Рубрика: Պատմությւն 6

Առաջադրանք 1.

Արտաշիսյան արքայատոհմ/մ.թ.ա.189-մ.թ.1թթ./

1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:

Զինանշանը երկրի խորհրդանիշն է:

  • պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը

  • գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:

Սա Արտաշեսյան տոհմի զինանշանն է։ Այս զինանշանը առկա է Արտաշեսյանների հատած դրամների՝ թագի վրա։ Լավագույն օրինակը պապհանվել է Տիգրան Մեծի թագի վրա։ Մեջտեղի ութաթև աստղը, որը հավանաբար արևն է, խորհրդանշումէ հավերժություն, իսկ արծիվները ուժի և իմաստության խորհրդանիշ են։

Արտաշեսյանների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ. 1: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք։

2.Արտաշես Առաջինի կառավարման թվականները

Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա. 189 – մ.թ.ա. 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189 թվականից։

3.Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:

Արտաշեսին հաջողվում է հետ գրավել տարածքները փաստորեն Արտաշես առաջինը Մեծ Հայքի թագավորության  մեջ միավորեց հայկական տարածքների մեծ մասը։ Զարեհի մահվանից հետո Արտաշես առաջինը փորձեց Մեծ Հայքին վերամիավորել նաև Ծոփքի թագավորությունը, որը սակայն չհաջողվեց։Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես Առաջինի թոռը՝ Տիգրան մեծը։ Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշեսը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա 183-179թթ Փոքր Աիայի տարածքում հինգ փոքր պետություններ  պատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի ազդեցիկ երկու ուժեր ՝ Հռոմն արևմուտքից և Մեծ Հայքն արևելքից միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքաման ընթացքում  Արտաշես Առաջինը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը՝ Պոնտոսի հաշվին՝  հեռանկարում հայկական  բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելու ծրագրով։ Նա վարում էր իր գլխավոր հակառակորդ Սելևկյան  տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր (Ք․ա 162-160 թթ․), Արտաշես առաջինն անմիջապես օգնեց նրան իր զորքով։ Երկրի ներքին կյանքում Արտաշես Առաջինը մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարությունների ՝ ըստ աշխարհի չորս կողմերի։ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։ Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը։ Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես Առաջինը նշանակեց իր մերձավորներին։ Ավագ որդի Արտավազդին (ապագա Արտավազդ Առաջին) նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար։ Արևմտյան  զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիայինը Զարեհ անունով որդուն, հարավայինը իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Հազարապեության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայր Մովսես Խորենացին հիշատակում է որպես <<այր իմաստուն և բանաստեղծ>>: Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։ Արտաշես Առաջինի օրոք Հայաստանը մեծ զարգացում ապրեց։ Մովսես Խորենացու բնորոշմամբ՝ նրա օրոք Հայոց աշխարհում <<անմշակ հող չէր մնացել>>։ Հողային բարեփոխուման հետ են կապվում սահմանաքարերը, որոնց վրա կան արամեատառ արձանագրություններ։ Դրանցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով։ Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից։ Արտաշես Առաջինն ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում տիրում էր դեռևս Վանի թագավորության ժամանակաշրջանում։Արտաշատում կառուցվեց Մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները։ Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի  վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ։

4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:

Արտաշատը հիմնադրվել է Ք․ա 185 թվականին, հատակագծի կազմողն եղել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննի բալը։Նա հալածվելով Հռոմից որոշ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում։Քաղաքում կառուցվեցին ճոխ ապարանքներ, թատրոններ և այլ շինություններ։

Քաղաք, որպես կանոն՝ գյուղի համեմատությամբ ավելի մարդաշատ ու խոշոր բնակավայր, որի բնակչությունը գերազանցապես զբաղված է ոչ գյուղատնտեսական բնագավառներում։

Մայրաքաղաք, պետության կամ վարչական միավորի (մարզի, նահանգի, գավառի և այլն) այն քաղաքը  , որտեղ գտնվում են համապետական կամ մարզային կենտրոնական իշխանությունը կամ այդ իշխանության օրենսդիր մարմինը:

5.Գնահատիր Արտաշես Առաջինի գործունեությունը որպես թագավոր:

6. Հայ հին վիպաշխարհ  էջ 68-73 կարդալ  ,տասնհինգ նախադասությամբ ամփոփիր:

Armenian_Empire_of_Tigran_II_the_Great.tif

Աղբյուրներ՝ Արտաշիսյան արքայատոհմ

՝Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը

Լեգենդներ և ավանդազրույցներ/Արտաշես Առաջին և Սաթենիկ/

Նոր Հարստության հիմնումը, Արտաշես Առաջին/տեսաֆիլմ/

Оставьте комментарий