Рубрика: Ֆիզիկա 8

Դաս 23. (22.04-26.04

§51.Եռում: Եռման ջերմաստիճան:

Քննարկվող հարցեր՝    

1. Ի՞նչ երևույթներ են նկատվում հեղուկի մեջ նրա տաքացման պրոցեսում: 

Հեղուկը տաքացնելիս առաջանում են մակերևույթին պղպջակներ, որոնց չափերը ժամանակի ընթացքում մեծանում են։ Պղպջակները պայթում են և նրանց մեջ պարունակող գոլորշին դուրս է գալիս մակերևույթ։ Եռալուց առաջ լսվում է խշշոց, աղմուկ, երբեմն առաջանում է մառախուղ։

2. Ինչու՞ են հեղուկի ներսում առաջանում պղպջակներ:

Հեղուկի ներսում պղպջակները ձևավորվում են գազի կամ գոլորշու առկայության պատճառով, որոնք արտանետվում են հեղուկի տաքացման կամ ճնշման նվազման ժամանակ: Երբ հեղուկը տաքացվում է, մոլեկուլները էներգիա են ստանում և ավելի արագ են շարժվում, ինչի հետևանքով նրանք կոտրում են իրենց կապերը և փախչում օդ՝ որպես գազ կամ գոլորշի։ Գազի կամ գոլորշու այս գրպանները հետո բարձրանում են հեղուկի մակերես և ձևավորում պղպջակներ: պղպջակների չափը կախված է արձակված գազի կամ գոլորշու քանակից և հեղուկի մածուցիկությունից։ Որոշ դեպքերում, պղպջակները կարող են առաջանալ նաև հեղուկի ներսում տեղի ունեցող քիմիական ռեակցիաներից։

3. Ինչպիսի՞ն է պղպջակների «վարքը» հեղուկը տաքացնելիս: Ինչո՞ւ է եռացող ջուրն «աղմկում»:

Հեղուկը տաքացնելիս պղպջակը մեծանում է և բարձրանում ջրի մակերևույթ։

4. Ի՞նչ ուժեր են ազդում գոլորշիով լցված օդի պղպջակի վրա` հեղուկի ներսում:

Արքիմեդյան ուժ։

5.  Ի՞նչ է եռումը: Ո՞ր պրոցեսն են անվանում եռում: 

Եռում է կոչվում ինտենսիվ շոգեգոյացումը, որի դեպքում հեղուկի ներսում աճում և վերև են բարձրանում գոլորշու պղպջակները:

6. Ի՞նչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան: Եռման ընթացքում արդյոք հեղուկն ավելի է տաքանում:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: 

7. Ինչի՞ց է կախված հեղուկի եռման ջերմաստիճանը:

8. Եռացող ջուրը որտե՞ղ է ավելի տաք՝ ծովի մակերևույթի՞ն, լեռան գագաթին, թե՞ խոր հանքահորում:

Ծովի մակերևույթին։

9. Ինչի՞ վրա է հիմնված շուտեփուկ կաթսայի աշխատանքի սկզբունքը:

10. Օգտագործելով նկարը՝ բացատրե՛ք՝ ինչպես  կարելի է ջուրը եռացնել սովորական սենյակային ջերմաստիճանում: 

11. Ինչի՞ հաշվին է տեղի ունենում սառնարանի ներսի ջերմաստիճանի նվազումը։

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Վերցրեք ջրով լցված մեծ կաթսա: Նրա մեջ դարձյալ ջրով լցված փոքրը տեղադրեք այնպես, որ այն լողա՝ առանց մեծ կաթսայի պատերին դիպչելու

Դրանք դրեք գազօջախին և սկսեք տաքացնել: Ի՞նչ կլինի փոքր կաթսայի ջրի հետ, երբ մեծ կաթսայի ջուրը սկսի եռալ: Ինչո՞ւ: Մեծ կաթսայի մեջ մի բուռ աղ լցրեք: Դրանից հետո ի՞նչ կկատարվի փոքր կաթսայի ջրի հետ: Բացատրեք դիտարկվող երևույթը: Ի՞նչ կարող եք ասել եռացող աղաջրի ջերմաստիճանի մասին:

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ 6․ ՋՐԻ ԵՌՄԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԿԱԽՈՒՄԸ ՆՐԱՆՈՒՄ ԼՈՒԾՎԱԾ ԱՂԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ․

Աշխատանքի նպատակը. պարզել, թե ջրի եռման ջերմաստիճանը ինչպե՞ս է կախված նրանում լուծված աղի առկայությունից:

Սարքեր և նյութեր. մոտ 150 մլ թորած ջրով լի փորձանոթ, ջերմաչափ (120 °C-ից բարձր չափման սահմանով), ջեռուցիչ, 40-50 գ կերակրի աղ:

Աշխատանքը կատարելու ընթացքը

1. Ջերմաչափը դրեք փորձանոթի ջրի մեջ:

2. Փորձանոթը դրեք ջեռուցիչի վրա և միացրեք

այն:

3. Սպասեք մինչև ջուրը եռա:

4. Ջերմաչափի ցուցմունքը գրանցեք աղ- յուսակում:

5. Փորձանոթը վերցրեք ջեռուցիչից:

6. Աղը լցրեք ջրի մեջ և խառնեք մինչև նրա լուծվելը:

7. Փորձանոթը կրկին դրեք ջեռուցիչի վրա և տաքացրեք մինչև աղաջուրը եռա:

8. Աղաջրի եռման ջերմաստիճանը գրանցեք աղյուսակում:

Նյութը — 

Եռման ջերմաստիճանը, «C — 

Մաքուր ջուր — 

Աղաջուր — 

9. Համեմատեք մաքուր ջրի և աղաջրի եռման ջերմաստիճանները,

Ի՞նչ արդյունք եք ստացել: Մաքուր ջրի եռման ջերմաստիճանն է բարձր, թե՞ աղաջրի:

Ի՞նչ եզրակացություն կարելի է անել փորձի արդյունքում: Ջրի եռման ջեր մաստիճանը ինչպե՞ս է կախված նրա նում լուծված աղի առկայությունից:

Ի՞նչ եք կարծում՝ միսը շուտ եփելու համար աղը սկզբում է պետք լցնել, թե՞ եփելուց հետո:

Դիտել տեսանյութերը՝ 

Ինչո՞ւ է եռացող ջուրը աղմկում?

Ջրի եռալը ցածր ճնշման տակ:

Кипение при пониженном давлении.

Սառնարան

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Երկու միանման ափսեների մեջ լցրեք նույն քանակությամբ ջուր (ասենք՝ երեքական  ճաշի գդալ): Առաջին ափսեն դրեք տաք տեղ, երկրորդը՝ սառը: Չափեք այն ժամանակամիջոցները, որոնց ընթացքում գոլորշիանում են երկու ափսեների ջրերը: Բացատրեք գոլորշիացման արագությունների տարբերությունը: 

2. Կաթոցիկից թղթի վրա մեկական կաթիլ ջուր և սպիրտ կա Չափեք ժամանակը, որն անհրաժեշտ է դրանց գոլորշիացման համար: Այդ հեղուկներից որի՞ միջմոլեկուլային ձգողության ուժն է ավելի փոքր:

3. Նույն քանակի ջուր լցրեք բաժակի և ափսեի մեջ: Չափեք ժամանակը, որի ընթացքում ջուրը կգոլորշիանա: Բացատրեք ջրի գոլորշիացման արագությունների տարբերությունը։

https://sovorir.am/site/lesson/id/1697

Оставьте комментарий