Рубрика: Հայոց լեզու 7

Շաղկապ, գործնական աշխատանքներ

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յհա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հորքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ-չըխկ

ծվծվալ-ծիվ

կռկռոց-կռռ

վայել-վայ

թշթշոց-թշշ

ծլնգոց-ծլնգ

թրխկոց-թրխկ

տզզոց-տզզ

թխկոց-թխկ

բզզալ-բզզ

շրխկան-շրխկ

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական ձայնարկությունները:

Զգացական-ուհ, օհ, վույ, ուֆ, ախ, ուռա, օյ, հայ, յա

Կոչական-հեյ, հարայ, ըհը, հոպ, տո, այ

նմանաձայնական-ղա-ղա, կըռ, փըրխկ, ջու-ջու, բըզզ, խըշշ, տըզզ,

4. Դարձվածաբանական բառարանից վա՜յ, ա՜խ, հարա՜յ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Վայ-վայ բերել — անհաջողություն բերել

Ախ-ախ անել-ափսոսալ

Հարայ-հարայ անել — ահազանգել

Рубрика: Հայոց լեզու 7

Շաղկապ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառերը կոչվում են շաղկապներ։ Հա-
մեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝
նախադասություններ։

Ըստ իրենց շարահյուսական դերի՝ շաղկապները բաժանվում են երկու խմբի՝
համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են
շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստո-
րադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են
գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև,
այլև, կամ, ապա, այլապես, ըստ որում, ընդ որում և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, թե,  որովհետև, քանզի, մինչև որ, մինչդեռ,եթե,
թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ, ուրեմն, ուստի, հետևաբար, հետևապես, այնուամենայնիվ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգա-
դիր։
Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները: Օրինակ՝  Մութն ընկավ, և բոլորը
ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապներ: Օրինակ՝ Նա և՛ սովորում էր, և՛ աշխա-
տում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները: Օրինակ՝ Եթե թույլ
տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։
Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են
ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Առաջադրանքներ:
 1. Ընդգծել շաղկապները։
Եթե, իսկույն, այնտեղ, բայցև, մյուս, բոլոր, թեևսակայնորովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզինաև, բացի, քանի որ։

 2։.Կազմել նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Որպեսզի ես հասնեմ հաջողոթյունների, դպրոցում լավ եմ սովորում:

Ես այսօր չեմ գնացել դպրոց, որովհետև վատառողջ էի:

ես գնեցի կապույտի փոխարեն կանաչ գրիչը, սակայն ինչ տարբերություն:

Ես հագել էի վարդագույն զգեստ, իսկ մայրիկս դեղին:

Ես ուրախ եմ և հպարտ, որ ունեմ ձեզ նման ընկերներ:

3.Կետադրել նախադասությունները և ընդգծել շաղկապները:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին  որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ  իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով որ անձամբ հազար առյուծ խփեց: 
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը  բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Рубрика: Հայոց լեզու 7

Գործնական աշխատանք, 12.05

1. Ընդգծիր այն բառերը, որոնցում կա   առ- նախածանցը:
Առընթեր, առկախ, առվույտ, առօրյա, առէջ, առնետ, առողջ, առույգ, առաջին, առավոտ:

Ապ- նախածանցը:
Ապավեն, ապերախտ, ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:


Այգ, լուսաբաց, արշալույս, վաղորդայն, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ:

իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ:

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:

Ձագուկ, արդուկ, մտրուկ, մարդուկ, աղմուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ, հորթուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:

Ցածրոլորապտույտ, վերջ, ծանր, ավազան, վերջին, գրտնակ, գոտի, ագահ:
2.Հեքիաթ, կաղավելորդ, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, նորագույնաղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Իրանիշ գոյականներ — թռչուն, արշավ, քամի, ականջ, աքաղաղ, դաստակ, երջանկություն

Անձնանիշ գոյականներ — գիտնական, բժիշկ, աղախին, չմշկորդ, դյուցազն, կայսր, ժառանգորդ, մարտիկ

Рубрика: Հայոց լեզու 7

Վահան Թոթովենց: Մայրս

Հատված «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակից

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։
Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։
Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

Ասում էին, որ մեզանից մեկ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։
Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպես անուշ, ինչպես քո գրկի քնարը։

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։ Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։
Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը․

«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։

Առաջադրանքներ:
1.Կարդալ հատվածը, անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ:

Նոճի-Նոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար ծառ:

2.Ո՞վ է մայրը հեղինակի համար: Ինչպե՞ս է նա ներկայացնում մորը:

Մայրիկը հեղինակի համար սուրբ մարդ էր, առողջ առույգ ժիր, գարուն բերող:
3.Ո՞վ է մայրը քեզ համար: Նկարագրիր և բնութագրիր մայրիկիդ:
Մայրիկս ինձ համար ամենաթանկն է աշխարհում, նա բարի է, քնքուշ, և սիրում է մեզ օգնել,

Рубрика: Հայոց լեզու 7

Գործնական աշխատանքներ, 05,05

1.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այսշարքում։


նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։

Նիրհել – ննջել, քնել, մրափել,
Վախենալ – երկյուղել,
զարհուրել, սրդողել
Փոս, վիրապ, խրամատ։
Տխմար – տգետ, բթամիտ,

2. Գտիր դաժան բառի հոմանիշները:

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

անագորույն, անողորմ, ժանտ, դժնի

3.Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, ճոխ, վեհանձն, շքեղ, բացահայտ, տարօրինակ, մեծահոգի, արտասովոր։

4.Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, անզարդ, պերճաշուք։

5.Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
հածել, հեծել, հեծկլտալ, հեծնել
դեգերել, ձի նստել, տառապել, հեկեկալ

6.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

7.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ,դադար, գալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

8. Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին,ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

9.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի,բանտարկյալ։

10.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Рубрика: Հայոց լեզու 7

Գործնական քերականություն, 08,05

Հոմանիշներ

1. Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:
ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, լաջվարդ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակ, փոթորիկ, տարերք, ժխոր:

2.Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:
ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, անվախ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:
բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, բացատ, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:

ա)ալեզարդ-ճերմակահեր

գագաթ-կատար

վիթխարի-մեծ

անվախ-քաջ

թևատ-կռնատ

ազդ-հայտարարություն

բազուկ,գեր բառերը ավելորդ են:

բ)արեգակ-արփի

հսկա-ահագին

թագուհի-դշխուհի

արևամուտ-վերջալույս

կապույտ-լուրթ

տարաժամ-ուշ

բացատ,ժամանց բառերը ավելորդ են

3 Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի անվանի առևտրական մահացել էր Հնդկաստանում: դստրերն պսակելուց  հետո նա, իր ունեցվածքը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի ընծա էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն առավել է սիրում հորը: Մեծ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ փոքրը քրոջն է սիրում: Ուստի միաձայն պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Արդար մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը ընդհանրապես էլ չի վախճանվել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ողջ հարստությունը հորս կվերադարձնեմ, բայց ես կցանկանայի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

Рубрика: Հայոց լեզու 7, Գրականություն 7

Ապրիլ ամսվա ամփոփում

Գրականություն

Վահան Թոթովենց. Մարանը

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Համո Սահյան. բանաստեղծություններ

Կարդում ենք Սահյան

Վիլյամ Սարոյան, Դավադրությունը


Հայոց Լեզու

Մակբայ, գործնական աշխատանք, 28.04

Մակբայ, 26.04

Գործնական աշխատանք, 21.04

Գործնական աշխատանք, 19.04

Հայոց լեզու, 17.04

Հայոց Լեզու, 14.04

Հայոց լեզու, 12.04

Հայոց լեզու, 10.04

Գործնական աշխատանքներ, 07,04

Գործնական աշխատանք, 03.04

Рубрика: Հայոց լեզու 7

Կապեր

Կապեր կոչվում են այն բառերը, որոնք բառ կապում են բայական անդամին և նրա հետ միասին դառնում են բայական անդամի լրացում։ Կապերը ըստ շարադասության լինում են երեք տեսակ՝

  1. Նախադրություններ, որոնք դրվում են կապվող բառից առաջ (առանց, ըստ, իբրև, որպես, հօգուտ, փոխանակ, դեպի,նախքան, միշտ, առ, չնայած, ի, հակառակ, հանուն և այլն)։
  2. Ետադրություններ կոչվում են այն բայերը, որոնք դրվում են կապվող բառից հետո (առթիվ, անց, առջև, հետ, վերաբերյալ, ներքո, նման, պես, փոխարեն, օգտին, վրա, մասին, միջև, մեջ, տակ, համար և այլն)։
  3. Երկդրություններ կոչվում են այն կապերը, որոնք կարող են դրվել և՛ կապվող բառից առաջ և՛ կապվող բառից հետո (ընդդեմ, շնորհիվ, բացի, համաձայն, չնայած, անկախ)։

Կապերը նախադասություն անդամ ինքնուրույն չեն լինում և հարցի չեն պատասխանում։

Առաջադրանքներ:

1.Տրված կապերի հետ գործածիր երկուական գոյական:

Ընդդեմ-մարդկանց, ընտանիք
առանց-ընկերներ-պայուսակ
նման
շնորհիվ
ըստ
հանուն
մինչ
նկատմամբ
վրա
համաձայն

2.Փակագծերում տրված բառերից ընտրեք տվյալ նախադասությանը համապատասխանողը:

Հրացաններ որոտացին, և շողացին սրեր, ամպերի (փոխարեն, փոխանակ) քարափների վրա նստեց այրվող գյուղերի մուխը:
Գործը սկսելուց առաջ պետք է մի քանի օր ծանոթանամ (նյութերին, նյութերի հետ):
Եղանակային անբարենպաստ պայմանների  (հետևանքով, շնորհիվ) այս տարի պտղատու այգիները բերք չտվեցին:
Դպրոցականների կյանքի անվտանգությունն ապահովելու (կապակցությամբ, համար) կառուցվեց ստորգետնյա անցում:
Ամեն ինչ հասկացա՝ բացառությամբ Ձեր ասած վերջին (նախադասությունից, նախադասության):


3.Շարքում առանձնացրու նախադրություններն ու ետադրությունները:

Ի դեմս,, պես, հանուն, հանձին, բացառությամբ, նկատմամբ, չնայած, առթիվ, հանդերձ, անկախ, համար, հեռու, դեպի, ներքո, հօգուտ, վերաբերյալ, նման, որպես, մինչև, բացի, :

4.Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր կապը։

Երբ, բացի, որովհետև, այնտեղ
մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
վրա, որևէ, և, մյուս
ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
հանուն, անուն, այնքան, սույն։

Рубрика: Հայոց լեզու 7

Մակբայ, գործնական աշխատանք, 28.04

Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար -աստիճանաբար

(ա)պես -նմանապես-

-(ա)վարի -մարդավարի 

-իվ- խստիվ

-ովին -գլխովին

-որեն -մեղմորեն

-ուստ -վերուստ

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հայր-հայրաբար
վարպետ-վարպետորեն
վերջ-վերջապես
հոգի-հոգեպես
խումբ-խմբովին
ազգ-ազգորեն
նյութ-նյութապես
գլուխ-գլխովին
բարեկամ-բարեկամաբար
ընկեր-ընկերաբար
դիվանագետ-դիվանագիտորեն
աստիճան-աստիճանաբար
գաղափար-գաղափարապես

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Հանկարծակի-լսել
գյուղեգյուղ-գնալ
դեսուդեն-վազել
լրջորեն-խոսել
մեն-մենակ-նստել
միաձայն-երգել
ամբողջովին-հաղթել
տարեցտարի-հոգնել
անմիջապես-լռել
ագահաբար-ուտել
հաճախակի-հաղթել
խումբ-խումբ-գնալ
արագ-արագ-վազել
վերջիվերջո-հասկանալ
հոտնկայս-դիմավորել
ներքուստ-վատանալ
նյութապես-աղքատանալ

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—խորամանկորեն
խոլ—խոլաբար
դաժան—դաժանաբար
էական—էականորեն
խոնարհ—խոնարհաբար
թեթև—թեթևաբար
բարեխիղճ—բարեխճորեն
մեղմ—մեզմորեն
խիզախ—խիզախորեն
քաջ— քաջաբար
բարեխիղճ-բարեխճորեն

Рубрика: Հայոց լեզու 7

Մակբայ, 26.04

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ:

1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

վերջերս-ժամանակի մակբայ

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:

հիմա-ժամանակի մակբայ

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:

մոտ ժամանակներս-ժամանակի մակբայ

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:

ուր որ է-ժամանակի մակբայ

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:

այսօր-ժամանակի մակբայ

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:

դանդաղ-ձևի մակբայ

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:

զույգ-զույգ-ձևի մակբայ

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:

կամաց-կամաց-ձևի մակբայ

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:

շատ դժվար-դևի մակբայ

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:

հոտնկայս-ձևի մակբայ

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:

ցած ընկավ-տեղի մակբայ

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:

գյուղեգյուղ-տեղի մակբայ

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:

դեսուդեն-տեղի մակբայ

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:

տեղ-տեղ-տեղի մակբայ

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:

դռնեդուռ-տեղի-տեղի մակբայ

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:

ամբողջովին-չափի մակբայ

Նա հաճախ է դասից բացակայում:

հաճախ-չափի մակբայ

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:

իսպառ-չափի մակբայ

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:

գրեթե-չափի մակբայ

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:

ամենևին-չափի մակբայ

2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար- խոսել

աստիճանաբար-բարձրանալ

օրեցօր-լսել

խորապես-խոսել

շարունակ-տրտնջալ

կուզեկուզ-թաքնվել

հավիտյան-լռել

սրտանց-նվիրել

գյուղեգյուղ-տարածել

լռելյայն-ժպտալ

բերնեբերան-խոսել

արագ-արագ-քայլել

վերջնականապես-լուծել

հոտնկայս-դիմավորել

ներքուստ-արտասվել

շատ-շատ-ուտել

Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար -աստիճանաբար- քաջաբար, հեզաբար,

(ա)պես -նմանապես-իսկապես, ժամանակավորապես,

-(ա)վարի -մարդավարի -հայավարի

-իվ- խստիվ-պասիվ, ակտիվ

-ովին -գլխովին-ամբողջովին, լիովին

-որեն -մեղմորեն-նրբորեն, ճկունորեն

-ուստ -վերուստ-հագուստ, արտաքուստ

Առաջադրանք: Վերը նշված շարքերում  ավելացնել ևս երկուական ածանցավոր մակբայ: