Рубрика: Ֆիզիկա 8

Դաս 23. (22.04-26.04

§51.Եռում: Եռման ջերմաստիճան:

Քննարկվող հարցեր՝    

1. Ի՞նչ երևույթներ են նկատվում հեղուկի մեջ նրա տաքացման պրոցեսում: 

Հեղուկը տաքացնելիս առաջանում են մակերևույթին պղպջակներ, որոնց չափերը ժամանակի ընթացքում մեծանում են։ Պղպջակները պայթում են և նրանց մեջ պարունակող գոլորշին դուրս է գալիս մակերևույթ։ Եռալուց առաջ լսվում է խշշոց, աղմուկ, երբեմն առաջանում է մառախուղ։

2. Ինչու՞ են հեղուկի ներսում առաջանում պղպջակներ:

Հեղուկի ներսում պղպջակները ձևավորվում են գազի կամ գոլորշու առկայության պատճառով, որոնք արտանետվում են հեղուկի տաքացման կամ ճնշման նվազման ժամանակ: Երբ հեղուկը տաքացվում է, մոլեկուլները էներգիա են ստանում և ավելի արագ են շարժվում, ինչի հետևանքով նրանք կոտրում են իրենց կապերը և փախչում օդ՝ որպես գազ կամ գոլորշի։ Գազի կամ գոլորշու այս գրպանները հետո բարձրանում են հեղուկի մակերես և ձևավորում պղպջակներ: պղպջակների չափը կախված է արձակված գազի կամ գոլորշու քանակից և հեղուկի մածուցիկությունից։ Որոշ դեպքերում, պղպջակները կարող են առաջանալ նաև հեղուկի ներսում տեղի ունեցող քիմիական ռեակցիաներից։

3. Ինչպիսի՞ն է պղպջակների «վարքը» հեղուկը տաքացնելիս: Ինչո՞ւ է եռացող ջուրն «աղմկում»:

Հեղուկը տաքացնելիս պղպջակը մեծանում է և բարձրանում ջրի մակերևույթ։

4. Ի՞նչ ուժեր են ազդում գոլորշիով լցված օդի պղպջակի վրա` հեղուկի ներսում:

Արքիմեդյան ուժ։

5.  Ի՞նչ է եռումը: Ո՞ր պրոցեսն են անվանում եռում: 

Եռում է կոչվում ինտենսիվ շոգեգոյացումը, որի դեպքում հեղուկի ներսում աճում և վերև են բարձրանում գոլորշու պղպջակները:

6. Ի՞նչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան: Եռման ընթացքում արդյոք հեղուկն ավելի է տաքանում:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: 

7. Ինչի՞ց է կախված հեղուկի եռման ջերմաստիճանը:

8. Եռացող ջուրը որտե՞ղ է ավելի տաք՝ ծովի մակերևույթի՞ն, լեռան գագաթին, թե՞ խոր հանքահորում:

Ծովի մակերևույթին։

9. Ինչի՞ վրա է հիմնված շուտեփուկ կաթսայի աշխատանքի սկզբունքը:

10. Օգտագործելով նկարը՝ բացատրե՛ք՝ ինչպես  կարելի է ջուրը եռացնել սովորական սենյակային ջերմաստիճանում: 

11. Ինչի՞ հաշվին է տեղի ունենում սառնարանի ներսի ջերմաստիճանի նվազումը։

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Վերցրեք ջրով լցված մեծ կաթսա: Նրա մեջ դարձյալ ջրով լցված փոքրը տեղադրեք այնպես, որ այն լողա՝ առանց մեծ կաթսայի պատերին դիպչելու

Դրանք դրեք գազօջախին և սկսեք տաքացնել: Ի՞նչ կլինի փոքր կաթսայի ջրի հետ, երբ մեծ կաթսայի ջուրը սկսի եռալ: Ինչո՞ւ: Մեծ կաթսայի մեջ մի բուռ աղ լցրեք: Դրանից հետո ի՞նչ կկատարվի փոքր կաթսայի ջրի հետ: Բացատրեք դիտարկվող երևույթը: Ի՞նչ կարող եք ասել եռացող աղաջրի ջերմաստիճանի մասին:

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ 6․ ՋՐԻ ԵՌՄԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԿԱԽՈՒՄԸ ՆՐԱՆՈՒՄ ԼՈՒԾՎԱԾ ԱՂԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ․

Աշխատանքի նպատակը. պարզել, թե ջրի եռման ջերմաստիճանը ինչպե՞ս է կախված նրանում լուծված աղի առկայությունից:

Սարքեր և նյութեր. մոտ 150 մլ թորած ջրով լի փորձանոթ, ջերմաչափ (120 °C-ից բարձր չափման սահմանով), ջեռուցիչ, 40-50 գ կերակրի աղ:

Աշխատանքը կատարելու ընթացքը

1. Ջերմաչափը դրեք փորձանոթի ջրի մեջ:

2. Փորձանոթը դրեք ջեռուցիչի վրա և միացրեք

այն:

3. Սպասեք մինչև ջուրը եռա:

4. Ջերմաչափի ցուցմունքը գրանցեք աղ- յուսակում:

5. Փորձանոթը վերցրեք ջեռուցիչից:

6. Աղը լցրեք ջրի մեջ և խառնեք մինչև նրա լուծվելը:

7. Փորձանոթը կրկին դրեք ջեռուցիչի վրա և տաքացրեք մինչև աղաջուրը եռա:

8. Աղաջրի եռման ջերմաստիճանը գրանցեք աղյուսակում:

Նյութը — 

Եռման ջերմաստիճանը, «C — 

Մաքուր ջուր — 

Աղաջուր — 

9. Համեմատեք մաքուր ջրի և աղաջրի եռման ջերմաստիճանները,

Ի՞նչ արդյունք եք ստացել: Մաքուր ջրի եռման ջերմաստիճանն է բարձր, թե՞ աղաջրի:

Ի՞նչ եզրակացություն կարելի է անել փորձի արդյունքում: Ջրի եռման ջեր մաստիճանը ինչպե՞ս է կախված նրա նում լուծված աղի առկայությունից:

Ի՞նչ եք կարծում՝ միսը շուտ եփելու համար աղը սկզբում է պետք լցնել, թե՞ եփելուց հետո:

Դիտել տեսանյութերը՝ 

Ինչո՞ւ է եռացող ջուրը աղմկում?

Ջրի եռալը ցածր ճնշման տակ:

Кипение при пониженном давлении.

Սառնարան

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Երկու միանման ափսեների մեջ լցրեք նույն քանակությամբ ջուր (ասենք՝ երեքական  ճաշի գդալ): Առաջին ափսեն դրեք տաք տեղ, երկրորդը՝ սառը: Չափեք այն ժամանակամիջոցները, որոնց ընթացքում գոլորշիանում են երկու ափսեների ջրերը: Բացատրեք գոլորշիացման արագությունների տարբերությունը: 

2. Կաթոցիկից թղթի վրա մեկական կաթիլ ջուր և սպիրտ կա Չափեք ժամանակը, որն անհրաժեշտ է դրանց գոլորշիացման համար: Այդ հեղուկներից որի՞ միջմոլեկուլային ձգողության ուժն է ավելի փոքր:

3. Նույն քանակի ջուր լցրեք բաժակի և ափսեի մեջ: Չափեք ժամանակը, որի ընթացքում ջուրը կգոլորշիանա: Բացատրեք ջրի գոլորշիացման արագությունների տարբերությունը։

https://sovorir.am/site/lesson/id/1697

Рубрика: Без рубрики, Ֆիզիկա 8

Դաս 22.    (08.04-12.04)

§50.Գոլորշիացում և խտացում:

Քննարկվող հարցեր՝ 

1. Ի՞նչ է շոգեգոյացումը, և ի՞նչ ձևով է այն ընթանում: Շոգեգոյացման ի՞նչ երկու տեսակ է հանդիպում բնության մեջ:

Շոգեգոյացման դեպքում նյութը հեղուկ վիճակից վերածվում է գազայինի (գոլորշու): Գոյություն ունի շոգեգոյացման երկու տեսակ՝ գոլորշացում և եռում:

2. Ի՞նչ է գոլորշիացումը:

Գոլորշացումը շոգեգոյացում է, որը տեղի է ունենում հեղուկի ազատ մակերևույթից:

3. Ինչու՞ է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում:

Քանի որ գոլորշացման ժամանակ հեղուկից դուրս են թռչում առավել արագաշարժ մոլեկուլները, ապա հեղուկի մեջ մնացած մոլեկուլների ներքին կինետիկ էներգիան աստիճանաբար սկսում է նվազել: Դրա հետևանքովգոլորշացող հեղուկի ջերմաստիճանն իջնում է, հեղուկը սառչում է:

4. Ինչի՞ց է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը:

Ցանկացած հեղուկի մոլեկուլները գտնվում են անընդհատ և անկանոն շարժման մեջ, ընդ որում  դրանց մի մասն ավելի արագ է շարժվում, մյուսներն՝ ավելի դանդաղ: Հեղուկից դուրս թռչելուն դրանց խանգարում են միմյանց միջև գործող ձգողության ուժերը: Բայց եթե ջրի մակերևույթին հայտնվի բավականին մեծ կինետիկ էներգիա ունեցող մոլեկուլ, ապա նրան կհաջողվի հաղթահարել միջմոլեկուլային ձգողության ուժերը, և դուրս կթռչի հեղուկից: Նույնը տեղի կունենա մեկ այլ արագաշարժ մոլեկուլի հետ, նաև երկրորդի, երրորդի, և այդպես շարունակ: Դուրս թռչելով՝ այս մոլեկուլները հեղուկի վրա գոլորշի են առաջացնում: Այս գոլորշու առաջացումն էլ հենց գոլորշացումն է:

5. Ինչպե՞ս է կախված գոլորշիացման արագությունը հեղուկի ջերմաստիճանից: 

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլոշիացում:Ինչքան հեղուկի ջերմաստիճանը բարձր է, այնքան արագ է ընթանում գոլոշիացումը և հակառակը։

6. Ինչպե՞ս է կախված գոլորշիացման արագությունը հեղուկի ազատ մակերևույթի մակերեսից:

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլորշիացում։

7. Ինչո՞ւ է հեղուկի գոլորշիացումն ավելի արագ կատարվում քամու առկայությամբ:

8. Ինչո՞ւ է գոլորշիացման ժամանակ հեղուկի ջերմաստիճանը նվազում:

Քանի որ գոլոշիացման ժամանակ հեցուկից դուրս են թռչում առավել արագաշարժ մոլեկուլները , ապա հեցուկի մեջ մնացած մոլեկուլների ներքին էներգիան սկսում է նվազել:Դրա հետևանքով գոլոշիացող հեղուկի ջերմաստիճանը իջնում է և հեղուկը սառչում է:

9.Որ գոլորշին է կոչվում հագեցած

Հեղուկի և նրա գոլորշու միջև հավասարակշռություն, իսկ գոլորշին, որն իր հեղուկի հետ շարժուն հավաասարակշռության մեջ էկոչվում է հագեցած:

10. Ի՞նչ եղանակով է հնարավոր լինում կանխել մոլորակի մթնոլորտի միջով անցնող տիեզերանավի գերտաքացումը:

11. Ի՞նչ է խտացումը:

Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի անվանում են խտացում

12․ Ո՞ր երևույթներն են բացատրվում գոլորշու խտացմամբ:

13. Ո՞ր սարքի միջոցով են չափում օդի խոնավությունը: Ինչպե՞ս է այն կառուցված:

Լուծել հետևյալ խնդիրները՝

1. Ինչքա՞ն էներգիա պետք է ծախսել 100 գ զանգվածով և հալման ջերմաստիճանում գտնվող արծաթի կտորը հալելու համար: 

2. Ինչքա՞ն էներգիա պետք է ծախսել 20 կգ զանգվածով և հալման ջերմաստիճանում գտնվող կապարը հալելու համար: 

3. Ի՞նչ ջերմաքանակ է անջատվում 3 կգ զանգվածով սպիրտը պնդանալիս: 

4. Ի՞նչ ջերմաքանակ է անջատվում 2 կգ զանգված ունեցող սնդիկի պնդացման ժամանակ: 

Բնագիտության ֆլեշմոբ — ֆիզիկա

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Երկու միանման ափսեների մեջ լցրեք նույն քանակությամբ ջուր (ասենք՝ երեքական ճաշի գդալ): Առաջին ափսեն դրեք տաք տեղ, երկ- րորդը՝ սառը: Չափեք այն ժամանակամիջոցները, որոնց ընթացքում գոլորշիանում են երկու ափսեների ջրերը։

2. Կաթոցիկից թղթի վրա մեկական կաթիլ ջուր և սպիրտ կաթեցրեք։ Չափեք ժամանակը, որն անհրաժեշտ է դրանց գոլորշիացման համար: Այդ հեղուկներից որի միջմոլեկուլային ձգողության ուժն է ավելի փոքր:

3. Նույն քանակի ջուր լցրեք բաժակի և ափսեի մեջ: Չափեք ժամանակը, որի ընթացքում ջուրը կգոլորշիանա: Բացատրեք ջրի գոլորշիացման արագությունների տարբերությունը:

Рубрика: Ֆիզիկա 8

Դաս 22.   

Դաս 22.    (08.04-12.04)

§49. Հալման տեսակարար ջերմություն: 

Քննարկվող հարցեր՝

1. Ինչի՞ համար է ծախսվում հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմնին ջեռուցչի տված էներգիան:

հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմնին ջեռուցչի տված էներգիան ծախսվում է հալման համար։

2. Ի՞նչն են անվանում հալման ջերմություն:

Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է բյուրեղային նյութը հալման ջերմաստիճանում հեղուկի փոխարկելու համար, կոչվում է հալման ջերմություն:

3. Ի՞նչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:

1 կգ բյուրեղային նյութը նույն  ջերմաստիճանի հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն:

4. Ի՞նչ միավորով է չափվում հալման տեսակարար ջերմությունը միավորների ՄՀ-ում:

Նյութի տեսակարար ջերմունակության միավորը ՄՀ-ում չափվում է ջոուլը բաժանած կիլոգրամ անգամ աստիճանով (1 Ջ/(կգ °C)):

5. Ի՞նչ է նշանակում «պարաֆինի հալման տեսակարար ջերմությունը 150 կՋ/կգ է» արտահայտությունը:

Սա նշանակում է, որ 1կգ պարաֆինը հալելու համար անհրաժեշտ է նրան հաղորդել 150կՋ։

6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:

Հալման ջերմաստիճանում կամայական զանգվածով բյուրեղային մարմնի հալման համար անհրաժեշտ ջերմաքանակը գտնելու համար պետք է այդ մարմնի հալման տեսակարար ջերմությունը բազմապատկել նրա զանգվածով:
Q=Am:

7. Հալվող սառույցը բերեցին սենյակ, որտեղ ջերմաստիճանը 0°C է։ Կշարունակի՞ արդյոք սառույցը հալվել:

Ոչ

8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա՝ 0°C ջերմաստիճանի սառույցի կտորը, թե՞ դրանից ստացված 0°C ջերմաստիճանի ջուրը։

Ջրի ներքին էներգիան ավելի մեծ է։

9. Ինչպե՞ս հաշվել այն ջերմաքանակը, որը բյուրեղանալիս անջատում է հալման ջերմաս- տիճան ունեցող մարմինը:

Մանրազնին կատարված փորձերը ցույց են տալիս, որ բյուրեղային նյութի հալույթի պնդացման (բյուրեղացման) պրոցեսում անջատվում է ճիշտ նույն ջերմաքանակը, որը կլանվել է այն հալելիս:Բյուրեղանալիս ու զանգվածով մարմնի տված ջերմաքանակը որոշվում է՝

Q=-λm

10. Ոսկու հալման տեսակարար ջերմությունը հավասար է 67 կ2 կգ-ի: Ի՞նչ է ցույց տալիս այդ թիվը:

11. Ո՞ր բանաձևով են հաշվում նյութի բյուրեղացման ընթացքում անջատվող ջերմաքանակը:

Տարբեր նյութերի հալման տեսակարար ջերմության արժեքները տրված են հավելված 3-ում: Այդ աղյուսակից երևում է, որ օրինակ, պղնձի հալման տեսակարար ջերմությունը՝ λ=2,1·105Ջ/կգ: Այս թիվը ցույց է տալիս, որ 1 կգ պղինձը հալելու համար պահանջվում է ծախսել 2,1·105 Ջ էներգիա:

Ամորֆ մարմինների հալումը․

Рубрика: Ֆիզիկա 8

Ուսումնական նյութ

Պատրաստել ուսումնական նյութ «Ի՞նչ է կալորիան»  կամ «Տարբեր մթերքների կալորիականությունը», «Թերմոսներ» թեմաներից որևէ մեկով, տեղադրել բլոգում և հղումն ուղարկել ինձ:

Կալորիա լատիներեն նշանակում է ջերմություն,  ջերմության  քանակի արտահամակարգային միավոր։ Նշանակվում է Կկալ (միջազգային նշանակումը՝ cal)։

Կալորայից բացի տարածված է նաև կիլոկալորիան. 1 կկալ = 1000 կալ։

Սկզբում կալորիան սահմանվել է որպես ջերմության այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է 1 գ ջուրը 1 °C տաքացնելու համար։ Մինչև 19-րդ դարի վերջը ո՛չ տաքացման պայմանների, ո՛չ էլ ջերմաստիճանային տիրույթի վերաբերյալ որևէ վերապահում չի արվել։ Այդ պատճառով կիրառվել են տարբեր՝ 0-, 15-, 20-, 25-աստիճանային, միջին, տերմոքիմիական և այլ կալորիաներներ։

Տարբեր մթերքների կալորիականությունը

Ներկայացնում եմ, թե մրգերից յուրաքանչյուրի 100 գրամում որքան կալորիաներ են պարունակվում:

  1. ձմերուկ 15
  2. պամելո 26
  3. ելակ 27
  4. ազնվամորի 30
  5. դեղձ 30
  6. սեխ 30
  7. մոշ 35
  8. սալոր 36
  9. կարմիր հաղարջ 37
  10. 10 .տանձ 38
  11. լոռամրգի 41
  12. մանդարին 41
  13. խնձոր 45
  14. թուզ 47
  15. դեղձ 52
  16. նարինջ 53
  17. անանաս 55
  18. խաղող 61
  19. նուռ 62
  20. մանգո 73
  21. բանան 85
  22. ավոկադո 232



    Թերմոս

Jin.am | Թերմոս ջերմաչափով 500մլ - սև

Թերմոս, մթերքի ջերմաստիճանը մինչև 24 ժամ հաստատուն պահող անոթ։ Անհատական օգտագործման համար առավել տարածված են մետաղական ամալգամով ծածկված, երկպատ (արանքից օդը հանված է), բարակ ապակուց պատրաստված շշանման թերմոսները։

Լինում են նաև տնտեսական պայուսակի տեսքով։ Հասարակական սննդի ձեռնարկություններում օգտագործվող թերմոսները արտաքին պատյանի մեջ տեղավորված, ջերմամեկուսիչ նյութով շրջապատված մետաղական անոթներ են։



Рубрика: Ֆիզիկա 8

Տեսակարար ջերմունակություն.

§44. Տեսակարար ջերմունակություն.

§45. Ջերմային հաշվեկշռի հավասարումը.

Առաջադրվող հարցեր՝

1.Մարմինների ո՞ր հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:

Տեսակարար ջերմունակությունը բնութագրում է մարմինների հեշտ կամ դժվար տաքանալու հատկությունը: 

2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն: 

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է նյութի տեսակարար ջերմունակություն:

3. Ի՞նչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Թէ որքան ջերմաքանակ է պետք միևնույն զանգվածով տարբեր մարմինները տաքացնելու համար: 

4. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

1Ջ-ով

5. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c = Q/m(t2 – t1)

6. Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:

Քանի որ մեծ լճերն ու ծովերը ոչ միայն դանդաղ են տաքանում,այլ նաև դանդաղ են սառչում,ուստի տաք եղանակը երկար է ձգվում,և ձմեռը մեղմ է լինում:

7. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:

Տաքացնելիս մարմնի ստացած ջերմաքանակը՝ Q1=cm1(t-t1)
Իսկ սառչելիս մարմնի տված ջերմաքանակը:Q2=cm2(t-t2)

8. Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը:

Եթե ջերմափոխանակման մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմնինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմնինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմնինների ստացած Q2 ջերմաքանաքի գումարը զրո:

9. Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

Q1 + Q2 = 0

Պատրաստել ուսումնական նյութ «Ի՞նչ է կալորիան»  կամ «Տարբեր մթերքների կալորիականությունը», «Թերմոսներ» թեմաներից որևէ մեկով, տեղադրել բլոգում և հղումն ուղարկել ինձ:

Նյութը ձեզ համար պատրաստեցին Միլենա Հակոբյանը և Եվա Խաչատրյանը

Рубрика: Ֆիզիկա 8

Դաս 19.    (11.02-15.03)․ 

Կրկնել «Ներքին էներգիա» թեման և պատրաստվել գրավոր աշխատանքի:

§43. Ճառագայթային ջերմափոխանակում .

Մեր քաղաքակրթության հիմքն է հանդիսանում էներգիայի փոխանակումը։ Էներգիայի մեծ մասը Երկիր է հասնում Արեգակից: Արեգակնային էներգիան օգտագործվում է տերևների և ծաղիկների կողմից, որոնք ծաղկում են գարնանը արևի ճառագայթների, քամիների և հոսանքների ներքո, որոնք առաջանում են Երկրի Արեգակի կողմից տաքացած տարածքների միջև ջերմաստիճանի տարբերության հետևանքով: Իսկ ջերմային էներգիայի այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են նավթը, գազը, ածուխը «աճում էին» հին ժամանակների արևի ճառագայթների տակ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Արևից ստացվող էներգիան • հասնում Երկիր, քանի որ այս տիեզերական օբյեկտների միջև գործնականում մոլեկուլներ չկան (Երկրից մինչև Արեգակի հեռավորությունը մոտ 150.000.000 կմ է, հետևաբար այդքան դատարկություն՝ անօդ տարածություն տիեզերքում։ Հարկ է նշել նաև, որ ամեն վայրկյան Արեգակն ահռելի քանակությամբ էներգիա է արտանետում շրջակա տարածություն, որի որոշակի մասն ընկնում է Երկրի վրա։), այսինքն՝ չի կարող խոսք լինել ո՛չ ջերմահաղորդականության, ո՛չ կոնվեկցիայի մասին։

Առաջադրվող ստուգողական հարցեր՝

1. Ինչո՞ւ էներգիան Արեգակից Երկիր չի կարող փոխանցվել ո՛չ կոնվեկցիայի, ո՛չ էլ ջերմային ջերմահաղորդություն? 

Քանի որ արեգակից մինչև երկիր մոլորակ անօդ տարածություն է

2. Նկարագրեք փորձը, որը հաստատում է, որ կրակի էներգիան

կարող է փոխանցվել ոչ միայն ջերմային հաղորդակցության շնորհիվ:

3. Ի՞նչն են անվանում ճառագայթում?

4. Ո՞ր գույնի մարմիններն են ավելի լավ կլանում ջերմությունը: Նկարագրեք փորձը

ի պաշտպանություն ձեր պատասխանի:

Սև

5. Կա՞ն պայմաններ, որոնց դեպքում

մարմինը չի՞ արտանետում կամ կլանում էներգիա:

6. Ինչ կարելի է ասել հարաբերակցության մասին

մարմնի կողմից էներգիայի կլանումը և արտանետումը, եթե մարմնի ջերմաստիճանը նվազում է:

Թիվ 38 վարժություն

1. Ինչո՞ւ են մարդիկ ամռանը սովորաբար բաց գույնի հագուստ կրում։

Իմ կարծիքով, մարդիկ ամռանը բաց գույնի են հագնվում քանի որ

2. Ինչու՞ ավելի լավ է ջեռուցման մարտկոցները ծածկել մուգ ներկով։

3. Ո՞ր գույնն է ամենալավը սառնարանային ֆուրգոնները ներկելու համար:

4. Ձմռանը բավականին տաք է չջեռուցվող սենյակում, որի պատուհանները «նայում» են դեպի հարավ։ Ե՞րբ կարող է դա տեղի ունենալ: Ինչո՞ւ։

5. Ինչու՞ է աղտոտված ձյունը գարնանը ավելի արագ հալչում, քան մաքուր ձյունը:

6. Ինչո՞ւ է թերմոսներում կոլբայի պատերի արանքով օդը մղվում, իսկ կոլբայի մակերեսը պատված է փայլեցված մետաղի շերտով:

Рубрика: Без рубрики, Ֆիզիկա 8

Դաս 17

Դաս 17.    (26.02-01.03)

Դիտել տեսանյութերը.

http://esource.armedu.am/app/?subject=6&grade=10#49,24467

Մարմնի (կերոսինի)  ներքին էներգիայի փոփոխումը մեխանիկական աշխատանք կատարելով՝

§40. Ջերմաքանակ.

§41. Ջերմահաղորդականություն.

Առաջադրվող հարցեր՝

1․Ինչո՞վ են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիաի փոփոխման պռոցեսենը անվանում են ջերմա հաղորդում: Ջերամհաղորդման պրոցեսում աշխատանք չի կատարվում:

2․Ի՞նչ է ջերմանաքանակը: 

Ջերամքանակը մարմնի ներքի էներգիաի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում:՝

3․Ի՞նչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

1 Ջ-ն։

4․Ո՞ր դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

Եռման ջուր ստանալու համար

1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

5․Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:

Օրինակ՝ սառը ձեռքերով տաք մարմնին դիպչելիս զգում ենք, թե ինչպես են ձեռքերը տաքանում։

6․Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր

Լավ ջերմահաղորդիչ- Երկաթ, արծաթ, փայլ
Վատ ջերմահաղորդիչ- Հեղուկներ, գազեր, օդ։

7․Ինչո՞ւ է օդը վատ ջերմահաղորդիչ:

Գազի մոլեկուլների միջև հեռավորությունները մեծ են և դրա պատճառով էներգիան չափազանց դանդաղ է փոխանցվում մի մոլեկուլից մյուսը։

8․Ի՞նչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

երմամեկուսիչ նյութերը  պահպանում են տվայլ օբյեկտը սառչելուց:

9․Ի՞նչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչո՞ւ:

Ոչ, որովհետև վակումում մարմնինները չեն փոխազդվում:

Թերմոս

Դիտեք նաև կից ուսումնական նյութը.

ՋԵՐՄԱՀԱՂՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Рубрика: Ֆիզիկա 8

Ներքին էներգիա.

Թեմա՝    Ներքին էներգիա (ԳԼՈՒԽ V)

§38.  Ներքին էներգիա.

§39.  Ներքին էներգիայի փոփոխման եղանակները.

Առաջադրվող հարցեր՝

1. Մեխանիկական էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

Պոտենցիալ էներգիա, կինետիկ էներգիա։  Օրինակ՝ 

Կապարե գունդը ընկնում է կապարե թիթեղի վրա։

2.Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը: 

Դիմադրության և շխման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն՝ պահպանվում է։

3.Ինչպե՞ս է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:


ԿԻնետիկ էներգիան փոխակերպվում է պոտենցիալ էներգիայի

4.Ինչո՞ւ է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում:

Երկու մարմինների մոլեկուլները շփման մակերեսում կատարում են ջերմային շարժում և տաքանում են։

5.Ի՞նչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն:

Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ ՝էներգիայիի և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը  անվանում են մարմնի ներքին էներգիա:

6.Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին էներգիայի գոյությունը:

Օդահան պոմպի զանգի տակ դնենք մխոցով գլան։Գլանում կա օդ,իսհ մխոցին դրված է ծանրոց։Երբ զանգից հանենք օդը, գլանի օդը սկսում է ընդարձակվել ևմխոցը բարձրացնում է վերև՝կատարելով մեխանիկական աշխատանք։Նշանակում է գլանի օդը օժտված է ներքին էներգիայով։

7.Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:

Երբ շարժվող մարմնի վրա ազդում են շփման կամ դիմադրության ուժեր, ապա դրանք հաղթահարելիս վատնած մեխանիկական էներգիան փոխակերպվում է մարմնի և շրջապատի ներքին էներգիայի: Օրինակ` երկնագարերը, հսկայական արագությամբ`այսինքն վայրկյանում մի քանի տասնյակ կիլոմետր, թափանցելով Երկրի մթնոլորտ, սաստիկ տաքանում են: Երկնաքարերը, մեծ արագությամբ մխրճվելով լուսնահողի մեջ, շիկանում են և ապա պայթում` Լուսնին մակերևույթին առաջացնելով խառնարաններ:

8.Ի՞նչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:

Մարմնի ֆիզիկական վիճակը

9.Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է մարմնի ներքին էներգիան:

Օրինակ` ալյումինե լարը մի քանի անգամ ծալելով և ուղղելով՝ նկատում ենք, որ այն տաքացել է, հետևաբար՝ մեծացել է նրա ներքին էներգիան կամ Փայտիկով կրակ ստանալը։

10.Օրինակներով կամ փորձի նկարագրությամբ հաստատել, որ աշխատանք կատարելով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան:


11.Ի՞նչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել էներգիայի փոխակերպում: Ինչու՞:

Առանց աշխատանք կատարելու մա99999մնի ներքին էներգիայի փոփոխման պրոցեսն անվանում են ջերմահաղորդում։
Ջերմահաղորդումը մի մարմնի ներքին էներգիայի հաղորդումն է մեկ ուրիշ մարմնի, այսինքն՝ մի մարմնի մոլեկուլների ջերմային շարժման էներգիայի փոխանցումը մոկ այլ մարմնի մոլեկուլներին։

12.Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ինչ եք կարծում ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել  ներքին էներգիայի այդ աճը:

Ջերմահաղորդման միջոցով

13.Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչու է խառնուրդի ջերմաստիճանը բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:

Տաք ջրիի մոլեկուլները սկսում են արագ իրենց ջերմությունը փոխանցել սառը ջրին

14.Հնարավո՞ր է արդյոք ջերմափոխանակում սառույցի և ջրի միջև, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0C: Բացատրեք ինչու:


Ջերմափոխանակությունը տեղի է ունենում տարբեր ջերմաստիճաններով նյութերի միջև, քանի որ սառույցի և ջրի ջերմաստիճանները հավասար են, ջերմափոխանակում տեղի չի ունենա:

 Սովորել՝

Է.Ղազարյանի դասագրքից էջ115-ից մինչև էջ121:

Լուծել հետևյալ խնդիրները՝ 171-184 Է Ղազարյանի Ֆիզիկա 8 դասագրքից էջ 186-187:

Рубрика: Ֆիզիկա 8

Դաս 14. (29.01- 09.02)

1.Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:

Հայելի-ապակի

Սեղան-փայտ

Շիշ-պլաստմաս

դուռ-երկաթ

լամպ-ապակի

2.Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմնները:

Ֆիզիկական մարմինները բաղկացած են են նյութերից:

3.Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը:

Նյութը կազմված է առանձին մասնիկներից,որոնց միջև կան ազատ տարածութուններ:

4.Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները:

Այդ  մասնիկները անվանում են ատոմներ ,հունարեն ՙՙատոմոս՚՚ բառից , որը նաշանակում է ՝անբաժանելի:

5.Ո՞ր նյութն են անվանում տարր: Քանի՞ քիմիական տարր է հայտնի այսօր: Քանի՞ քիմիական տարր կա բնության մեջ։

6.Ի՞նչ է մոլեկուլը:

Մոլեկուլը նյութի փոքրագույն մասինկն է, որը կազմված է մի քանի ատոմներից։ 

7. Ի՞նչ մոլեկուլներ են ձեզ հայտնի:
H2, O2, N2, F2։

8.Ո՞ր մասնիկն է օժտված նյութի բոլոր հատկություններով:

Մոլեկուլը

9. Քանի՞ անգամ է ատոմը փոքր խնձորից: Հաշվեք 1 լ ծավալով ջրի մոլեկուլների թիվը:

Հարյուր միլիոն անգամ։

10. Թվարկեք նյութի մասնիկների շարժումը հաստատող երևույթներ:

Նյութի մասնիկների շարժումը հաստատող երևույ են օծանելիքի բուրմունքի տարածվել սենյակով

11. Ինչպե՞ս է բացատրվում օծանելիքի բուրմունքի տարածումը սենյակում:

Оծանելիքի ու օդի մասնիկները գտնվում են անվերջ շարժման վիճակում, օծանելիքի ու օդի մասնիկները խառնվում են։

12. Ի՞նչ է դիֆուզիան:

Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա։

13. Նկարագրեք ջրի և պղնձարջասպի ջրային լուծույթի միջև դիֆուզիայի փորձի ընթացքը:

14. Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում:

15. Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան հեղուկներում և պինդ մարմիններում:

16. Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունն ազդում դիֆուզիայի արագության վրա:

17. Թվարկեք դիֆուզիայի երևույթի օրինակներ բնության մեջ և կենցաղում:

Առաջադրանք.

 Սովորել՝

 Է.Ղազարյանի դասագրքից էջ 98-ից մինչև էջ106:

Կատարել՝

Լուծել հետևյալ խնդիրները՝ դասագրքից 129-149, (էջ՝  184-185)

Դիտել ինֆոդասը՝ Строение вещества.

                                Диффузия

                               Դիֆուզիա

Գործնական առաջադրանք․

1. Մի բաժակի մեջ լցնել սառը ջուր, մյուսի մեջ՝ տաք ջուր։ Նրանցից յուրաքանչյուրի մեջ գցեք կալիումի պերմանգանատի մի քանի բյուրեղներ: Բացատրե՛ք դիտարկվող երևույթը:

2. Եթե տանը տնային բույս ​​ունեք, կերակրեք նրան՝ թագը ցողելով սննդարար լուծույթով։ Տեսնեմ, թե ինչպես է զարգանում բույսը։ Բացատրեք, թե ինչ երեւույթի վրա է հիմնված կերակրման այս մեթոդը:

3. Ջուրը լցնել բաժակի մեջ և դնել տաք ջրով կաթսայի մեջ՝ պահելով 50-60 °C ջերմաստիճանը։ Աղը լցնել բաժակի մեջ և խառնել, աղը լուծվելուց հետո նորից ավելացնել։ Եվ այսպես շարունակ, մինչև ստանաք հագեցած լուծույթ (այսինքն՝ աղը չի լուծվի): Այժմ լուծույթը լցրեք մեկ այլ տարայի մեջ, որպեսզի ձերբազատվեք ներքևի մասի ավելորդ աղից։ Վերցրեք աղի ամենամեծ բյուրեղը, կախեք թելից և իջեցրեք աղի լուծույթի մեջ։ Մի քանի օր անց դուք կտեսնեք, որ բյուրեղը սկսում է մեծանալ չափերով: Ի՞նչ երևույթի վրա է հիմնված բյուրեղների աճը:

Рубрика: Без рубрики, Ֆիզիկա 8

Դաս 10.    (20.11-24.11)   

Թեմա՝

§17.Մեխանիկական էներգիայի փոխակերպումները:

Մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը:

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Կինետիկ էներգիա և պետենցիալ էներգիայի գումարը

2.Ինչպես է փոխվում ազատ անկում կատարող մարմնի՝

   ա. կինետիկ էներգիան;   փոխակերպվում է պոտենցիալ էներգիայով

բ. պոտենցիալ էներգիան;  փոխարկերպվում է կինետիկ էներգիայով

գ. լրիվ էներգիան: պահպանվում է

3. Ձևակերպել լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը:

Դիմադրության և շփման ուժերի բացակայության դեպքում մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն։

4. Ինչ պայմանների դեպքում է պահպանվում մարմնի  լրիվ մեխանիկական էներգիան:

5. Ինչպես է փոխվում համակարգի  լրիվ մեխանիկական էներգիան, երբ այնտեղ գործում են շփման ուժերը:

6. Ինչու հնարավոր չէ ստեղծել հավերժական շարժիչ: 

 Լուծել հետևյալ խնդիրները.

9.1.1

Eկ=mv^2/2=7000×9:2=63000:2=31,500mv

9.1.2

Eկ=mv^2/2=20×810.000:2=8.100.000m/v
m=20

v=900

  1. Ի՞նչ արագությամբ պետք է շարժվի 7,2տ զանգվածով մեքենան, որպեսզի նրա կինետիկ էներգիան հավասար լինի 8,1կՋ-ի:
  2. Որքա՞ն է 50կգ զանգվածով մարմնի կինետիկ էներգիան, եթե նրա իմպուլսը 500կգ մ/վ է:
  3. Որքա՞ն է նվազում 10կգ զանգվածով մարմնի պոտենցիալ էներգիան, երբ 100մ բարձրությունից այն իջնում է մինչև 80մ բարձրության:
  4. Առաջին մարմնի բարձրությունը գետնից 5 անգամ մեծ է երկրորդ մարմնի բարձրությունից, իսկ զանգվածը 2 անգամ փոքր: Քանի անգամ է առաջին մարմնի պոտենցիալ էներգիան մեծ երկրորդ մարմնի պոտենցիալ էներգիայից:

       Սովորել Է. Ղազարյանի դասագրքից (էջ 43-54):

Կարդալ և պատրաստել ուսումնական նյութ էջ 54-ի «Հետաքրքիր է իմանալ» բաժնից «Հավերժական շարժիչներ» թեմայի շուրջ: