Главная

  • Ընդհանուր տեսքի քառակուսային հավասարման լուծումը

    Posted on 

    a=1, b=-10, c=21

    ա)D=100-84=16

    a=1, b=-2, c=2

    բ)D=4-8=-4

  • Միջանկյալ նախադասություններ

    Արամը, մեր ուսուցիչներից մեկի որդին , նա իրեն խելոք չէ պահում։
    Արամը իրեն խելոք չի պահում։

    Արսենը, մեր աշակերտուհի Արմինեյի եղբայրը, այնքան էր փոխվել չճանաչեցինք։
    Արսենը այնքան էր փոխվել չճանաչեցի։

    Ուսուցիչը, նա երկար տարի է ինչ աշխատում էր այդ դպրոցում, բողոքում էր իր աշակերտական դասարանից
    Ուսուցիչը բողոքում էր իր աշակերտական դասարանից։

    Եվան, որպես համալսարանի լավագույն աշակերտուհի, հաղթեց համալսարանի օլիմպիադայում
    Եվան հաղթեց համալսարանի օլիմպիադայում

    Կրպակը, որը գտնվում էր գյուղի ներքևում, շատ համեղ հացաբուլկեղեն էր ստանում։
    Կրպակը շատ համեղ հացաբուլկեղեն էր ստանում

    Ռոզան, որը մասկակցում էր հայաստանի մրցումներին, գրավեց առաջին հորիզոնական։
    Ռոզան գրավեց առաջին հորիզոնական։

  • Պատմության հարցեր

    Հայոց պատմություն , Էջ 180-182, կատարել 1-5-րդ առաջադրանքները /գրավոր/

    1.Ռուսական կապիտալը սկսեց լայնորեն ներդրվել Անդրկովկասում: Տեղի տնտեսական կյանքի զարգացմանն էապես նպաստեց երկաթուղու շինարարությունը, որն Այսրկովկասում սկսվեց XIX դ. 60–ական թթ. և շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմը:

    1870 թ. մայիսի 14–ի ցարական օրենքն Արևելյան Հայաստանում հողի սեփականատեր ճանաչեց կալվածատերերին: Նրանցից կախյալ գյուղացիներին միայն բարձր փրկագնով իրավունք տրվեց դառնալու հողի սեփականատեր: Այդ պատճառով շատ քիչ գյուղացիներ կարողացան հող ձեռք բերել: Բացի այդ, օրենքը չէր վերաբերում գյու-
    ղական բնակչության մոտ 72 տոկոսը կազմող պետական գյուղացիական տնտեսություններին: Միայն 1912 թ.դեկտեմբերի 20–ի օրենքով բոլոր գյուղացիներին պարտադրվեց հետ գնել իրենց հողերը` որպես մասնավոր
    սեփականություն։

    XlX դ երկրորդ կեսին Եվրոպայում տեղի ունեցող հեղափոխությունները ազդեցություն ունեցան Հայաստանի տնտեսության և քաղաքական կյանքում: Հայ մտավորականներին հուզում էր հայ ժողովրդի ազատագրության, եկեղեցու, հայոց լեզվի և Հայաստանի ապագայի խնդիրները: Այդ պատճառով սկսեցին ձևավորվել քաղաքական խմբեր, նրանցից էին պահպանողականությունը, ազատականությունը և ազգայնականությունը: Ի՞նչ նմանություն և տարպէրություններ ունեն այդ 3 խմբերը:Նրանց 3-ին միայն մի տեսակետն էր կապում: Նրանք բոլորը ցանկանում էին հայ ժողովրդի ազատագրումը, բայց տարբեր ձևերով:

    Հայկական հարցը դա անլուծելի հարց է որը առաջացավ Եղեռնից հետո։ Թուրքիան այնպես արեց որ այս հարցը մնաց անլուծելի։

    Հայ ցեղասպանության առաջին հեղինակն էր Թայլատ Պաշատը։

    Հայոց պատմություն ,Էջ 184-185, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

    Առաջադրանք 2

    Հայոց պատմություն , Էջ 183-184, կատարել 5-10-րդ առաջադրանքները /գրավոր/

    Աբդուլհամիդյանը XX դարասկզբին հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու փոխարեն ավելի սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ։ Հայ ազատագրական շարժման ղեկավարը որդեգրեց նոր մարտավարությունը։ ՀՅԴ-ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում։ Այսինքն հայոց ազատամարտի գլխավոր խնդիրը դարձավ ժողովրդին ընդանուր ապստամբությանը նախապատրաստելը։

    1890-ական թթ․ վերջերից արևմտահայության ,ոտ ստեղծվել էր հուսահատական վիճակ։ Անդրանիկը և Գևորգ Չավուշը փորձում էին վրեժխնդրական քայլերով ոգևորել ժողովրդին։ 1901թ․ նոյեմբերի 3-ին Անդրանիկը 3 հայդուկների և 20 զինված գյուղացիների հետ մտնում է Մուշից հարավ-արևելք ընկած Ս․Առաքելոց վանցը և վերածում ինքնապաշտպանական ամրոցի։ Թուրքական զորցը շրջապատում է վանքը։ Երեք օրից սկսում է մարտը։ Թշնամու ուժը ավելի մեծ էր։ Բիթլիսի նահանգապետը բանակցություններ է սկսում։ Հայկական կողմը պահանջում է ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, զինաթափել ու պատժել քրդական զիված ավազակախմբերին և այլն։ Քանի որ բավարավեց միայն առաջին պահանջը, մարտը վերսկսում են։ Երբ պաշարվածներ զիամթերքը վսպառվում է նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված հեռանում են վանքից։

    Մշոդաշտի հայությանը չվտանգելու համար վերգ տվեցին պարտիզանական գործողություններին։ Որոշվեց հայդուկներին դուրս բերել երկրից և դադարենել ֆիդայական պայքարը։ Հայ ազատամարտիկների մի մասը հաստատվեց Պարսկաստանում։ Մյուսները անցան Արևելյան Հայաստան, ուր հայ-թաթարական կռիվների ժամանակ կարևոր դերակատարում ունեցան։ Գևորգ Չավուշը իր խմբով հետ ուղարկվեց Մուշև Սասուն ՝ ժողովուրդի կողքին լինելու։ Բայց 1907թ․ մայիսի 27-ին Սուլուխ գյուղի մոտ տեղի ուեցախ կռվուն հայենիքի ազատության պայքարին իր կյանքը նվիրաբերած հայորդինհերոսաբար զոհվում է։ Չնայած մեծ դժվարությունների հայությունը շարունակեցպայքարել իր ազատության և իրավունքրին վերատիրանալու համար։

    XX դ․ սկզբին ռուսական միապետության գաղութային քաղաքականությունը հայերի նկատմամբ նոր դրսևորումներ ուեցավ։ Կովկասի կառավարչական Գ․ Գոլիցինը կազմել էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր։ Նիկոլայ II կայսրը ընթացք տվեց դրան և 1903թ․ հունիսի 12-ին հաստատեց Հայոց եկեղեցու ուեցվածքը բռնագրավելու մասին օրենքը։ Ցարիզմի այդ քայլը մեծ վրդովմունք առաջացրեց հայության գրեթե բոլոր խավերի մեջ։ Մայր աթոռը ու հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը։ Այդ նպառակով Թիֆլիսում ստեղխվեց (Ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե)։ Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը կանգնեց ազգային իրավունքների պաշտպանության համար ծավալվող շարժման գլուխ։ Բողոքի առաջին ցույցը տեղի ուեցավ 1903թ․ հուլիսի 29-ին Ալեքսադրապոլում։ Հաջոր ամիսների կառավարակ ուժերի դեմ բախումներ եղան Երևանում, Թիֆլիսում, Լոռիում, Բաքվում և այլուր։ 1903թ․ հոկտեմբերին Գ․ Գոլիցինի դեմ մահափորձ կազմակերպեցին, բայց ողջ մնաց։ Պոկսահայությունը բուռն գործունեություն ծավալեց արևմտահայերի շրջանում ի պաշտպանության Մայր աթոռի ավանդական իրավունքների։ Հայության համազգային պայքարը շարուանկվեց երկու տարի և ի վերջո պսակվեց հաջողղությամբ։ Հայատյաց կառավարչականը հեռացվեց պաշտոնից, իսկ հակահայ օրենքը 1905թ․ օգոստոսի 1-ին չեղյալ հատարարվեց։

    1905թ․ հունվարի 9-ին սկսվախ հեղափոխության նպատակն էր տապալել Ռուսաստանի առաջընթացի գլխավոր խոչընդոտ միապետությունը և երկրում հաստատել սահմանադրական կարգեր։ Կայսր ԼԻկոլաս II մտադիր չէր հեշտությամբ զիջել իր միահեծան իրավունքները։ Հայ-թաթարական բախումը սկիզբ առավ 1905թ․ փետրրվարի 6-ին։ Հայ-թաթարակ ընդհարումները երկամասում շարունակվեցին մինչև 1906թ․ սեպտեմբերը։ Այդ ժամանակ արդեն առաւժժջին հեղափոխությունը անկում էր ապրում, ուստի ռուսական իշխանությունը

    Շարժման մեջ մեծ ազդեցիկ դիրք ուներ երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը։ 1907թ․ դեկտեմբերին Փարիզում հրավիրված Օսմանյան կայսրության ընդդիմադիր ուժերի երկրորդ համաժողովը որոշեց զինվախ ապսատմբության միջոցով տապալել համիդյան բռնատիրությունը և հաստատել սահմանադրական կարգեր։ 1908թ․ հուլիսին տեղի ուեցավ պետական հեղաշրջում։ Երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն։

    Երիտթուրք սպաները զորքի գլուխ անցան ՄԱկեդոնիային շարժվեցին Կ․ Պոլիս սուլթանից պահանջելով վերականգնել 1876թ․ չգործադրված դահմանադրությունը։

    Առաջին աշխարհամարտը սկսվեց 1914թ․ օգոստոսի 1-ին։ Պատերազմը ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների Անտանտի և եռյակ միության միջև։ Գերմանիային հաջողվեց օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ։ Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու և այլ մահմեդական ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ։ Օսմայան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակն էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը։

    Թուրքական հրամանատարությունը կարևոր նշանակություն էր Կովկասյան ճակատին։ Երջ գերմանակն ու թուրքական ռազմանավերը 1914 հոկտեմբերի 16-18-ը անսպասելի հարվածներ հասցրին Ռուսաստանի սևծոօվյան նավահանգիստներին, ռուսական կառավարությունը մի քանի օր անց պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։ Սկզբում ռուսները ճակաըում ունեին մոտ 182-հազարանոց զորք։ Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր։ Ռուս զիվորները ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ Օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց։ Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց։ Միաժամանակ Թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում։ Ռուսական կովկասյան բանակը 1915թ․ գարնանը գրավեց Թավրիզը, Վանը։ Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915թ․ հուլիսի կեսերին նահանջեց։ Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելություն ապահովելով ռուսական զորքերը 1915թ․ վերջից անցան վճռական գործողությունների։ Ձմռան սառնամանիք պայմաններում 1916թ․ փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը։ Հետո կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները։

    Ըստ կարևոր փաստաթղթերի ցեղասպանություն էհամարվում այն գործողությունը որը կիառվում է որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով։

    Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

  • Պատմություն հարցեր




  • Ամփոփում


    Հիմնարար գիտությունները

    Հումանիտար գիտություններ

    Ձեռներեց

    Մանուֆակտուրա

    Մարդու և քաղաքացու իրավունքների հրչակագիր

    Մենատիրություն (մոնոպոլյա)
    կապիտալիստական խոշոր միավորում, որն իր ձեռքն է օգտագործում արտադրական և առևտրի իրավունքի՝ ավելի մեծ շահույթ ստանալու նպատակով (մոնոպոլիա)

    Մերկանտիլիզմ(Առևտրաինություն)

    Միջազգային կարմիր խաչի ընկերություն

    Յակոբիններ

    Չարտիզմ


    Բանվորների հեղափոխական շարժում Անգլայում՝ 19-րդ դարի 30-40 թվականներին հանուն քաղաքական իրավունքների նվաճման և տնտեսական պայմանների բարելավման, հասարակական քաղաքական շարժում Անգլիայում 19-րդ դ. 30-40-ական թթ-ին, որի հիմնական պահանջն էր ընդհանուր ընտրական իրավունքը և պետական կարգի ժողովրդավարացումը

  • Ապրիլի 22-28

    Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

    Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

    1. Վիտամինները ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում

      Վիտամիներն շատ կարևոր են։ Առանց վիտամինների մենք թերի ենք, օրինակ A վիտամինը մեզ օգնում է բոյովանալ, ինչը շատ կարևոր է, ու լավացնում է տեսողությունը։
    2. Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ


    3. C և D վիտամինները ի՞նչ դեր են կատարում  մեր օրգանիզմում։

      C վիտամինը Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում։

      D վիտամինը օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:


  • April 22-26


    Your Mind
    English in mind, pages 18, 19
    Grammar: Determiners everyone, no one, someone
    Vocabulary: Thinking

    a

    to think-մտածել

    to realise-գիտակցել

    to imagine-պատկերացնել

    to concentrate-կենտրոնանալ

    to guess-գուշակել

    to suppose-ենթադրել

    to believe-հավատալ

    to believe in- հավատալ ինչ որ բանի

    to recognise-ճանաչել

    to wonder-զարմանալ

    1

    what? you got 100? in the test? I don’t believe you!

    he looked completely different, I didn’t recognise him!

    you saw a ghost? you’re crazy ! I didn’t believe in ghosts

    its a very strange tory, but it could be true, but it could be true I suppose.

    well I don’t know the answer ill have to guess.

    don’t look out of the window concentrate on your work

    living on an island in the Pacific Ocean can you imagine that

    she left without saying goodbye I wonder why she did that

    its a difficult question so think carefully before you answer

    after twenty minutes I realised I was in the wrong place

    b

    everything something nothing

    everyone someone no-one

    everywhere somewhere nowhere

    all of them some of them none of them

    c

    someone gave me this book for my birthday, but I can’t remember who.

    I rang your place four times this mourning but no one answered.

    use your memory by Tony Suzan is a brilliant book. I think everyone should read it.

    it was a hard question, she asked all her friends, but none of them knew the answer.

    I can remember everything our teacher said in todays lesson, but I can’t remember gat the homework is!

    Jims lost his watch! he’s looked for it, everywhere but he can’t find it.

    My dad doesn’t see his friends from `London very often. That’s why he was very happy that. all of them came to his party

  • Կոռուպցիա

    Մասնակիցներ՝

    • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

    Նպատակը՝

    Ինչ է կոռուպցիա

    Կոռուպցիա (corruptio) լատիներեն բառը նշանակում է խեղում,այլասերում,փչացում,քայքայում,կաշառում։Կոռուպցիան հանգարոծություն է,որով պետական կառավարման գործառույթներով օժտված պաշտոնատար անձը պաշտոնական դիրքը,իրավունքներն ու հնարավորություններն օգտագործում է շահադիտական նպատակներով՝առաջնորդվելով անձնական կամ խմբային շահերով։

    Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։

    Կոռուպցիայի հիմնական պատճառները մարդկային եսասիրությունն ու ագահությունն են։Այդպիսի վարքագծի գայթակղությունը մեծանում է սպառողական պահանջների աճի հետ,երբ սեփական բարեկեցությունն ավելի է կարևորվում,քան հասարակության բարեկեցությունը,որը գրեթե մոռացության է մատնվում։Դրա հետևանքով պաշտոնյաներն անձնական բարեկեցության համար սկսում են չարաշահել սեփական պաշտոնը։

    Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ։

    Ընթացքը՝

    • Խմբային աշխատանքներ
    • Քննարումներ
    • Բանավեճեր

    Արդյունքում՝ 

    • պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

    Հասարակագիտություն 8, էջ 126

  • Արևի մոտ։ Ավ Իսահակյան

     marietsimonyan

    1. Կարդալ պատմվածքը։
    2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

      ցնցոտի-
    3. Ինչպիսի» հակադրություններ կային պատմվածքում։
    4. Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները

    Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

    -Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

    Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

    Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:

    -Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

    Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

    Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

    -Ո՞վ ես, ու՞ր ես գնում:

    -Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

    Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

    -Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:

    -Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…

    -Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

    Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

    -Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

    Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

    Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

  • Ադրբեջան

    Դասի հղումը

    1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

      Ադրբեջան հանրապետություն Սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը արևմուտքում, Վրաստանին հյուսիս արևմուտքում, Ռուսաստանի Դաշնությանը հյուսիսում և Իրանի Իսլամական Հանրապետությանը հարավում։ Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ է մտնում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը սահմանակցում Հայաստանի Հանրապետությանը, Իրանին և Թուրքիայի (7 կմ լայնությամբ միջանցքով)է Հարավային Կովկասում և գտնվում է Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջանում։
    2. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

      Ադրբեջանի դերը, ոչ միայն հվ-արմ Ասիայում,այլ ամբողջ աշխարհում կայանում է նրանում, որ նայելով համաշխարհային հանրության դեմքին ստում է, թալանում է, սպանում է,գլխատում է անմեղ մարդկանց:
    3. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

      Ադրբեջանի զարգացման նախադրյալներն են օգտակար հանածոները՝ նավթը, արդյունաբերությունը, բնական գազը, գյուղատնտեսությունը։ Զարգացման նախադրյալ են համարվում նաև բնական ռեսուրսները, երկրների հետ առևտրային հարաբերությունները, Կասպից ծովը, Կուր և Արաքս գետերը։

    Отправить по электронной почтеНаписать об этом в блогеОпубликовать в TwitterОпубликовать в Facebook