուր գծերով ներկայացրեք արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում:
  2. Որ պատերազմի հետ կապված և որ պայմանագրերով  միջազգային դիվանագիտության մեջ մտավ Հայկական հարցը: Պարզաբանեք հարցի էությունը: Արտահայտեք ձեր տեսակետը հարցի միջազգայնացման վերաբերյալ.գնահատեք հայտնի 61-րդ հոդվածը:
  3. Որոնք էին հայդուկային շարժման առաջացման պատճառները: Թվարկեք ձեզ հայտնի հայդուկներին:
  4. Ովքեր էին հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը: Ինչ հետևանքներ ունեցան 1890-ական թթ հայկական կոտորածները:վերհանեքլ Սասունի, Զեյթունի և Վանի հերոսական կռիվները:
  5. Որ իրադարձության արդյունքում իշխանության  եկան երիտթուրքերը: Ինչ գաղափարախսություն որդեգրեցին նրանք արտաքին և ներքին քաղաքականության մեջ:
  6. Միջազգային ինչ իրադրությունում վերաբացվեց Հայկական հարցը: Ինչու թուրքական կողմն ի վերջո հաջողվեց հերթական անգամ տապալել հայկական գործադրումը:
  7. Ներկայացրեք ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների նպատակները Առաջին աշխարհամարտում: Որոնք էին Կովկասյան ճակատի գլխավոր ռազմաքաղաքական արդյունքները 1914-1916թթ
  8.  Ցարիզմի տապալումից հետո ինչ փոփոխություններ եղան Ռուսաստանի կենտրոնում և Անդրկովկասում:
  9. Որ պայմանագրով բոլշևիկյան իշխանությունը դուրս եկավ պատերազմից:  Ներկայացրեք Կովկասյան ճակատում ձևավորված հայկական զորամիավորումները, հրամանատարներին:
  10. Թվարկել Մայիսյան հերոսամարտերը, վերհանել Մայիսյան փառահեղ հաղթանակների պատմական նշանակությունը:
  11. Լրացնել թվականները:

1699թ

1724թ

1727թ., մարտ- Հալիձորի ճակատամարտը Դավիթ բեկի, Մխիթարսպարապետի և Տեր Ավետիսի գլխավորությամբ: Ջախջախիչ պարտություն կրած թուրքերը կորցրել են 13 հազար զինվոր: Հետապնդելով սարսափահար փախչող թշնամուն` հայկական ուժերն սկսել են Սյունիքն ազատագրել օսմանյան զորքերից:

1736թ

1771թ

1804-1813թթ

1813թ., հոկտեմբերի 12

1806-1812թթ

1812թ.,մայիսի 16

1826-1828թթ

1828թ., փետրվարիի 10

1828թ ապրիլ-1829թթ

1829թ.,սեպտեմբերի 2

1908թ., հուլիս

1914թ., օգոստոսի 1

1917թ.,դեկտեմբերի 5

1918թ. Մարտի 1-ապրիլի 1

1918թ., մարտի 3

1918թ., ապրիլի 9

1918թ. Մայիսի 11-հունիսի 4-Հաշտության բանակցություններ Բաթումում

1918թ. Մայիսի 22-28-Սարդարապատի հերոսամարտ

1918թ., մայիսի 23-29- Բաշ- Ապարանի հերոսամարտ

1918թ., մայիսի 25-30-Ղարաքիլիասայի հերոսամարտ

1918թ., մայիսի 28-Հայաստանի Հանրապետության հռչակում

1918թ. Հունիսի 4-Բաթումի հաշտության պայմանագրի կնքում ։ Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում թուրք- հայկական պատերազմի ավարտ։

Ամփոփել

Երեք տարվա Պատմություն առարկայի ուսումնասիրությունը ինչ տվեղ ձեզ

Ա. Ամենահետաքրքիր իրադարձությունները

Բ.Եզրահանգումներ



Լրացուցիչ աշխատանք, Հայոց Ցեղասպանության մասին

Рубрика: Без рубрики, Պատմություն 8

Պատմության հարցեր

Հայոց պատմություն , Էջ 180-182, կատարել 1-5-րդ առաջադրանքները /գրավոր/

1.Ռուսական կապիտալը սկսեց լայնորեն ներդրվել Անդրկովկասում: Տեղի տնտեսական կյանքի զարգացմանն էապես նպաստեց երկաթուղու շինարարությունը, որն Այսրկովկասում սկսվեց XIX դ. 60–ական թթ. և շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմը:

1870 թ. մայիսի 14–ի ցարական օրենքն Արևելյան Հայաստանում հողի սեփականատեր ճանաչեց կալվածատերերին: Նրանցից կախյալ գյուղացիներին միայն բարձր փրկագնով իրավունք տրվեց դառնալու հողի սեփականատեր: Այդ պատճառով շատ քիչ գյուղացիներ կարողացան հող ձեռք բերել: Բացի այդ, օրենքը չէր վերաբերում գյու-
ղական բնակչության մոտ 72 տոկոսը կազմող պետական գյուղացիական տնտեսություններին: Միայն 1912 թ.դեկտեմբերի 20–ի օրենքով բոլոր գյուղացիներին պարտադրվեց հետ գնել իրենց հողերը` որպես մասնավոր
սեփականություն։

XlX դ երկրորդ կեսին Եվրոպայում տեղի ունեցող հեղափոխությունները ազդեցություն ունեցան Հայաստանի տնտեսության և քաղաքական կյանքում: Հայ մտավորականներին հուզում էր հայ ժողովրդի ազատագրության, եկեղեցու, հայոց լեզվի և Հայաստանի ապագայի խնդիրները: Այդ պատճառով սկսեցին ձևավորվել քաղաքական խմբեր, նրանցից էին պահպանողականությունը, ազատականությունը և ազգայնականությունը: Ի՞նչ նմանություն և տարպէրություններ ունեն այդ 3 խմբերը:Նրանց 3-ին միայն մի տեսակետն էր կապում: Նրանք բոլորը ցանկանում էին հայ ժողովրդի ազատագրումը, բայց տարբեր ձևերով:

Հայկական հարցը դա անլուծելի հարց է որը առաջացավ Եղեռնից հետո։ Թուրքիան այնպես արեց որ այս հարցը մնաց անլուծելի։

Հայ ցեղասպանության առաջին հեղինակն էր Թայլատ Պաշատը։

Հայոց պատմություն ,Էջ 184-185, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

Առաջադրանք 2

Հայոց պատմություն , Էջ 183-184, կատարել 5-10-րդ առաջադրանքները /գրավոր/

Աբդուլհամիդյանը XX դարասկզբին հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու փոխարեն ավելի սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ։ Հայ ազատագրական շարժման ղեկավարը որդեգրեց նոր մարտավարությունը։ ՀՅԴ-ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում։ Այսինքն հայոց ազատամարտի գլխավոր խնդիրը դարձավ ժողովրդին ընդանուր ապստամբությանը նախապատրաստելը։

1890-ական թթ․ վերջերից արևմտահայության ,ոտ ստեղծվել էր հուսահատական վիճակ։ Անդրանիկը և Գևորգ Չավուշը փորձում էին վրեժխնդրական քայլերով ոգևորել ժողովրդին։ 1901թ․ նոյեմբերի 3-ին Անդրանիկը 3 հայդուկների և 20 զինված գյուղացիների հետ մտնում է Մուշից հարավ-արևելք ընկած Ս․Առաքելոց վանցը և վերածում ինքնապաշտպանական ամրոցի։ Թուրքական զորցը շրջապատում է վանքը։ Երեք օրից սկսում է մարտը։ Թշնամու ուժը ավելի մեծ էր։ Բիթլիսի նահանգապետը բանակցություններ է սկսում։ Հայկական կողմը պահանջում է ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, զինաթափել ու պատժել քրդական զիված ավազակախմբերին և այլն։ Քանի որ բավարավեց միայն առաջին պահանջը, մարտը վերսկսում են։ Երբ պաշարվածներ զիամթերքը վսպառվում է նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված հեռանում են վանքից։

Մշոդաշտի հայությանը չվտանգելու համար վերգ տվեցին պարտիզանական գործողություններին։ Որոշվեց հայդուկներին դուրս բերել երկրից և դադարենել ֆիդայական պայքարը։ Հայ ազատամարտիկների մի մասը հաստատվեց Պարսկաստանում։ Մյուսները անցան Արևելյան Հայաստան, ուր հայ-թաթարական կռիվների ժամանակ կարևոր դերակատարում ունեցան։ Գևորգ Չավուշը իր խմբով հետ ուղարկվեց Մուշև Սասուն ՝ ժողովուրդի կողքին լինելու։ Բայց 1907թ․ մայիսի 27-ին Սուլուխ գյուղի մոտ տեղի ուեցախ կռվուն հայենիքի ազատության պայքարին իր կյանքը նվիրաբերած հայորդինհերոսաբար զոհվում է։ Չնայած մեծ դժվարությունների հայությունը շարունակեցպայքարել իր ազատության և իրավունքրին վերատիրանալու համար։

XX դ․ սկզբին ռուսական միապետության գաղութային քաղաքականությունը հայերի նկատմամբ նոր դրսևորումներ ուեցավ։ Կովկասի կառավարչական Գ․ Գոլիցինը կազմել էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր։ Նիկոլայ II կայսրը ընթացք տվեց դրան և 1903թ․ հունիսի 12-ին հաստատեց Հայոց եկեղեցու ուեցվածքը բռնագրավելու մասին օրենքը։ Ցարիզմի այդ քայլը մեծ վրդովմունք առաջացրեց հայության գրեթե բոլոր խավերի մեջ։ Մայր աթոռը ու հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը։ Այդ նպառակով Թիֆլիսում ստեղխվեց (Ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե)։ Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը կանգնեց ազգային իրավունքների պաշտպանության համար ծավալվող շարժման գլուխ։ Բողոքի առաջին ցույցը տեղի ուեցավ 1903թ․ հուլիսի 29-ին Ալեքսադրապոլում։ Հաջոր ամիսների կառավարակ ուժերի դեմ բախումներ եղան Երևանում, Թիֆլիսում, Լոռիում, Բաքվում և այլուր։ 1903թ․ հոկտեմբերին Գ․ Գոլիցինի դեմ մահափորձ կազմակերպեցին, բայց ողջ մնաց։ Պոկսահայությունը բուռն գործունեություն ծավալեց արևմտահայերի շրջանում ի պաշտպանության Մայր աթոռի ավանդական իրավունքների։ Հայության համազգային պայքարը շարուանկվեց երկու տարի և ի վերջո պսակվեց հաջողղությամբ։ Հայատյաց կառավարչականը հեռացվեց պաշտոնից, իսկ հակահայ օրենքը 1905թ․ օգոստոսի 1-ին չեղյալ հատարարվեց։

1905թ․ հունվարի 9-ին սկսվախ հեղափոխության նպատակն էր տապալել Ռուսաստանի առաջընթացի գլխավոր խոչընդոտ միապետությունը և երկրում հաստատել սահմանադրական կարգեր։ Կայսր ԼԻկոլաս II մտադիր չէր հեշտությամբ զիջել իր միահեծան իրավունքները։ Հայ-թաթարական բախումը սկիզբ առավ 1905թ․ փետրրվարի 6-ին։ Հայ-թաթարակ ընդհարումները երկամասում շարունակվեցին մինչև 1906թ․ սեպտեմբերը։ Այդ ժամանակ արդեն առաւժժջին հեղափոխությունը անկում էր ապրում, ուստի ռուսական իշխանությունը

Շարժման մեջ մեծ ազդեցիկ դիրք ուներ երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը։ 1907թ․ դեկտեմբերին Փարիզում հրավիրված Օսմանյան կայսրության ընդդիմադիր ուժերի երկրորդ համաժողովը որոշեց զինվախ ապսատմբության միջոցով տապալել համիդյան բռնատիրությունը և հաստատել սահմանադրական կարգեր։ 1908թ․ հուլիսին տեղի ուեցավ պետական հեղաշրջում։ Երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն։

Երիտթուրք սպաները զորքի գլուխ անցան ՄԱկեդոնիային շարժվեցին Կ․ Պոլիս սուլթանից պահանջելով վերականգնել 1876թ․ չգործադրված դահմանադրությունը։

Առաջին աշխարհամարտը սկսվեց 1914թ․ օգոստոսի 1-ին։ Պատերազմը ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների Անտանտի և եռյակ միության միջև։ Գերմանիային հաջողվեց օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ։ Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու և այլ մահմեդական ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ։ Օսմայան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակն էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը։

Թուրքական հրամանատարությունը կարևոր նշանակություն էր Կովկասյան ճակատին։ Երջ գերմանակն ու թուրքական ռազմանավերը 1914 հոկտեմբերի 16-18-ը անսպասելի հարվածներ հասցրին Ռուսաստանի սևծոօվյան նավահանգիստներին, ռուսական կառավարությունը մի քանի օր անց պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։ Սկզբում ռուսները ճակաըում ունեին մոտ 182-հազարանոց զորք։ Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր։ Ռուս զիվորները ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ Օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց։ Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց։ Միաժամանակ Թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում։ Ռուսական կովկասյան բանակը 1915թ․ գարնանը գրավեց Թավրիզը, Վանը։ Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915թ․ հուլիսի կեսերին նահանջեց։ Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելություն ապահովելով ռուսական զորքերը 1915թ․ վերջից անցան վճռական գործողությունների։ Ձմռան սառնամանիք պայմաններում 1916թ․ փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը։ Հետո կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները։

Ըստ կարևոր փաստաթղթերի ցեղասպանություն էհամարվում այն գործողությունը որը կիառվում է որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով։

Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Рубрика: Պատմություն 8

Ամփոփում


Հիմնարար գիտությունները

Հումանիտար գիտություններ

Ձեռներեց

Մանուֆակտուրա

Մարդու և քաղաքացու իրավունքների հրչակագիր

Մենատիրություն (մոնոպոլյա)
կապիտալիստական խոշոր միավորում, որն իր ձեռքն է օգտագործում արտադրական և առևտրի իրավունքի՝ ավելի մեծ շահույթ ստանալու նպատակով (մոնոպոլիա)

Մերկանտիլիզմ(Առևտրաինություն)

Միջազգային կարմիր խաչի ընկերություն

Յակոբիններ

Չարտիզմ


Բանվորների հեղափոխական շարժում Անգլայում՝ 19-րդ դարի 30-40 թվականներին հանուն քաղաքական իրավունքների նվաճման և տնտեսական պայմանների բարելավման, հասարակական քաղաքական շարժում Անգլիայում 19-րդ դ. 30-40-ական թթ-ին, որի հիմնական պահանջն էր ընդհանուր ընտրական իրավունքը և պետական կարգի ժողովրդավարացումը

Рубрика: Պատմություն 8

Պատմություն

Համեմատել Համաշխարային և Հայկական մշակույթը 19-դարի երկրորդ կես 20-դարի սկիզբ

Կրթությունը

Հայաստանում Կրթությունը զիճում էր

հումանիտար գիտություն

հիմնարար գիտություն

երաժշտություն և օպեռա

կերպարվեստ ճարտարապետություն

համաշխարհային պատմություն 150-157

հայոց պատմություն 153-168




Համաշխարային պատմություն 150-157
Հայոց պատմություն153-168

Рубрика: Պատմություն 8

Անփոփում

1.Տալ բառերի բացատրությունը

Աբսոլյուտիզմ-ընտրություններից ընտրողների զանգվածաբար խուսափելը, իբր բողոքի արտահայտություն` բացակայություն

Ազատական (Լիբերալ)-Լիբերալիզմի կողմնակից, լիբերալ կուսակցության անդամ: (հնացած) Ազատամիտ: Լիբերալություն անող, վնասակար բարյացակամություն ցուցաբերող, ոչ պահանջկոտ, ավելորդ չափով ներողամիտ:

Ազգայնականություն (Նաթիոնալիզմ)-գաղափարների ամբողջություն, համաձայն որի ազգի բարգավաճումը և բարեկեցությունը վեր է ամեն ինչից, փոքր ազգերի համար ազգայնականությունը պաշտպանության միջոց է` ընդդեմ մեծ ազգերի ճնշումների


Ահաբեկչություն (տեռորիզմ)-միջազգային իրավունքում համընդհանուր ճանաչում գտած սահմանման բացակայության պայմաններում, «ահաբեկչություն» տերմինը կարող է սահմանվել որպես հանրությանն ահաբեկելու համար նախատեսված միտումնավոր և պարբերական գործողությունների կատարում՝ որպես որոշակի նպատակներին հասնելու միջոց


ԱՄՆ-ի անկախության հռչակագիր-Միացյալ Նահանգների պետական և ազգային տոներից մեկը, այն նշվում է հուլիսի 4-ին․ 1776 թվականի հուլիսի 4-ին ընդունվել է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվում էր գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։


ԱՆձի անձեռնմխելիություն-քրեադատավարական իրավունքի սկզբունք, համաձայն որի` յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք


Աշխարհի արեստանոց


Արդյունաբերական Հեղաշրջում


Արևելյան հարց-Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։


Բանվորներ

Բորսա— ֆինանսական և առևտրական խոշոր գործարքներ կատարող հիմնարկ կապիտալիստական երկրներում բանվորական ուժի առաջարկի ու վարձման վայր

Դրամատուն-գոյական Դրամ ստանձնող հաստատութիւն, փողերանոց: Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 103։ գոյական դրամական գործողութեանց հաստատութիւն։

Ենիչեր-Բռնությամբ մահմեդականացրած գերի քրիստոնյաներից կազմված զորք՝ սուլթանական Թուրքիայում: 

Եռյակ դաշինք —եղել է ռազմական դաշինքԳերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի միջև։ Այն տևել է 1882 թվականի մայիսի 20-ից մինչև Առաջին համաշխարհային պատերազմ սկիզբը՝ 1914 թվականը։ Ամեն անդամ խոստացել էր պաշտպանել մյուսներին այլ գերտերության հարձակումից, կամ Գերմանիային կամ Իտալիային Ֆրանսիայի հարձակումից։

Եռյակ միություն-Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի ե Իտալիայի ռազմաքաղաքական դաշինք, որը ձևավորվել է 1879-1882 թթ-ին, դաշինքն ուղղված էր Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ

Рубрика: Պատմություն 8

Ապրիլի 7-13, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին:

Հայոց պատմություն, /էջ 153-168, դասարանական , գրավոր պատասխանել հարցերին:

Հետազոտական աշխատանք/ Այս աշխատանքը ներկայացնել յուրովի ՝ տեսանյութ, հետազոտական, մեկ անհատի ուսումնասիրություն, վերլուծություն,…/

Սահմանել մշակույթ հասկացությունը:

Ներկայացնել կրթական համակարգը, համեմատել արդի շրջանի հետ:

Գիտության զարգացումը

Հայագիտություն

Գրականություն և մամուլ

Արվեստ և ճարտարապետություն

Առաջադրանք 2

 Հայկական գաղթավայրերը նոր շրջանում:

1.Ներկայացնել հիմնական գաղթավայրերը:


Սիրիա և Լիբանան։ 

Կիլիկիայի հայկական պետության կործանումից հետո հայկական մի հոծ զանգված ապաստան գտավ Սիրիայում։ Աշխուժացան այնտեղ արդեն գոյություն ունեցող համայնքները։ Դրանցից Նշանավոր էր Հալեպի գաղութը, որը գլխավորում էր տանուտերը։ Հայերի հոգևոր պահանջմունքները բավարարելու համար կառուցվում է Սուրբ Աստվածածնի եկեղեցին։ Մինչև XV դ. վերջը հայերի թիվն այնբան է մեծանում, որ կառուցվում է նաև երկրորդ եկեղեցին։

XV-XVII դդ. Սիրիայի հայկական համայնքները վերելք ապրեցին շնորհիվ միջազգային առևտրի։ Արևելքի և Արևմուտքի միջև տարանցիկ առևտրի հիմնական ուղին դարձել էր Թավրիզ-Հալեպ ուղեգիծը։ Դա կատարվել էր թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը գրավելու հետևանքով։ Հալեպում անմիջական շփման մեջ էին մտնում եվրոպական և ասիական առևտրականները։ Սերտ կապեր գոյություն ունեին Վենետիկի և Իտալիայի մյուս բաղաբ-պետությունների հետ։ Հայ խոջաները (վաճառականները) Եվրոպա էին տանում Պարսկաստանի և Սիրիայի մետաքսը։ Հայկական համայնքներ կային նաև Դամասկոսում և այլ քաղաքներում։ Դամասկոսի գաղթօջախը նույնպես ուներ իր եկեղեցիները, հյուրատունը և այլն։

Կոստանդնուպոլիս։ 

Բյուզանդիայի վարած քաղաքականության հետևանքով հայերի հոսք էր տեղի ունենում դեպի կայսրության արևմտյան տարածքներ։ Հայերը հաստատվում էին հատկապես մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Նրանք շփվում էին բյուզանդական հարուստ մշակույթի հետ և կրում նրա բարերար ազդեցությունը։

Թուրքերը Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո (1453թ.) սկսեցին քաղաքը վերաշինել։ Նրանք Փոքր Ասիայից գաղթեցնում էին հույների, հրեաների և հայերի։ Նրանց տրվում էին արտոնություններ՝ քաղաքը բարեկարգելու համար։ 1461թ. ձևավորվում է հայոց հոգևոր իշխանությունը՝ պատրիարքությունը։ Պատրիարքը տնօրինում էր ամբողջ արևմտահայության գործերը։

Պարսկաստանի հայկական գաղութները։ 

Պարսկաստանում հայ բնակչություն է հաստատվել հնագույն ժամանակներից։ Սակայն հայությունը այստեղ մեծաքանակ դարձավ 1604–1605թթ. Շահ Աբասի կազմակերպած մեծ բռնագաղթի հետևանքով։ Պարսից շահը, ինչպես հայտնի է, ավելի քան 300 հազար հայերի Հայաստանից տեղափոխեց Պարսկաստան։ Սակայն նրանց մեծ մասը ոչնչացավ սովից, ցրտից և համաճարակներից։ Կենդանի մնացածները հաստատվեցին Մազանդարանում, Սպահանի շրջակայքում և այլ վայրերում։ Սպահանի մոտ հիմնվեց Նոր Ջուղա քաղաքը։ Շահը ձգտում էր հայ արհեստավորների ու վաճառականների միջոցով շենացնել երկիրը։

Նորաբնակները մի շարք արտոնություններ ստացան։ Գաղութն ուներ ինքնավարություն, որը տնօրինում էր քաղաքագլուխը։ Դատական գործերը վարում էր քաղաքագլխի տեղակալը։ Հայերն օգտվում էին նաև դավանանքի ազատությունից, կառուցում եկեղեցիներ ու վանքեր։ Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ Ջուղայի վաճառականները լայն գործունեություն ծավալեցին։ Նրանք իրենց ձեռքը վերցրին մետաքսի հումքի արտահանումը և հանդես էին գալիս որպես Պարսկաստանի և Եվրոպայի միջև կատարվող առևտրի միջնորդներ։ Միջերկրական ծովով նրանք կապվում էին Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, իտալական քաղաքների հետ։ Ջուղայի վաճառականները ստեղծում են իրենց առևտրական ընկերությունները։ Այդ ընկերությունները առևտրական պայմանագրեր են կնքում անգամ օտար պետությունների հետ։ Ջուղայի հայ առևտրական ընկերությունը 1667թ. պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ։ Դրանով ընկերությունը ազատ առևտրի իրավունք է ստանում Ռուսաստանի և Ռուսաստանի տարածքով՝ եվրոպական երկրների հետ։

Ռուսաստանի հայկական գաղութները

 Հայերը Ռուսաստանում հաստատվում են համեմատաբար ավելի ուշ։ Հայկական փոքր համայնք գոյություն ուներ Մոսկվայում XIV-XV դդ., որն ավելի աճեց XVI-XVII դդ.։ XVI դ. հայերը հաստատվում են Աստրախանում, Կազանում՝ կարևոր դեր խաղալով վոլգյան առևտրում։ Այստեղ հայկական գաղթավայրերը հատկապես ուժեղանում են XVI դարի երկրորդ կեսից, երբ Կազանի և Աստրախանի խանությունները միացվում են Ռուսաստանին։ Հիշյալ գաղթավայրերը բարգավաճեցին XVI-XVII դդ., մասնավորապես վոլգյան առևտրի զարգացման շնորհիվ։

Հյուսիսային Կովկասի հայկական գաղութները։ 

Օգտվելով հայերին շնորհված արտոնություններից` 1735թ. նրանցից մի խումբ հաստատվում է նորակառույց Ղզլար ամրոցում։ Հայկական մեկ այլ զանգված 1763թ. նակություն է հաստատում նոր հիմնադրված Մոզդոկ բերդ-ամրոցում։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի առաջին կեսին ձևավորվեցին Եկատերինոդարի (Կրասնոդարի), Մայկոպի, Ստավրոպոլի և այլ քաղաքների հայկական համայնքները։ 1839թ. չերքեզահայերը հիմնեցին Արմավիրի հայկական գաղութը։ Այդ հայկական համայնքները, մանավանդ Ղզլարը և Մոզդոկը, ստացան արտոնություններ։ Նրանց թույլատրվում էր ազգային սովորույթներով դատավարություն վարել, ազատ առևտուր անել։ Ղզլարը և Մոզդոկն ունեին իրենց ռաթհաուզը, որը զբաղվում էր համայնքի դատական և վարչատնտեսական գործերով։ Նորաբնակները սկսեցին մշակել բրինձ, բամբակ, քունջութ, խաղող և այլ կուլտուրաներ։ Նրանք լայն չափերով զբաղվում էին հատկապես խաղողագործությամբ։ Ղզլարի և Մոզդոկի հայերը թթենու մեծատարած այգիներ էին պահում մետաքս ստանալու համար։ Արդյունաբերական ճյուղերից զարգացած էր հատկապես գինու և օղու արտադրությունը, որը շատ մեծ ծավալ էր ընդունել։ 1823թ. հայերին պատկանող ձեռնարկություններում արտադրվել է 96 հազար դույլ օղի։ Հյուսիսային Կովկասի հայերը ակտիվ մասնակցում էին երկրամասի ներքին և արտաքին առևտրին։ Երկրամասի հայ համայնքներում մշակույթն արտահայտվում էր գերազանցապես դպրոցական-կրթական և թատերաերաժշտական ասպարեզում։ 1912թ. Հյուսիսային Կովկասի հայաբնակ վայրերում դպրոցների թիվը հասնում է 34-ի: Նրանցում սովորում էր 2300 երեխա։ Այդ գաղթօջախները ունեին իրենց թատերական, երաժշտական խմբերը։

Ռումինիայի հայկական գաղութները։ 

 Ներկայիս Ռումինիայի մեջ մտնող Մոլդովայում, Վալախիայում և այլ երկրամասերում հայաշատ գաղութներ առաջացան XIV դ.։ Հայերի Մոլդովա գաղթելը շարունակվել է XV և հաջորդ դարերում։ Հայերը հաստատվել են Սուչավայում, Յաշում, Ֆոկշանում և այլ քաղաքներում։ Հայաշատ կարևոր կենտրոններն ունեին իրենց ինքնավարությունը՝ քաղաքային խորհուրդները։

Երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին առևտրում մեծ էր հայերի դերը։ Նրանք հմտորեն օգտագործում էին դեպի Լեհաստան և Ռուսաստան տանող ցամաքային և ջրային ուղիները։ Սև ծովում նրանք ունեին առագաստանավեր։ Ցամաքային ուղիներում հայ առևտրականների քարավանները հայտնի էին հայկական սայլեր անունով։ Ռումինիայի հայաշատ կենտրոնները նաև արհեստագործության նշանավոր օջախներ էին։ Ռումինահայերը սերտ հարաբերություններ են ունեցել Ղրիմի, Կոստանդնուպոլսի, Լեհաստանի հայության հետ։ Հայերը շինարարական լայն գործունեություն են ծավալել, կառուցել եկեղեցիներ, տաճարներ։ Նրանք ունեցել են ազգային դպրոցներ։ Այստեղ ևս հայերն օգտվում էին դավանանքի ազատությունից։

Ֆրանսիա։ 

Դեռևս միջնադարում ձևավորված հայկական փոքր համայնքները և հայ-ֆրանսիական կապերը նոր շրջանում մտան լայն հունի մեջ։ Տնտեսական կյանքում առանձնանում էր առևտուրը։ Հայ վաճառականները Հարավային Ֆրանսիայում, մասնավորապես Մարսելում, կազմակերպում են ընկերություններ։ Նրանք Միջերկրական և Սև ծովերում ունեին ազատ երթևեկող նավ։  Այնտեղի հայ բնակչությունը փոքրաթիվ էր, ուստի Փարիզում հայկական եկեղեցի կառուցվեց միայն 1902 թվականին։ Ֆրանսիան առավել նշանավոր է որպես հայերի մտավոր կենտրոն։ Տակավին 1811թ. Փաիրզում բացվեց հայագիտական ամբիոն։ Կրթական-լուսավորական նկատելի գործունեություն ունեցավ 1846թ. Փարիզում
հիմնադրված Մուրադյան վարժարանը։ 1850-ական թվականներից հիմնադրվում են ֆրանսահայ առաջին պարբերականները: Հետագայում լույս տեսան «Արմենիա», «Հնչակ» և ուրիշ պարբերականներ ։ Այդ հանդեսներից առավել նշանակալից է Մ. Փորթուգալյանի «Արմենիա» թերթի և Ա. Չոպանյանի «Անահիտ» ամսագրի դերը։ Փարիզի հայ ուսանողները հիմնում են «Արարատ» և այլ ընկերություններ։ Ֆրանսիայի հայությունն ավելի ստվարացավ և ծանրակշիռ դեր կատարեց հետագայում` նորագույն ժամանակաշրջանում:

Անգլիա։ 

Հայերը Անգլիային ծանոթ էին միջնադարից, սակայն հայկական համայնքներ այստեղ ձևավորվել են միայն 19-րդ դարի 80-ական թվականներին ։ Այդ ժամանակ Կ. Պոլսի հայ վաճառականները բնակություն են հաստատում և իրենց գրասենյակներն են հիմնում Լոնդոնում և Մանչեստրում։ 1870թ. հայերը Մանչեստրում կառուցում են առաջին եկեղեցին։ Մինչ այդ նրանք ընտրել էին հոգաբարձություն, որը փաստորեն վարում էր տեղի հայ համայնքի գործերը։ Հայ բնակչության քանակը ավելանում է 19-րդ դարի վերջերին Թուրքիայում սկսված կոտորածների և ծայր առած արտագաղթի հետևանքով։ Իսկ Մեծ եղեռնից հետո, փախստականների հոսքի հետևանքով, ավելի է ստվարանում հայ բնակչությունը: Հայերի զգալի մասը մտավորականներ էին, վաճառականներ ու արհեստավորներ։ Հայ վաճառականները Մանչեստրում, Լիվերպուլում, Լոնդոնում իրենց խանութներն ու գրասենյակները ունեին։ Սակավամարդ այդ համայնքները մշակութային ձեռնարկումներ էին կատարում։ 1736թ. Լոնդոնում թարգմանաբար հրատարակվել են Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը»։ Անգլիայի հայկական գաղութները զորեղանում են 20-րդ դարում։

2.Հիմնավորել գաղթավայրերի դերը հայապահպանության գործում:

Հայկական գաղութները նշանակալի դեր են կատարել հայ և օտար ժողովուրդների հարաբերություններում։ Այս շրջանում իրենց գոյությունը պահպանեցին դեռևս միջնադարից եկող շատ գաղթօջախներ։ Դրանց զուգահեռ Ռուսաստանում, Արևմտյան Եվրոպայում ձևավորվեցին հայկական կենսունակ համայնքներ։ Հայկական գաղութներում ոչ միայն պահպանվեցին, այլև զարգացան հայկական մշակութային ավանդները։ այկական գաղութները օտար միջավայրում պահպանել են ազգային սովորություններն ու բարքերը, հայկական մշակույթը։ Գաղութի ձևավորման գլխավոր հատկանիշը տվյալ համայնքում սեփական դպրոց ու եկեղեցի հիմնելն էր:

Рубрика: Պատմություն 8

Վինսենթ վան Գոգի մասին


Վինսենթ վան Գոգի կենսագրությունը

Վինսենթ Ուիլլեմ վան Գոգը ծնվել է 1853թ-ի մարտի 30-ին: Վան Գոգը նկարել է վաղ տարիքից: 1864 թ-ից սովորել է Զևենբերգի գիշերօթիկ դպրոցում, 1866 թ-ից՝ Թիլբուրգի քոլեջում: 1869–76 թթ-ին եղել է Գեղարվեստաառևտրային ֆիրմայի հանձնակատարը (զբաղվել է նկարների առքուվաճառքով) Հաագայում, Բրյուսելում, Լոնդոնում և Փարիզում: 1876 թ-ին դասավանդել է Լոնդոնի արվարձանային դպրոցներից մեկում: Վան Գոգն ուսումնասիրել է աստվածաբանություն, 187879 թթ-ին եղել է քարոզիչ Բելգիայի Բորինաժ քաղաքում: 1880–81 թթ-ին հաճախել է Բրյուսելի, իսկ 1885–86 թթ-ին՝ Անտվերպենի գեղարվեստի ակադեմիաները:

Ինչից է մահացել Վինսենթ Վան Գոգը

Վինսենթ վան Գոգ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան


Վինսենթ Վան Գոգը մահացել է 1890 թվականի հուլիսի 29-ին ֆրանսիական Օվեր-սյուր-Ուազ քաղաքում փամփուշտից ստացված վնասվածքից: Հարյուր երեսուն տարի նրա մահվան հանգամանքները մնում էին չբացահայտված: Վան Գոգի ստեղծագործական կյանքի հետազոտողները եւ երկրպագուները չէին հրաժարվում գոյություն ունեցող վարկածներից մեկի հաստատում գտնելու հույսից՝ ինքնասպանությունից մինչեւ պատահական փամփուշտ, որը երեխաների անկարգության հետեւանք էր։

Վինսենթ վան Գոգի մասին հետաքրքիր փաստեր


Նրանից առաջ ևս եղել է Վան Գոգ․ դա իր եղբայրն էր: Նրա մահից հետո ծնվել է Վան Գոգ երկրորդը։

Վինսենթ Վան Գոգը նկարել է ընդամենը 10 տարի։

Վան Գոգը իր կյանքի ընթացքում վաճառել է ընդամենը 1 նկար։ Սա հավանաբար միֆ է. ըստ փաստերի՝ նա էլի նկարներ է վաճառել։

Վինսենթը կարճ ժամանակ ցանկացել է դառնալ հոգևորական, զբաղվել Աստվածաշնչի քարոզչությամբ։ Իսկ հետագայում՝ նա մինչ նկարիչ լինելը, աշխատել է նաև որպես վաճառող։

Հոլանդացին եղել է «դժբախտ աշակերտ»՝ չստանալով հիմնական կրթություն, զբաղվել է ինքնակրթությամբ։

Նկարչի ամենամոտ մարդը եղել է եղբայրը՝ Տեոն, ով շարունակ հոգ է տարել, որ Գոգը զբաղվի իր սիրած գործով։

Վան Գոգի կտրած ականջի մասին բավականին կարծիքներ կան, սակայն իրականում նա վիճել է իր ընկերոջ հետ, որից հետո փորձել նրան վնասել, սակայն չկարողանալով վնաս հասցնել ընկերոջը՝ Գոգենին, հետ է դարձել տուն և կտրել ականջը։




Վինսենթ վան Գոգի ամենահայտնի նկարն է՝

Այս նկարի անունն է՝
«Աստղալից գիշեր»

Նկարի մասին

Ստեղծվել է 1889թ.-ի հունիսին: 1941 թվականից մինչ այսօր գտնվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: Նկարում պատկերված է նկարչի ննջասենյակից բացվող Սեն Ռեմի դե Պրովանս նահանգի գիշերային տեսարանը: 1889թ.-ի մայիսին իր եղբորը՝ Թեոյին, գրել է. «Պատուհանի ճաղերի միջով ես տեսնում եմ ցորենի ցանկապատած դաշտ, որի վրա առավոտյան իր ողջ գեղեցկությամբ բարձրանում է արեգակը»: Հունիսին սկզբին Վինսենթը գրեց Թեոյին. «Այսօր առավոտյան, մինչև արեգակի բարձրանալը, իմ պատուհանից երկար զննում էի տեղանքը, որտեղ միայնակ ու շատ մեծ թվացող աստղն էր միայն…»: Հետազոտողները պարզել են, որ 1889թ.-ի գարնանը Վեներա մոլորակը իսկապես տեսանելի էր Պրովանս քղաքում, և այդ ժամանակ հնարավորինս պայծառ էր: Այսպիսով, նկարի ամենավառ «աստղը» իրականում Վեներա մոլորակն է: Նկարում պատկերված գյուղը երևակայակ է, քանի որ Վինսենթի հիվանդասենյակի պատուհանից ոչ մի բնակավայր չի երևացել: Հավանական է, որ նա գյուղը նկարելիս հիմք է ընդունել իր ծննդավայրը:


Նյութը ձեզ համար պատրաստեցին Եվա Խաչատրյանը և Միլենա Հակոբյանը



Рубрика: Без рубрики, Պատմություն 8

Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում

  1. Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:

1917 թ. նոյեմբերի 16–ի հրամանով Կովկասյան ճակատում ստեղծվելու էր Հայկական
կորպուսը: Հրամանատար հաստատվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ կոմիսար՝ Դրոն: Կորպուսը բաղկացած էր երկու դիվիզիայից, յուրաքանչյուրում կար 4 գունդ: Հայկական կորպուսի զորամիավորների համալրման գլխավոր վայր դարձավ Երևանի նահանգը: Արևմտահայերից ձևավորվեց հայկական մյուս խոշոր զորամիավորը՝ դիվիզիան, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկ Օզանյանը: Նրան շնորհվեց գեներալ–մայորի աստիճան: Հայկական այս դիվիզիան շուտով վերածվեց ավելի մեծ զորամիավորման և կոչվեց հատուկ հավաքական ջոկատ:

  1.  Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պայքար էր գնում իշխանության համար և, քանի որ վրացիների ու թաթարների շահերը համընկնում էին նրանք կազմեցին դաշինք և փորձում էին անել ամեն բան, որպեսզի հայերը իրենց հողում չստեղծեն ընդարձակ և անկախ Հայաստան: Սակայն նրանք բախվեցին և՛ հայ ազգային ուժերին հետ, և՛ հայ բոլշևիկ Ս. Շահումյանի հետ: Շահումյանը և նրա կողմնակիցները խնդիր էին դրել գրավելու իշխանությունը նաև երկրամասի կենտրոն Թիֆլիսում: Ս. Շահումյանի գլխավորությամբ ստեղծված խորհրդային իշխանությունը հայտնի էր նաև Բաքվի կոմունա անունով: Բաքվի Հայոց ազգային խորհրդի ջանքերով ստեծվել էր Հայկական կորպուսի 15–հազարանոց զինուժ: Երկաթուղու շրջափակման պատճառով այն միավորվեց կոմունայի զորքի հետ՝ կազմելով նրա մեծ մասը: Հայկական զորամասերի շնորհիվ էր, որ թուրքերը մինչև 1918 թ. սեպտեմբերի կեսերը չէին կարողանում գրավել Բաքուն:

  1. Վերլուծել Այսրկովկասում  իշխանության համար մղվող պայքարը:

Հայոց ազգային խորհուրդը 1917թ․ դեկտեմբերի վերջերին Թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին՝ օժտելով նրան արտակարգ լիազորություններով։

  1. Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:

Անդրկովկասի Սեյմը չէր ճանաչել Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագիրը, այդ պատճառով որոշեց Թուրքիայի հետ առանձին հաշտության բանակցություններ վարել: Թուրքերը պահանջում էին՝ ճանաչել Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը և անկախ հռչակել Անդրկովկասը: Այդ իրավիճակում Սեյմն ընդհատեց բանակցությունները և ապրիլի1–ին երկրամասը հայտարարեց ռազմական դրության մեջ: Փաստացի դա նշանակում էր պատերազմի հայտարարում Թուրքիային: Ռազմաքաղաքական այդ դժվարին վիճակում Ալեքսանդրապոլում 1918 թ. ապրիլի 6–8–ը տեղի ունեցավ հայ ազգային–քաղաքական կազմակերպությունների խորհրդակցություն: Մասնակիցների մեծամասնությունը հանդես եկավ Անդրկովկասն
անհապաղ անկախ հռչակելու թուրքական պահանջի դեմ: Որոշվեց ուժերը համախմբել ճակատը պահելու համար: Սակայն Սեյմը, ի դեմս վրաց–թաթարական մեծամասնության, 1918 թ. ապրիլի 9–ին հայտարարեց Ռուսաստանից երկրամասի անջատման ու անկախության հռչակման մասին: Ստեղծվեց Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը (ԱԺԴՀ):

Աղբյուրները ՝Հայոց պատմություն, համացանց

Առաջադրանք 2

Մայիսյան փառահեղ հերոսամարտը

  1. Փաստերով հիմնավորել՝ երիտթուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը:

Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերը, օգտվելով ստեղծված միջազգային իրադրությունից, որոշեցին իրականացնել Հայկական Հարցի լուծման պանթուրքական ծրագիրը: Հայ ժողովրդի արևմտյան հատվածը բնաջնջելոց եւ Արևմտյան Հայաստանը հայաթափ անելուց հետո՝ թուրքերը ծրագրում էին վերացնել նաև արևելահայությանը:

  1. Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:

1918 թ. գարնանը թուրքերը 50–հազարանոց զորք էին կենտրոնացրել Կովկասյան ճակատում: Նրանք ծրագրել էին նվաճել ամբողջ Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան: Անդրկովկասի նորահռչակ պետության կառավարությունը Բաթումի անկումից հետո ճակատային զորքերին հրամայեց դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ մայիսի 11–ից Բաթումում վերսկսեց Թուրքիայի հետ ընդհատված բանակցությունները: Առանձին հայկական կորպուսը լի էր թշնամու առաջխաղացումը կանգնեցնելու վճռականությամբ: Հայվրացթաթարական միացյալ ուժերով հաջողությամբ կլուծվեր այդ խնդիրը, սակայն մենշևիկներն ու մուսավաթականները շարունակեցին իրենց հակահայ քայլերը: Մինչդեռ ԱԺԴՀն ներկայանում էր իբրև երեք ժողովուրդների դաշնային պետություն: Չխենկելու կառավարությունը հայերի հաշվին արվող զիջումների գնով փորձում էր համաձայնության գալ թուրքերի հետ:

  1. Պատմել Ալեքսանդրապոլի գրավվման, Ջավախքի, Շիրակի դիմադրության նշանակման մասին:

1918 թվականի ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրությանն հանձնվեց թուրքերին: Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը: Թուրք– հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:

  1. Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության , ռազմական գործողությունների ընթացքի մասին:՛

Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը համախմբվեցին՝ թշնամու դեմ կռվելու համար: Մայիսի 19–ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը: Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահի դրությամբ կար մոտ 10 հազար մարտիկ: Նրանցից Սարդարապատի ուղղությամբ կռվում էր 5500–ը: Իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր: Մայիսի 21–ին՝ կատաղի մարտից հետո, հայկական ուժերը նահանջեցին`հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը: Թշնամուն հաղթելու, նրան վռնդելու համար կողք կողքի կանգնած էին հայ զինվորականները, աշխարհազորայինները, կանայք ու պատանիները, հոգևորականները: Մայիսի 22– ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման: Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր: Պատերազմի ճակատային այս հատվածում կռվող հայկական ուժերը միավորվեցին Սարդարապատի ջոկատի
մեջ՝ գնդապետ Դ. Բեկ–Փիրումյանի հրամանատարության ներքո: Սարդարապատի
ճակատամարտի օրերին` մայիսի 22–ից մինչև 28–ը, թշնամին կորցրեց 3500 սպանված և նահանջեց մոտ 60 կմ: Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր  պարտությունը:

  1. Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:
  2. Փաստերով հիմնավորել մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , համացանց

Լրացուցիչ «Սարդարապատի հուշահամալիրի կարևորությունը 21-րդ դարի պատանիների տեսանկյունից»

Ծանոթացեք «Հերոսապատում»,նախագծին, մարտ ամսվա հետազոտական աշխատանքը այս նախագծի շրջանակներում կարող է լինել:

Նյութը ձեզ համար պատրաստեցին Եվա Խաչատրյանը և Միլենա Հակեբյանը