Рубрика: հասարակագիտություն 8

Կոռուպցիա

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Ինչ է կոռուպցիա

Կոռուպցիա (corruptio) լատիներեն բառը նշանակում է խեղում,այլասերում,փչացում,քայքայում,կաշառում։Կոռուպցիան հանգարոծություն է,որով պետական կառավարման գործառույթներով օժտված պաշտոնատար անձը պաշտոնական դիրքը,իրավունքներն ու հնարավորություններն օգտագործում է շահադիտական նպատակներով՝առաջնորդվելով անձնական կամ խմբային շահերով։

Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։

Կոռուպցիայի հիմնական պատճառները մարդկային եսասիրությունն ու ագահությունն են։Այդպիսի վարքագծի գայթակղությունը մեծանում է սպառողական պահանջների աճի հետ,երբ սեփական բարեկեցությունն ավելի է կարևորվում,քան հասարակության բարեկեցությունը,որը գրեթե մոռացության է մատնվում։Դրա հետևանքով պաշտոնյաներն անձնական բարեկեցության համար սկսում են չարաշահել սեփական պաշտոնը։

Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ։

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

  • պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

Հասարակագիտություն 8, էջ 126

Рубрика: հասարակագիտություն 8

Առաջնորդություն

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Բերեք հասարակական առաջնորդի օրինակ ձեր կյանքից
  • ներկայացրեք այն հատկանիշները, որոնց համաձայն՝ նրան ընկալում են որպես առաջնորդ։

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

  • պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում 

Հասարակագիտություն 8 դաս․, էջ՝ 113

Պրեզենտացիա

Рубрика: հասարակագիտություն 8

Ինչ է իշխանությունը

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Որոնք են իշխանության դրական և բացասական կողմերը։ Իշխանությունը առավելություն է , արտոնություն ․ թե․․․

    Իշխանության դրական կողմերից է, որ որոշումը իշխանինն է։
    Իշխանության բացասական կողմերից է այն, որ ժողովորդը կարող է չհամաձայնվել։


    Իմ կարծիքով իշխանությունն առավելություն է։
  • Ինչ միջոցներով է իշխանությունն ազդում մարդկանց վարքագծի վրա։

    Կարող է իշխանությունը պարտադրել ժողովրդին ինչ-որ հարցում, որն էլ ազդում է ժողովրդի վարքագծի վրա։
  • Ինչպես, ինչ միջոցներով է պետությունը կարգուկանոն հաստատում և պաշտպանում։

    Իշխանության ուժերից է, ոստիկանությունը

Արդյունքը սովորողների բլոգում:

Հասարակագիտություն 8, էջ 105

Рубрика: հասարակագիտություն 8

Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը նախագիծը ներկայացնում են 8-րդ դասարանի սովորողները

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:

    Բացատրեմ Օրինակով՝
    Օրինակ երբ դատարանում դատը ծախված չի լինում

  • Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով:
    Իրավական կողմ հասկանում եմ օրենքով որոշված արդարությունը
  • Բերեք օրինակներ ձեր առօրյաից:
  • Օրինակ՝ խնձոր ուտելիս, եթե ես բաժանեմ այն եղբորս խնդրանքով այն հավասար երկու մասի դա կկոչվի արդար բաժանել։

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

  • Արդյունքում՝ 
  • պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում
Рубрика: հասարակագիտություն 8

Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:

    Արդարություն ասելով հասկանում եմ, որ երբ հայրիկս երղբորս գումար է տալիս, ինձ նույնպես պետք է փոխանցի:
  • Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով:

    Իրավական կողմ՝ համաձայն օրենքի
    Բարոյական կողմ՝ ըստ պայմանավորվածության
  • Բերեք օրինակներ ձեր առօրյաից:


Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

Рубрика: հասարակագիտություն 8

Վանո Սիրադեղյան

13 փաստ Վանո Սիրադեղյանի մասին

1. Վանո Սմբատի Սիրադեղյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 13-ին Կոթիում՝ Նոյեմբերյանի շրջան։ Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ էր։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

2. 1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։

3. 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։

4. 1988 թվականից անդամակցել է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։

5. 1988 թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել և բանտարկվել է մինչև 1989 թվականի մայիսը։

6. 1990-1991 թվականներին աշխատել է որպես ՀՀ անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։

7. 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։

8. 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։

9. 1999 թվականի մայիսի 30-ին կրկին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

10. Վանո Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիրներից մեկը։

11. Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

12. Վանո Սիրադեղյանն ամուսնացած էր, ուներ 5 երեխա, թոռներ։ Կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, Երևանի Խնկո Ապոր մանկական գրադարանի տնօրենն է։

13. Վանո Սիրադեղյանը եղել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝

  • «Կիրակի», (Երևան, 1983)
  • «Շատ չհամարվի» (Երևան 1993)
  • «Ծանր լույս»
  • «Երկիր։Ցպահանջ»
  • «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
  • «Գյադաների Ժամանակը»։
Рубрика: հասարակագիտություն 8

համագործակցություն,

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

  • Նպատակը՝
  • Ինչը կարող է անձնական շփումների պատճառ դառնալ
  • Ինչ է համակեցություն,համագործակցություն, Հաղորդակցություն
  • Ինչ է անհրաժեշտ խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝

  • պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում


  • Առաջին կետ. Երբ որ մարդիկ նույն ձև են մտածում միևնույն հարցի շուրջ, նրանք կարող են հեշտությամբ ընկերություն անել

    Երկրորդ կետ. Համակեցություն նշանակում է համատեղ ապրել, մեկ այլ մարդու կամ մեկ այլ ընտանիքի հետ: Համագործակցություն նշանակում է համատեղ գործարք կնքել կամ համատեղ կարծիքի գալ:


    Երրորդ կետ. Նույն կարծիքի գալու համար պետք է զիճողական լինել: Իսկ ավելի կոնկրետ գործարք կնքել այնպիսի մարդու հետ որպեսզի այդպիսի խնդրի չբախվել:





Рубрика: հասարակագիտություն 8

Սեբաստացի

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: 

Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:

1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել`   պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:

Միաբանությունը 1772թ. երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում: Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։

Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:

Рубрика: հասարակագիտություն 8

Մարդու պահանջմունքները/նախագիծ

  • Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:

    Ամեն մարդ ունի իր անհատական պահանջները, որոնցով նա տարբերվում է մեկ այլ մարդուց: Իհարկե կան պահանջներ, որ բոլորի մոտ համընկնում է՝ նույնն է: Օրինակ՝ ջուր խմելը, հաց ուտելը, քնելը: Ամեն տարիք ունի իրեն բնորոշ, այսինքն՝ տարիքին համապատասխան պահանջները: Օրինակ՝ փոքր երեխաները պահանջում են ուշադրություն ծնողներից: Պատանիները, այսինքն մեր տարիքի երեխաները, պահանջում են իրենց ծնողներից լավ մոդելի սմարթֆոններ, հեծանիվներ, համակարգիչներ և այլն: Իսկ մեծահասակները պահանջում են հանգիստ և խաղաղ կյանք:

    Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում փորձում է բացահայտել իրեն:
    Բացահայտելով ինքն իրեն՝ մարդ հասկանում է ինչ է ուզում կյանքից և հստակ է իմանում իր անելիքը:


  • Ինչպե՞ս է արտահայտվում նոր միջավայր, նոր աշխարհ ստեղծելու մարդու ձգտումը: Մի՞շտ է այդ ձգտումը դրական հետևանքների հանգեցնում:

    Ամեն մարդ տարբեր ձև է ընդունում նոր միջավայրը: Մարդիկ կան, որ շուտ են ընկերանում և հարմարվում նոր միջավայրին: Իսկ մարդիկ էլ կան, որ նույնիսկ տարիներ է պահանջվում, որ ընդունեն նոր շրջապատը:

Рубрика: հասարակագիտություն 8

Իրան

Իրան (պարսկերեն՝ ايران, Իրան; ՄՀԱ՝ [iːˈɾɒn]), պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարսկերեն՝ جمهوری اسلامی ايران)։

Ֆիզիկա-աշխարհագրական ակնարկ

Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավ արևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը`   Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան`   մոտ 2250 կմ: Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ²։ Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած։ Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ: Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում`   Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով։

լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։ Ռելիեֆը շատ բարդ է, բարձրությունների տատանումները`   խիստ կտրուկ։

Կլիման

Իրանի կլիման նրա տարածքի մեծ մասում չոր և ցամաքային է։ Տեղումները չափազանց քիչ են`   համենայն դեպս երկրի տարածքի մեծ մասում։ Առավել շատ տեղումներ լինում են տարվա ձմեռային և գարնանային շրջաններում: Առանձնապես չոր է Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում, քանի որ ծայրամասային լեռները կլանում են ողջ խոնավությունը։ Երկրի ամենախոնավ շրջանը Կասպից ծովի առափնյա շրջանն է։ Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում են գտնվում երկու ամենախոշոր անապատները`   Դաշթե-Քեվիր և Դաշթե-Լութ անապատները, որոնք զբաղեցնում են երկրի տարածքի մեկ ութերորդ մասը։ Մեծությամբ երրորդ անապատը Ջազմուրյան անապատն է։ Առհասարակ ամառն Իրանում ամենուրեք շոգ է և չոր`   բացառությամբ Կասպից ծովի ափերի։ Իրանական բարձրավանդակի ներքին անապատներում և երկրի հյուսիս-արևելքում ձմռանը հազվագյուտ չեն սառը օդային զանգվածների ներխուժումները Սիբիրից և Արկտիկայից, որի պատճառով տեղի է ունենում ջերմաստիճանի կտրուկ անկում`   մինչև -20, -25 աստիճան: Միաժամանակ երկրի շատ շրջաններում ամառային շոգը գերազանցում է +30, +35 աստիճանը։

Բնակչությունը

Բնակչությունը հիմնականում կենտրոնացած է միջլեռնային ընդարձակ հովիտներում, որտեղ հոսում են հորդառատ գետեր, և հողերն էլ բերրի են: Այստեղ են գտնվում նաև երկրի խոշոր քաղաքներ Թավրիզը, Քերմանշահը, Սպահանը, Շիրազը, Քերմանը, Եզդը և այլն: Էլբուրսի ստորոտին փռված է երկրի մայրաքաղաք Թեհրանը, որի արվարձաններում ցածրահարկ, լուսավոր տների թաղամասերն են՝ հարթ տանիքներով կավածեփ խրճիթների հարևանությամբ, կենտրոնում՝ բազմահարկ շենքերը, պուրակներն ու զբոսայգիները: Այս ու այնտեղ վեր են հառնում զարդանախշ բազմագույն գմբեթներով ու բարձր աշտարակ-մինարեներով բազմաթիվ մզկիթներ: Քաղաքի բանուկ պողոտաներից մեկի վրա է գտնվում 7 հայկական եկեղեցիներից մեկը՝ արդիական ոճով կառուցված Սուրբ Սարգիսը: 

Վարչական բաժանում

Իրանի Իսլամական Հանրապետության վարչական բաժանման միավորը՝ օսթանն է։ Ամեն օստանի ղեկավարը — օսթանդարն է։ Միապետության ժամանակ օստանդարներին նշանակում էր շահը, իսկ այսօր Ներքին Գործերի Նախարարությունը և դա հաստատում է երկրի նախագահը: Մինչև 1950 թվական Իրանը բաժանված է եղել 12 օսթանի։ 1950-1960 թվականներին նրանք հասել էին մենչև 10։ 1970-ներին դրանց թվաքանակը դարձավ 23: 1987 թվականին Կենտրոնային օսթանը բաժանեցին 2 օսթանների՝ Թեհրանի (1) և Մերքեզի (3)։ 1993-1997 թվականներին ստեղծվել են Արդաբիլ (6), Քում (2), Ղազվին (4) և Գոլեստան (27) օսթանները։ 2004 թ. Խորասանը, որը ամենամեծ օստանն է բաժանվել է 3 օստանի (28, 29, 30)։ Դրա փոքր մասնիկը անց է կցել Յազդ օսթանին։

Օսթանները վարչատարածքային միավորներ են վերին մակարդակի, դրանք իրեն հերթին բաժանվում են 324 շահրեստանների (շրջանների): Շահրեստանները բաժանվում են ավելի քան 740 բահշերի։